«Փոթորիկ», որն իբր ազատել է, ոչ թե ոչնչացրել. Արդյո՞ք Սադամը ԱՄՆ-ի պրոեկտն էր

«Փոթորիկ», որն իբր ազատել է, ոչ թե ոչնչացրել. Արդյո՞ք Սադամը ԱՄՆ-ի պրոեկտն էր

newmag-ը Պոստ Ֆակտում պատմում է 20-րդ դարի վերջին ու արյունալի բախումը, ամենադաժան բռնակալի` Սադամ Հուսեյնի եւ նրա ռեժիմի դեմ:

Հունվարի 17-ին մեզնից ոչ այնքան հեռու սկսվեց թեժ ու արյունալի պատերազմ: Խոսքը ծոցի պատերազմի մասին է: Բազմազգ բանակը` Միացյալ Նահանգների գլխավորությամբ 1991 թվականին կռվում էր Իրաքի դեմ, որպեսզի Իրաքը չկռվի Քուվեյթի դեմ:

Նախ` 1990 թվականին Իրաքի զորքերը ներխուժեցին Քուվեյթ՝  նավթային պաշարները զավթելու նպատակով, ինչը, սակայն, առաջ բերեց համաշխարհային խոշոր նավթօգտագործողների զայրույթը: Եվ ոչ միայն նավթօգտագործողների, հատկապես ու առաջինը գերտերությունները զայրացան ու սկսվեց Ծոցի պատերազմը:

Իրաքյան բանակը ներխուժեց հարեւանությամբ գտնվող փոքրիկ պետություն: Մինչեւ այդ արդեն ձեւավորվել էր հակաիրաքյան կոալիցիա, ստեղծվել էին բլոկներ եւ ստորագրվել էր համաձայնագիր մեկ միասնական նպատակի համար: Պահանջը մեկն էր` դիկտատորին հնարավորություն չտալ տիրանալ Քուվեյթի նավթին, որը սպասարկում էր համաշխարհային  շուկան: Բայց միեւնույն է` Իրաքը սկսեց պատերազմը:

Ամբողջ աշխարհը միավորվեց դիկտատորի դեմ: Պատերազմի առաջին կադրերից հնարավոր չէ կտրվել, կարծես համակարգչային խաղ լիներ: Հստակ գործողություններով` քայլ առ քայլ:

Հունվարի 25-ի գիշերը Բաղդադի ժամանակով ժամը 2-ին սկսվեց սիրենաների սուլոց եւ երկինքը լուսավորվեց լուսացույցների ճառագայթներով ու զենիթահրթիռային համակարգերի կրակոցներով:

Բաղդադի օդային օպերացիայի ժամանակ միջազգային կոալիցիան օգտագործեց ամենաժամանակակից զինատեսակները` գնդակոծող անտեսանելի օդանավեր, այսպես կոչված` խելացի զենքեր, որոնք ավտոմատ գնդակոծում էին նշանակետը եւ վերացնում Իրաքի ռազմավարական նշանակության օբյեկտները: Բայց սա ամենը չէր: Միացյալ Նահանգները պատրաստել էր նաեւ ուրիշ անակնկալ` ժամանակակից ինֆորմացիոն զենքերի տեսքով: Ամերիկյան լրատվամիջոցները սկսեցին մանրակրկիտ լուսաբանել պատերազմը:

Լրատվամիջոցները ներկայացնում էին, որ Սադամը օգտագործում է  բարոյապես հնացած հրթիռներ, որոնք լուրջ վնասներ չեն պատճառում: Իրաքը չի օգտագործում տոքսիկ գազեր: Սակայն այդ հրթիռները սպառնալիք են տարածաշրջանի համար: Դրանք Սադամը օգտագործել էր Իսրայելի վրա հարձակվելիս: Այնտեղ էին գտնվում «Պատրիոտ» զենիթային համակարգերը: Իրաքյան հրթիռների որոշ կադրեր ցուցադրվեցին հեռուստատեսությամբ, որի հետեւանքով ծնվեց Պարսից ծոցի պատերազմի լեգենդներից մեկը: «Պատրիոտ» համակարգը ընդամենը արդարացում էր, քանի որ դրանք նույնպես հնացած էին ու ոչ էֆեկտիվ:

Մի քանի տարի հետո կոնգրեսը հետաքննություն անցկացրեց ու պարզեց, որ իրականում ամերիկյան չորս հրթիռներից միայն մեկը, կամ նույիսկ 10-ից մեկն էր կարող հարվածել իրաքյան հրթիռներին:

