Գունային թերապիա. Ներդաշնակության համար կանաչ զգեստ կրեք

Գունային թերապիա. Ներդաշնակության համար կանաչ զգեստ կրեք

Իհարկե, գունաբուժությունն այնքան չի զարգացել, որպեսզի մարդիկ լավանան կամ առողջությունը պահպանեն միայն այդ տարբերակով, բայց համալիր բուժման ընթացքում այն հաճախ օդի պես անհրաժեշտ է:

Հնում գույնը մարդու առողջության համար մեծ նշանակություն ուներ: Գույնը լույս է, առանց որի կենդանի աշխարհը կվերանա: Մեր օրգանիզմի բջիջները զգայուն են թե’ գույնի առկայության, թե’ բացակայության դեպքում: Գույնն ազդում է մարդու ֆիզիկական, մտավոր և հոգեբանական վիճակի վրա: Մեր նախնիները գույներին բուժիչ հատկություններ էին վերագրում, ու դրա վառ օրինակն այն է, որ մարդիկ քնում էին բաց երկնքի տակ, որպեսզի երկնքի կապույտը (ինդիգո) թարմ ուժեր հաղորդի առավոտյան:

Կանաչ գույնն աղեստամոքսային տրակտի հիվանդությունները բուժելու համար էին նախատեսում և հավաքում էին միայն կանաչ գույնի բույսեր ու պտուղներ: Մեր նախնիները նաև իրենց մարմիններն էին ներկում բազմաթիվ հանքանյութերից պատրաստված բնական ներկերով և հավատում էին գույնի բուժիչ հատկություններին:

Գունաբուժիչ երևույթների մասին գրել են հայտնի Իբն Սինան, Պարացելսը, Հիպոկրատոսը: Նրանք մշակել են գունաբուժության տեսությունն ու գործնական կիրառման մեթոդները: Ժամանակակից բժշկությունն արդեն երկար ժամանակ օգտագործում է գունային սպեկտրի այն գույները, որոնք աչքին անտեսանելի են՝ ինֆրակարմիրը և ուլտրամանուշակագույնը, սակայն սպեկտրի տեսանելի մասին նոր են ուշադրություն դարձնում:

Պարզվում է բաց երկնագույնն, օրինակ, դրական ազդեցություն է ունենում տարբեր հիվանդությունների բուժման ընթացքում, ներառյալ քաղցկեղը, մարսողության համակարգի խախտումները և վնասակար սովորությունները: Պաշտոնական բժշկության ներկայացուցիչները հասկացել են, որ գույնը մեծ դեր է խաղում մարդկանց կյանքում և խորհուրդ են տալիս ներդաշնակության համար կրել կանաչ համազգեստ, իսկ հանգստության ու սառնասրտության համար` բաց կապույտը:

Բանտերում, օրինակ, նորմալ բանտապահները հրահանգում են պատերը բաց վարդագույն ներկել, որպեսզի բանտարկյալների ագրեսիան ու զայրույթի աստիճանը նվազեն: Դպրոցներում պատերը ներկում են դեղին գույնով` ուսումնառությունը խթանելու համար: Սակայն դեղին գույնը խստորեն արգելված է մտավոր հետամնացների ու դեպրեսիայով տառապող մարդկանց համար, որովհետև այն կարող է գերլարվածության հանգեցնել:

Բժիշկներն արհեստական լույսն անվանում են գրասենյակային աշխատողների թշնամի և խորհուրդ են տալիս դեն նետել բոլոր ֆլյուորեսցենտային լամպերը, որովհետև դրանք չունեն կապույտ գույնի որևէ երանգ, անդադար թարթելուց առաջացնում են գլխացավ ու նյարդերի լարում, սթրես:

Թեո Հիմբելն իր հերթին մանրակրկիտ ուսումնասիրել է փողոցների նատրիումային լապտերների լույսը և պարզել, որ այն կարող է հանգեցնել դեպրեսիվ ու ագրեսիվ վիճակների: Նա մեծ Բրիտանիայի բազմաթիվ քաղաքներում կարողացավ քաղաքապետարանների աշխատակիցներին համոզել ու պարտադրել, որ լույսերը փոխվեն ու գույնով մոտ լինեն բաց կապույտին` նվազեցնելով դեպրեսիայի և ագրեսիայի վտանգը:

Գույնի մասին խոսելիս անհնար է շրջանցել Մաքս կուշերին, որը հայտնի թեստային համակարգի հեղինակն է: Ըստ նրա, մեր բնավորության ու հոգեվիճակի մասին շատ բան կարող է պատմել այն հանգամանքը, թե մարդը տվյալ պահին ո՞ր գույնն է նախընտրում: Ըստ այդմ էլ հնարավոր է առաջարկել գույներով բուժման տարբերակներ:

Գրել կարծիք