[ Հակահոդված ] Ուրիշներին հիասթափեցնելու 5 պատճառ

[ Հակահոդված ] Ուրիշներին հիասթափեցնելու 5 պատճառ

Ուրիշների ակնկալքիներն արդարացնելը կյանքի լավագույն ռազմավարությունը չէ: Երբեմն պետք է, պարզապես, ասել` ստոպ, բառի բուն իմաստով հիասթափեցնել նույնիսկ ամենամոտ մարդկանց:

Հարգանքը, նրբանկատությունը, ուրիշներին լսելու ունակությունը մարդկային հարաբերությունների անբաժանելի մասն են: Բայց երբեմն ամեն ինչ աղավաղվում է: Դա տեղի է ունենում, երբ մարդն իր բարեկեցությունը զոհաբերում է ինչ-որ մեկի հանգստության կամ կոնֆլիկտ չառաջացնելու համար: Ամերիկացի հոգեբան Էշլի Կյուրիելը վստահեցնում է, որ դա անարդյունավետ պահվածք է. Անբավարարված են մնում երկու կողմն էլ` սպասում ունեցողն էլ, դա բավարարել փորձողն էլ: Հոգեբանը ուրիշներին հիասթափեցնելու 5 պատճառ գիտի.

Ինչոր մեկին պետք է հիասթափեցնել, որպեսզի

  • Կարողանալ ապրել քո կյանքը

Բոլորս գիտենք մարդկանց, որոնք ապրում են ինչ-որ մեկի հավանությանն արժանանալու համար: Նրանք դառնում են հաշվապահ, բժիշկ, քանի որ այդպես են ուզել իրենց ծնողները: Նրանք երազում են դառնալ նկարիչ կամ գրող, բայց մի ամբողջ կյանք վատնում են ուրիշների երազանքներն իրականացնելու համար: Մի օր էլ իրենց չիրականացած երազանքը պարտադրում են իրենց երեխաներին:

  • Դուրս գալ անառողջ հարաբերություններից

Տարածված իրավիճակ է, երբ հարաբերությունները (սիրային կամ ընկերական) դառնում են միակողմանի. Մի կողմը տալիս է, մյուսը միայն ստանում է: Զուգընկերներից մեկն իրեն օգտագործված է զգում, մյուսն էլ` գոհ: Ոչ կառուցողական միությունից դուրս գալու ճանապարհին կլինեն կոնֆլիկտներ, մանիպուլյացիա, մեղադրանքներ:

  • Կարողանալ ամեն ինչ նորից սկսել

Մարդը փոխվում է, եւ մի օր ինքդ քեզ կարող է տեսնես այլ անկյան տակ: Այդ փոփոխությունները դիամցինը միշտ չէ, որ պատրաստ է ընդունել: Նա կարող է չնկատել, թե ով է իրականում այդ մարդը կամ ինչպիսին է դարձել: Եթե նման մարդկանց հետ հարաբերությունները դադարեցնելու համարձակություն գտնեք, ձեր կյանք նոր մարդ թողնելու հնարավորություն կտաք:

  • Հեռանալ չսիրած աշխատանքից

Ինչքան էլ իդեալական թվա աշխատանքը, ժամանակի ընթացքում կա հավանականություն, որ մարդը կհոգնի: Աշխատանքը կարող է այլևս ուրախություն չբերել: Բայց մարդը կարող է չհեռանալ աշխատանքից` ղեկավարի կամ գործընկերների պատճառով: Նման իրավիճակում պետք է ամեն ինչ լավ կշռել: Ազատման դիմումը, գուցե, լավագույն լուծումը չէ, բայց եթե զգում եք, որ փակուղում եք, թողեք այդ աշխատանքը:

  • Նոր բարձունքների հասնելու համար

Մարդը կարող է մասնագիտական աստիճանով հասնել ամենաբարձրին: Բայց եթե զգում է, որ կարող է անել ավելին, բայց տվյալ ընկերությունում էլ անելիք չունի, պետք է մտածի հեռանալու մասին: Ամեն դեպքում, ուրիշների հանդեպ պատասխանատվությունը չպետք է խանգարի անձնական ու մասնագիտական նոր բարձունքների հասնելուն:

Ի՞նչ անել, եթե ինչոր մեկին հիասթափեցրել եք

  1. Ներողություն խնդրել ցավ պատճառելու համար, բայց հետևել, որ ներողությունը չխանգարի ձեր անձնական ընտրությանը:
  2. Մեդիտացիա անել: Այն օգնում է ավելի լավ հասկանալ ինքներս մեզ, հանգստացնում է, պակասեցնում ագրեսիան: Մեդիտացիայի միջոցով կարելի է փորձել փոխել ուրիշների բացասական վերաբերմունքը. ուղարկեք նրանց «լուսավոր ազդակներ»: Դա կարող է հզոր ազդեցություն թողնել, դուք էլ ավելի ջերմ կվերաբերվեք այդ մարդուն, իսկ դա կհանգեցնի կոնֆլիկտի նվազեցմանը:
  3. Եւ, վերջապես, երբեմն լավ է ընդհանրապես ոչինչ չանելը: Մարդկանց տվեք ժամանակ ու տարածություն, որպեսզի նրանք հասկանան ձեր ընտրությունը: Հնարավոր է, որոշ դադարից հետո նրանք վերադառնան ձեզ մոտ ու առաջարկեն իրենց օգնությունը: Ամեն դեպքում, եթե անհարմարություն եք զգում եւ ուզում եք փոխել իրավիճակը, պետք է կարողանալ համբերել: Այդ դեպքում ձեր ընտրության հանդեպ ուրիշներն էլ ավելի համբերատար կլինեն:

Գրել կարծիք