Հեռուստաէկրաններին ցուցադրում էին, թե որքան էֆֆեկտիվ ու որքան ճիշտ է գործում կոալիցիոն ավիացիան: Լրագրողներին թույլ չէին տալիս ցուցադրել պատերազմի սարսափները: Խաղաղ բնակիչների դիակները ոչ մեկին պետք չէին, ավելին` դա խանգարում էր պատերազմին:


[ Պոստ Ֆակտում ]


Ժամանակակից աշխարհում այլեւս հնարավոր չէ պատկերացնել որեւէ պատերազմ, բախում, որը, բացի  ռազմական գործողություններից, չպարունակի տեղեկատվական հարձակում, ինֆորմացիոն փուչիկներ ու հակահարվածներ: Տեղեկատվական պատերազմը դարձել է իրական պատերազմի բաղկացուցիչ մասը:

Օդային հարձակումից, տեղեկատվական բումից հետո Միացյալ Նահանգները սկսեց ցամաքային պատերազմի նախապատրաստվել: Ոչ ոք չգիտեր ու չէր էլ պատկերացնում, թե ինչ կարելի էր սպասել դրանից: Պենտագոնի հեռուստաուղերձը գերազանց աշխատեց: Ամերիկացի զինվորները ներկայացվեցին անվախ հերոսներ, իսկ թշնամու բանակը՝ պարզապես որպես վարձկանների հավաքածու:   

Պատերազմն անապատում ավարտվեց երեք օր անց: Այն, ինչ ներկայացվեց իբրեւ վտանգավոր ռազմական գործողություն, իրականում մեկ դարպասի խաղ էր: Օդային թռիչքներից 4 շաբաթ անց  իրաքյան այսպես կոչված Էլիտար ստորաբաժանումներն արդեն անպաշտպան էին ու ոչնչացված: Սադամ Հուսեյնը  պարտություն կրեց:

Մինչեւ դիմադրություն ցույց տալը եւ հանձնվելը, միջազգային զորքը վերացրել էր  իրաքյան տանկերը, բեռնատարները, մեքենաները, շենքերը եւ մարդկանց:

Թվում էր, որ սա անարյուն հաղթանակ է: Կրկին ու կրկին ցուցադրեցին իրաքցի գերիներին, որոնք պնդում էին, որ ավելի լավ է հանձնվել, քան շարունակել պատերազմը: Վերջապես Քուվեյթը ազատագրվեց: Միայն այդ ժամանակ մարդիկ տեսան պատերազմի իրական դեմքը: Մահվան մայրուղին խորհրդանշում է ամբողջ իրաքյան բանակի ոչնչացմումը:42 օրվա ընթացքում ամերիկացիների հրետակոծությունից զոհվեց մոտ 100 հազար իրաքցի:

Այնինչ` ԱՄՆ ղեկավարությունը ամեն ինչ ներկայացրեց իբրեւ շատ արդյունավետ ծրագիր, որով կարողացան կանխել Քուվեյթի դեմ ագրեսիան:

Թվում էր, որ սա վերջնական հաղթանակ էր: Պատերազմում զոհվել էր միայն 147 ամերիկացի: Բայց վերադարձածները իրենց հետ տարել էին կադրեր, որոնք չէին կարող լռել:

Արգելված քիմիական զենք: Ավերիչ ականներ: Պայքար անծանոթ վարակների դեմ: Եվ անծանոթ վերքեր:

«Փոթորիկ», որն, իբր, ազատել է, ոչ թե ոչնչացրել: Բայց մահացածներն այլեւս ոչինչ չեն կարող ասել: Մահացածները չեն խոսում:

Պարսից ծոցի պատերազմը ցույց տվեց, որ խնդիրն ամենեւին էլ Քուվեյթի անվտանգությունունը չէր եւ 20-րդ ու նաեւ 21-րդ դարում պատերազմները ծառայում են գերտերությւոնների շահերին:

Կա վարկած, որ Սադամ Հուսեյնն ինքնուրույն չէր գործում, ենթարկվում էր ամերիկյան հատուկ ծառայություններին եւ իրականացնում էր Միացյալ նահանգների ծրագրերը: Անգամ նրա իշխանության գալը համարում են հատուկ ծրագիր, որով կանխեցին Իրաքի իշխանությունը կոմունիստների ձեռքին հայտնվելը: Եւ այդ վարկածով, երբ Սադամ Հուսեյնը այլեւս իրենց պետք չէր, հենց Միացյալ Նահանգները նրան շարքից հանեց:

Գրել կարծիք