Բռնապետության անատոմիան. Ինչպե՞ս հաղթել «Գահերի խաղում» և կենդանի մնալ

Բռնապետության անատոմիան. Ինչպե՞ս հաղթել «Գահերի խաղում» և կենդանի մնալ

newmag-ը առանձնացրել է 21-րդ դարի բռնապետների մասին նորվեգացի Միկալ Խեմի նոր հրատարակված գրքից հետաքրքիր փաստեր:

Այդ գրքի թարգմանության իրավունքը վերապահվել է 11 երկրների, այդ թվում նաև Հյուսիսային Կորեային: Գրքի վրա աշխատելիս`լրագրողին ոգեշնչել է Մաքիավելու «Տիրակալը» ստեղծագործությունը: Խեմ նշում է քայլերը, որոնցով Կիմ Չեն Ինը պահում է իշխանության լծակներն իր ձեռքում: Նա ներքաշում է կողմնակիցներին, չեզոքացնում հակառակորդներին:

Իշխանությունը վերցնելու ամենատարածված ձևերից մեկը` պարտիզանական պատերազմն է: Հենց այս ձևով Պոլ Կագամեն դարձավ Ռուանդայի առաջնորդ: Նա  չէր օգտվում ժողովրդի աջակցությունից, երբ 94-ին իշխանությունը վերցրեց, քանի որ էթնիկ փոքրամասնությանն էր պատկանում: Սակայն, նա մի նպատակ ուներ` վերջ դնել թութսիների ճնշմանն ու ցեղասպանությանը, այդ ռեժիմի դեմ էր նա պայքարում,  պայքարն արյունոտ էր ու անարդար, նրան աջակցում էին հարևան Ուգանդայի իշխանությունը, իսկ նրա մարդիկ ընդունակ էին ու կարգապահ:

Կարելի է դառնալ բռնակալ և հաղթել ընտրություններում:

1997-ին Լիբերիայում Չառլզ Թեյլորը հաղթեց ընտրություններում այս կարգախոսով` «Նա սպանեց իմ մորը, նա սպանեց իմ հորը, բայց ես ձայնս նրան եմ տալիս»: Եվ նա հավաքեց 75 տոկոս ձայն: Այդպիսի միաբանությունը պայմանավորված էր նրանով, որ մարդիկ մահու չափ վախենում էին քաղաքացիական պատերազմից:

Իհարկե կարելի է ստանալ բացարձակ իշխանություն ժառանգության իրավունքի շնորհիվ, օրինակ Կիմ Չեն Ինը: Սակայն ամեն մեկին չէ, որ տրված է այդ հաջողությունը: Որքան էլ անհավատալի հնչի՝ 21-րդ դարում էլ է պատահում, որ երկրի ղեկավարի պաշտոնի ճանապարհը անցնում է ամուսնությամբ ինչպես օրինակ`Վալենտին Ստռասերոմը: Նա փոխարինեց Ջոզեֆ Սաիդո Մոմոյին ` Սիեռա Լեոնայի ղեկավարի պաշտոնում:

Սակայն իշխանության գալն ավելի հեշտ է, քան այն պահելը:

Բայց որքան էլ անպատերլի թվան այս բռնակալները, նրանք իրականում ամենից խոցելին են: Այսպիսի ղեկավարների վերջը միշտ էլ հանկարծակի է գալիս:

Գրել կարծիք