Ճանապարհների ֆոտոպատմություններ

Ճանապարհների ֆոտոպատմություններ

newmag-ը ներկա է եղել Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսին Նկարիչների միությունում։ Ահա, այն պատմական կադրերը, որոնք որսացել է Դավիթի ֆոտոխցիկը:

Նկարիչների միության երեք հարկերով՝ անընդհատ վերև, ներքև. այդ օրը ամեն ինչ տեղով կարծես փոխվել էր։ Մինչև հիմա կարևոր միջոցառումներին նա էր ճիշտ պահն ընտրում, որսում ու բոլորին հավերժացնում, հիմա տասնյակ տեսախցիկներ, լուսանկարչական սարքեր նրա՛ն էին ուղղված։ Օրվա հերոսը Դավիթն էր՝ Նախագահի անձնական լուսանկարիչը։ 

p2Վիգեն Սարգսյանը նայում էր, վերհիշում, ժպտում. այս բոլոր պահերն իրենք հենց տեղում’ պաշտոնական այցերի ժամանակ են տեսել։ Բայց ֆոտոների բովանդակությունն այլ է, ավելի խորը. փոխանցում են նրբություններ, որոնք այցերի ժամանակ՝ արագ տեմպի մեջ, պաշտոնյաները չէին հասցնում ֆիքսել։

Նայելով լուսանկարներին, տեսնում ենք քաղաքական գործիչների բնավորությունը, դիրքորոշումը,ասում է Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

p3Ցուցասրահում Նախագահի ռեֆերենտի հայացքը մի նկարից մյուսն է անցնում. Նաիրի Պետրոսյանը փնտրեց, գտավ իր համար ամենատպավորիչը, և՝ ուղիղ այդ նկարի մոտ։ Հիթ դարձած լուսանկարում Նախագահ Սարգսյանն է ու… կարծես հրեշտակի թևերով Ֆրանցիսկոս պապը՝ բանակցություններից հետո։

 Ամենաշատը սա եմ սիրում։ Ամբողջությամբ փոխանցում է բանակցությունների, քննարկումների մթնոլորտը։  

p5

Դավիթի՝ խոսուն նկարը տեսնողներն այն տեղում վերնագրեցին՝ «Պապի թևերը նկատողը»։ Հենց այս ֆոտոյի մոտ երկար կանգ առավ անձնական լուսանկարչի ցուցահանդեսին եկած Սերժ Սարգսյանը։ Նախագահը հիացմունքը չթաքցրեց.

Այս նկարն աշխարհահռչակ դարձավ։

p4

Այդ բոլոր նկարները Նախագահն արդեն տեսել էր։ Ավելին՝ առաջինն էր տեսել։ Կատալոգը Դավիթը մի այցից վերադառնալիս է Սերժ Սարգսյանին ցույց տվել՝ օդանավում։ Այդ ժամանակ Նախագահը լուսանկարներն էր ուսումնասիրում, Դավիթը՝ նրա ռեակցիան։ Նախագահն իրեն բնորոշ ձևով մանրամասն նայեց, ասաց՝ ապրե՛ս։

Բայց դա Սերժ Սարգսյանին չխանգարեց հագեցած օրակարգում նշել՝ «Այցելել Դավիթի ցուցահանդեսին»։ Դա դարձավ առաջին միջոցառումը, որը Դավի՛թը չէր նկարում։ 

Ցուցասրահում Նախագահը նկարներն ավելի ուշադիր զննեց։ Մոտեցավ մինչև այդ չհրապարակված լուսանկարներին, ժպտաց, հիշեց Սոչիում մոտոցիկլետ վարելու պահը, հետաքրքրվեց, թե երբ է Դավիթը հասցրել Գյումրիի ռազմաբազայում նկարել Պուտինին՝ ռուսական եկեղեցում աղոթելիս։ Հետո մոտեցավ ամենաբացառիկ ֆոտոյին ու… ծիծաղեց։ Ինքն է՝ Հորդանան գետում։

Մյուս նկարը տրամադրեց լուսանկարչի հետ զրույցի: Արարատն է՝ արտասովոր ռակուրսից։

Օդանավի՞ ց ես նկարել,- աչքը նկարից չկտրելով, փոքր-ինչ կկոցելով` ճշտեց Սերժ Սարգսյանը

– Ոչ, պարո´ն Նախագահ, դիրքերից։ Հայ-ադրբեջանական սահմանագծից:

p6

Դավիթի պատասխանը նոր հարց առաջացրեց.

Բայց օդանավից երբևէ նկարե՞լ ես Արարատը։

Իհարկե, շատ: Գրեթե բոլոր թռիչքների ժամանակ։

Նախագահի հարցերին պատասխանելիս՝ Դավիթն այլևս չէր կարմրում, ինչպես տարիներ առաջ, երբ լիդերներ տեսնելիս էր նույնիսկ ամաչում։ Չնայած այս դեպքում խոսելու կարիք չկար էլ՝ ճանապարհների պատմությունները պատմում էին ամեն ինչ։

p9

p27 p10 p11 p12 p13 p14 p15 p16 p17 p18 p19 p20 p21 p22 p23 p24 p25 p26

p53 p28 p29 p30 p31 p32 p33 p34 p35 p36 p37 p38 p39 p40 p41 p42 p43 p44 p45 p46 p47 p48 p49 p50 p51 p52

Գրել կարծիք