Ինչպե՞ս տարբերել կեղծ կոսմետիկան իրականից

Ինչպե՞ս տարբերել կեղծ կոսմետիկան իրականից

Զգուշացե՛ք կեղծ կոսմետիկայից: newmag-ն առաջարկում է կեղծն իրականից տարբերելու մի քանի հեշտ միջոցներ:

Կնոջ պայուսակում ամենակարևորը շպարի պարագաներն են: Նույնիսկ մասնագիտացված խանութերում կարող եք տեսնել կոսմետիկ կեղծ միջոցներ: Կեղծն իրականից տարբերելու մի քանի տարբերակներ:

Փաթեթավորում

Նախ և առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաթեթավորմանը: Կոսմետիկ միջոցը պետք է լավ փաթեթավորված լինի: Ոչ մի դեպքում օրգինալ միջոցի տուփը չի կարող լինել պատռված, ճմռթված կամ անհամաչափ պատրաստված: Բացի այդ, փաթեթաորման համար օգտագործված ստվարաթուղթը, պոլիէթիլենային թաղանթը կամ սովորական թուղթը չպետք է լինեն անհարթ: Կտրվածք, սոսնձի մնացորդներ կամ կպչուն ժապավեններ դրա վրա չպետք է լինեն:

feb4274796d93ff716e9650163a77fb8_xl

Մակնշում

Կարդացեք տուփի վրա արված մակնշումը: Կեղծ ապրանքների վրա ապրանքանիշի անունը հիմնականում փոփոխված է` դրանում բացակայում կամ փոխված են լինում մեկ կամ մի քանի տառեր: Իրական կոսմետիկ արտադրանքի վրա անպայման պետք է լինեն ոչ միայն ապրանքի անվանումը, այլև տեղեկություններ արտադրողի, բաղադրության, պահպանման եղանակի ու ժամկետների մասին: Տուփի վրայի բոլոր տառերը պետք է հստակ երևան, իսկ ներկը չպետք է մաքրվի կամ մատների վրա հետք թողնի:

Հուշում և ուղեցույց

Սովորաբար օրիգինալ ապրանքանիշի տուփի մեջ լինում են հրահանգներ` մի քանի լեզուներով: Եթե տուփի մեջ եղած թուղթն ավելի շատ հիշեցնում է կարճ հուշաթերթիկ, քան հրահանգ, ապա նշանակում է, որ ձեր ձեռքինը կեղծ ապրանք է:

bigstock-cosmetics-215279

Բույրը և բաղադրությունը

Իրական կոսմետիկան, որպես կանոն, ունի թույլ, հաճելի բույր կամ ընդհանրապես հոտ չի ունենում: Եթե փաթեթը բացելուց հետո տարածվում է ուժեղ, սինթետիկ հոտ, ապա կեղծ է:  Որակյալ կոսմետիկ միջոցներն առանձնանում են համասեռ բաղադրությամբ, մաշկի վրա տարածելիս կարմիր հետքեր կամ բշտեր չեն առաջացնում:

Գինը

Կոսմետիկ միջոցի ընտրության հարցում կարևոր դեր է խաղում գինը: Խնայելու ցանկությունը լիովին հասկանալի է, սակայն պետք է հիշել, որ համաշխարհային համբավ ունեցող բրենդերը չեն կարող կոպեկներ արժենալ:

Գրել կարծիք