Բրազիլահայ դիզայների հայկական թեմայով ստեղծագործությունները միջազգային դիզայներական մրցույթների հաղթող

Բրազիլահայ դիզայների հայկական թեմայով ստեղծագործությունները միջազգային դիզայներական մրցույթների հաղթող

newmag-ը հանդիպել է բրազիլահայ դիզայներ Սարգիս Սեմերջյանի հետ, զրուցել ժամանակակից ճարտարապետության ու Երևանի տեսքի մասին:

Նրա նրբաճաշակ մինիմալիզմը Սան Պաուլոյի յուրաքանչյուր անկյունում է: Բրազիլահայ դիզայներ, ճարտարապետ Սարգիս Սեմերջյանի դիզայներական աշխատանքները աշխարհին հայտնի են հայկական անուններով: «Սևանն» ու «Անին» հաղթել են միջազգային հեղինակավոր դիզայներական մրցանակաբաշխություններում: Դրանք սեղանի լամպեր են` յուրահատուկ դիզայնով:

«Սևանի» վրա Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհու ուրվագիծն է: «Անին» Սարգսի կնոջ պատվին է ծնվել:

highlight_pascali_semerdjian_luminaria_sevan_group_selo

highlight_sevan_pascali_semerdjian_selo_3_

Սարգիս Սեմերջյանի դիզայներական ստուդիան ամենահայտնին է Բրազիլիայում: “Pascali Semerdjian Arquitetos”-ն իրագործում է անհավանական թվացող երազանքներ` նախագծում է քաղաք կամ խաղալիքի տուն` հաճախորդների համար, կահավորում տներ, աշխատասենյակներ, շոփ-հաուսներ և անգամ ստեղծում սթրիթ արթ:

Սարգիսն ասում է` 21-րդ դարում մարդկանց պարզությունն ու հարմարվետությունն է գրավում:

highlight_pascali_semerdjian_faro_3715__6_

highlight_pascali_semerdjian_faro_3715__2_

highlight_pascali_semerdjian_faro_3715__5_

Նրա շունչը կտրվեց, երբ տեսավ Զվարթնոցի տաճարը` հայկական ճարտարապետությունը պարզ է ու միևնույն ժամանակ շքեղ, բարդ է հորինվածքով և միևնույն ժամանակ հեշտ ընկալելի: Վերջին 5 տարում երեք անգամ է եղել Երևանում: Մայրաքաղաքը նրան դուր է գալիս, բայց փոքր նկատառում ունի` ցածրահարկ, պատմական շինությունների հարևանությամբ նորակառույց բարձրահարկերը խաթարում են Երևանի գեղեցկությունը: Սարգիս Սեմերջյանը ծրագրում է դիզայներական ստուդիայի մասնաճյուղ բացել նաև Երևանում:

highlight_pascali_semerdjian_apartamento_as_01__3_

highlight_pascali_semerdjian_apartamento_as_01__1_

highlight_pascali_semerdjian_faro_3715__3_

Գրել կարծիք