Ի՞նչը կսպանի տիրակալին. դիկտատորներն ու նրանց անհեթեթ վախերը

Ի՞նչը կսպանի տիրակալին. դիկտատորներն ու նրանց անհեթեթ վախերը

newmag-ը պատմում է աշխարհի ամենահայտնի և սարսափելի դիկտատորների տարօրինակ, հաճախ նաև մանկական ֆոբիաների մասին:

Մարդկության պատմությունն իր ողջ ընթացքում հիշում է հատկապես դիկտատորներին: Ինչպես ցույց է տվել պատմական փորձը, այն այդպես էլ մնաց որպես ամենաէֆեկտիվ (բայց ժամանակավոր) և փխրուն կառավարման միջոցը: Նրանք իրենց ենթականերին հաճախ էին ենթարկում մահապատիժների և մասսայական ռեպրեսիաների: Դիկտատի ռեժիմը գործում է առ այսօր հիմնականում փոքր պետություններում: Այդպիսի երկրների ղեկավարները միշտ թվում են ահեղ և ամենազոր` մոռանալով, որ նրանք պարզապես մարդիկ են, ճիշտ է վատ, բայց մարդիկ են: Եվ մարդկային ոչ մի բան նրանց խորթ չէ, այդ թվում վախերը:

%d0%b7%d0%b0%d0%b3%d1%80%d1%83%d0%b6%d0%b5%d0%bd%d0%beԼին Բյաո

Մաո Ցզեդունի աջ ձեռքն ու օգնականը հիպոխոնդրիկ էր (բազմաթիվ ֆոբիաներ ունեցող մարդ):  Նա ուներ երեք տարօրինակ ֆոբիա: Սարսափելի վախենում էր քամուց, ցրտից և ջրից: Նրա տարօրինակ վախերը թմրամոլի տեսք էին տալիս բռնակալին: Անգամ ջրի թեթև ձայնը և նրա կողքով անցնող մարդուց առաջացած թեթև քամին նրան սարսափեցնում էին: Արդեն մահվան մահճում սարսափելի տեսք ուներ ու անտանելի հոտ էր գալիս նրանից: Վախենալով ջրից` մի քանի տարի շարունակ նա չէր լողանում, իրեն մաքրում է չոր կտրով: Մահից հետո` 1971թ.-ին, հայտարարվեց ազգի դավաճան և նրա անունը հանվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության ցուցակից:

kmo_096855_03539_1_t210_105410Նիկոլաե Չաուեշսկու

Ռումինիայի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը մանկության տարիներին հիվանդոտ երեխա է եղել: Դա այս կամ այն կերպ մի օր պետք է արտահայտվեր նրա հոգեբանության ու պահվածքի մեջ: Եվ արտահայտվեց, այն էլ ինչպես: Արդեն հասուն տարիքում նա պարզապես սարսափում էր տարատեսակ, անգամ թեթև հիվանդություններից և միջանցիկ քամիներից: Այդ պատճառով տանը մաքրում էր բոլոր այն բռնակները, որոնց պետք է դիպչեր: Մաքրում էր սպրիտով կամ այն ամենով ինչի մեջ սպիրտ կա: Օդափախվող տեղերին վերաբերում էր խիստ բացասաբար և նախընտրում էր նստել փակ տեղերում, խեղդող օդին: Նա իր կնոջ հետ 1989-ին գնդակահարվեց` պետական հեղաշրջումից անմիջապես հետո:

1406879682_5ec93d08b3dbc7dee7431c2df66774c4Մասիաս Ֆրանցիսկո Նգեմա

Հասարակածային Գվինեայի առաջին նախագահը: Նա, ինչքան էլ, որ տարօրինակ է, սարսափում էր կրթությունից: Նա գտնում էր, որ կրթույթունը դա մի մեխանիզմ է, որը բանական մարդուն դարձնում է ռոբոտ: Տարատեսակ աքսիոմներով, բանաձևերով ու պարտադրված մտքերով ճնշում է մարդու սեփական մտքերը: Ինքն անձամբ միայն չորրորդ անգամից է կարողացել հանձնել այն քննությունը, որը նրան թույլ կտար դառնալ պետական ծառայող` այն էլ միայն իսպանացի պաշտոնյաների օգնությամբ: Ցանկացած մարդու, ով անգամ թեթև ակնարկ կաներ նրա ոչ կեմպետենտության մասին, մահապատիժ էր սպառնում: Նրան գահընկեց է արել ու գնդակահարել իր զարմիկը, որը մինչև օրս Հասարակածային Գվինեայի նախագահն է:

ph09569Վիլեհլմ 2-րդ

Պրուսիայի թագավորն ու գերմանական վերջին կայսրը ֆոբիա ուներ ասիացիների նկատմամբ: Նա գտնում էր, որ Ասիան դա վտանգի շատ մեծ աղբյուր է Արևմտյան քաղաքակրթության համար (հաշվի առնելով վերջին դեպքերը` նրա խոսքերը մարգարեություն էին): Նա աջակցում էր ցանկացած կազմակերպության, որոնք փորձում էին թուլացնել ասիացիների ազդեցությունը Եվրոպայում, եթե այդպիսին ընդհանրապես գոյություն ուներ իհարկե` սկսած ընդհատակյա կազմակերպություններից վերջացրած օրինագծերով: Նա շատ վատ արձագանքեց ռուս-ճապոնական պատերազմում Ռուսատանի պարտությանը` չնայած նրան, որ ռուսական ցարը նրա հեռավոր ազգականն էր: Մեկ անգամ չէ ակնարկել Թեոդոր Ռուզվելտին (ավագին), որ անհրաժեշտ է պատերազմ սկսել Ճապոնիայի դեմ և ցույց տալ սպիտակ ռասսայի առավելությունը գունավորների նկատմամբ:

754598848801072Կիմ Իր Սեն

Մենք բոլորս էլ երևի վախենում ենք մահից: Բայց Հյուսիսային Կորեայի հիմնադիրը տարված էր այն մտքով, որ մարդը մահկանացու է: Թեև բռնապետը առողջության հետ կապված խնդիրներ չուներ, միևնույնն է նրան տանջում էր այն միտքը, որ Մեծ հյուսքերով տատիկը (կորեացիների պատկերացմամբ մահվան հրեշտակն այդ տեսքն ունի) մի օր կայցելի իրեն: Նա նույնիսկ, հատուկ գիտնականների խումբ հավաքեց, որոնց միակ առաքելությունն էր գտնել մի միջոց, որը կերկարացներ իր և իր որդու` Կին Չեն Իրի կյանքը: Անմահության էլիկսիրն այդպես էլ չգտնվեց, բայց առանց դրա էլ կորեացի բռնապետը բավական երկար ապրեց: Նա մահացավ 82 տարեկանում` սրտի կաթվածից:

a2f72d76b5403ebb0dfe10cb350d087cԲենիտո Մուսոլինի` Դուչե

Դեռ երիտասարդության տարիներին իտալացի դիկտատորը ստացել էր «Հոգևորականների մահաբեր» տիտղոսը: Դա այն պատճառով, որ պարզապես ատում էր կաթոլիկ եկեղեցին: Նա հատուկ խմբի անդամ էր, որի մասնակիցները հարձակվում էին հոգևորականների վրա և ահաբեկում էին երիտասարդ կաթոլիկների միաբանությունները: Նրա մտերիմները վստահեցնում էին, որ այդ կերպ նա թաքցնում էր իր սարսափը հավատքի ու կրոնի հանդեպ:

 

o-hitler-chancellor-date-facebook-768x562Ադոլֆ Հիտլեր

Չնայած այն հանգամանքին, որ Հիտլերը բազմաթիվ սահմռկեցուցիչ հանցագործություններ է կատարել, գաղտնիք չէ, որ նա պարզապես պաշտում էր կենդանիներին: Բայց ոչ բոլորին: Հիտլերը վախենում էր, շատ էր վախենում ձիերից: Իր` «Մայն կամպֆ» աշխատության մեջ նա հրեաներին համեմատում էր ձիերի հետ: Ատելության պատճառը հայտնի չէ: Գալով իշխանության` նա ցրեց հեծելազորը: Նեղ շրջանակներում խոսում էին, որ Հիտլերին փոքր ժամանակ հարվածել է ձին: Միգուցե:

Գրել կարծիք