[ Աշնան գլխավոր ֆիլմը ] Դանիել Բլեյք. ինչպես գոյատևել ուրբանիստական ջունգլիում

[ Աշնան գլխավոր ֆիլմը ] Դանիել Բլեյք. ինչպես գոյատևել ուրբանիստական ջունգլիում

newmag-ի կինոգետը դիտել է Կեն Լոուչի Կաննի Ոսկե արմավենու դափնեկիր «Դանիել Բլեյք» ֆիլմն, և, ահա, թե ինչ է լինում, երբ մարդը մնում է գորշ սոցիումի դեմ միայնակ:

Դենիել Բլեյքը 59-ամյա ատաղձագործ է, ամուրի, առանց երեխաների: Ապրում է անգլիական Նյուքեսթլ գորշ ու ամպամած քաղաքում։ Նա սրտի հետ խնդիրներ ունի, և բժիշկներն արգելում են աշխատել, սակայն ոչ ապահովագրությունը, և ոչ էլ պետությունը չի ուզում հոգ տանել հիվանդ և միայնակ մարդու մասին։ Բլեյքին զրկում են պետֆինանսներից, իսկ ապելիացիոն համակարգը աբսուրդի աստիճան զավեշտալի է, գումարած դրան բոլոր գործողությունները պետք է կատարվեն համակարգչի օգնությամբ, իսկ Բլեյքն առհասարակ գլուխ չի հանում նոր տեխնոլոգիաներից։

Առողջական խնդիրներին գումարվում են հոգեբանական բարդույթները, ինչը դարձնում է երիտասարդական ավյունով Բլեյքին ակնհայտորեն տկար։ Սակայն, Բլեյքի դիմախաղը զննելիս, ամբողջ ֆիլմի ընթացքում հանդիսատեսին չի լքում այն զգացումը, որ հերոսը միաժամանակ և բարկանում է, և ժպտում։

2717

Ավանդական բրիտանական փնթփնթանության հետ ներկայացված է ցինիզմն ու անտարբերության աստիճանի հասցրած ուրբանիստական ջունգլիներում գոյատևելու ունակությունները։ Բլեյքն արդարության կողմնակից է, սակայն ամենից շատ գնահատում է պարզ մարդկային շփումը. առանձնապես հիացած չլինելով իր հարևանների աֆերիստիկ նախագծով՝  նա, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել և գնահատել տղամարդկային ընկերությանը։

Պատմությունը զարգանում է, երբ աշխատանքի տեղավորման սոցգործակալությունում Դենիելը հանդիպում է Քեթիին, որն ունի երկու երեխա և նրանց կերակրելու կենդանական բնազդի հասված գերցանկություն։ Դենիելն օգնում է Քեթիին կենցաղային հարցերում, ընկերանում է երեխաների հետ. երկու ոչ լիարժեք ընտանիք հոգ են տանում միմյանց մասին՝ փորձելով պայքարել բյուրոկրատիկ համակարգի թղթաբանության և անտարբերության դեմ։

Ռեժիսոր Կեն Լոուչը սիրում է խոսել իր երկրի պրոլետարիատական խնդիրների մասին՝ առանց կոմպրոմիսների և սենտիմենտների, պարզ և ուղիղ։ Գրոտեսկից ու չափազանցություններից զուրկ Լոուչի հերոսները գոյատևում են գորշ սոցիումում՝ պահի տակ չդիմանալով ճնշմանը. ֆիլմի ամենաէմոցիոնալ և ազդեցիկ տեսարանում օրեր շարունակ քաղցած Քեթին անմիջապես սոցիալապես անապահով մարդկանց համար նախատեսված խանութում բացում է ինչ-որ պահածո և ոտքի վրա լացելով ուտում այն։

Լոուչի մրցանակակիր ֆիլմն ոչ էքզիստենցիալ դաժան է, ոչ էլ մելոդրամատիկորեն քաղցր, այն պարզապես անկեղծ սոլիդարության ժեստ է բոլոր այն մարդկանց հասցեին, որոնց բախտը պարզապես այդքան էլ շատ չի բերել։

Ֆիլմը կարող եք դիտել ԿինոՊարկում

Գրել կարծիք