Բոբ Դիլանի Նոբելյան ելույթը. Իմ երգերը գրականությո՞ւն են

Բոբ Դիլանի Նոբելյան ելույթը. Իմ երգերը գրականությո՞ւն են

2016թ. գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել էր հեղինակ-կատարող Բոբ Դիլանին՝ «ամերիկյան երգի ավանդույթում նոր բանաստեղծական լեզվի մշակման համար»: Երգիչը ներկա չէր Նոբելյան մրցանակաբաշխությանը, բայց մրցանակաբաշխության հյուրերին ուղարկել էր իր նամակ-ճառը:

Բարի երեկո:

Իմ ջերմ ողջույններն են փոխանցում Շվեդիայի ակադեմիայի անդամներին և երեկոյի հյուրերին:

Ցավում եմ, որ չեմ կարող ձեզ հետ լինել ֆիզիկապես, բայց ուզում եմ՝ իմանաք, որ ձեզ հետ եմ հոգով, և ինձ համար մեծ պատիվ է ստանալ այսպիսի հեղինակավոր մրցանակ: Երբեք չէի պատկերացնի, որ գրականության ասպարեզում կարող եմ Նոբելյան մրցանակ ստանալ:

Ես մեծացել եմ Ռեդյարդ Քիփլինգի, Բեռնարդ Շոուի, Թոմաս Մանի, Փիրլ Բաքի, Ալբերտ Քամյուի, Էռնեստ Հեմինգուեի ստեղծագործություններով: Գրականության այս հսկաները, որոնց աշխատանքները ուսուցանվում են դպրոցական ծրագրերով ու դարձել են ամբողջ աշխարհի գրադարանների մշտական բնակիչները, միշտ մեծ տպավորություն են թողնում ընթերցողի վրա: Այն, որ ես հիմա միանում եմ այս հսկաներին, իսկապես անննկարագրելի է:

Ես չգիտեմ, արդյո՞ք այս մարդիկ երբևիցե մտածել են Նոբելյան մրցանակ ստանալու մասին, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը աշխարհի ինչ-որ մասում վեպ, պոեմ կամ պիես գրելիս, պետք է թաքցնի այդ գաղտնի երազանքը հոգու խորքում:

Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, թե ես Նոբելյան մրցանակ ստանալու փոքր իսկ հնարավորություն ունեմ, կմտածեի, որ նույն հավանականությամբ կարող եմ կանգնել լուսնի վրա:

Ես  ճանապարհին էի, երբ ստացա այս զարմանալի լուրը: Որոշ ժամանակ պահանջվեց  ուշքի գալու համար: Սկսեցի մտածել մեծ գրականագետ Վիլիամ Շեքսպիրի մասին: Նրա բառերը գրված էին հատուկ բեմի համար, այսինքն` խոսելու, ոչ թե կարդալու համար: Երբ նա գրում էր «Համլետը», վստահ եմ, մտածում էր այլ բաների մասին. օրինակ՝ «ո՞վքեր կարող են մարմնավորել իմ հերոսներին», «ինչպե՞ս է բեմականացվելու»: Կրեատիվ տեսլականը և ամբիցիաները կասկած չէին առաջացնում նրա մտքի առաջավոր գծի վրա, բայց կային այլ աշխարհիկ հարցեր. օրինակ՝ «ֆինանսավորում կլինի՞ արդյոք», «բավականաչափ լավ տեղեր կլինե՞ն հովանավորների համար», «որտեղի՞ց եմ ձեռք բերելու մարդու գանգ»: Գրազ կգամ, որ ամենաքիչը Շեքսպիրի մտքով անցնում էր հարցը, թե «արդյո՞ք սա գրականություն է»:

Երբ դեռահաս տարիքում սկսեցի երգեր գրել և նույնիսկ իմ ընդունակությունների շնորհիվ մեծ համբավ ձեռք բերեցի, երգերի հետ կապված իմ ձգտումները ավելի մեծացան: Ես մտածում էի, որ դրանք կարող են լսվել սրճարաններում, գինետներում, ինչու չէ, ավելի ուշ` նաև Քառնեգի Հոլում, Լոնդոնի Պալադիումում: Եթե ես իսկապես շատ երազեի, միգուցե պատկերացնեի, որ ձայնագրում ու լսում եմ իմ երգերը ռադիոյով: Իմ գլխում դա մի մեծ նվեր էր: Ձայնագրել և լսել քո երգերը ռադիոյով նշանակում է, որ դու ունենում ես մեծ լսարան և որ կարող ես անել այն, ինչ ձեռնամուխ ես եղել, որ անես:

Ես հիմա արել եմ այն, ինչ նախաձեռնել եմ անել երկար ժամանակ: Ես ստեղծել եմ տասնյակ ձայնագրություններ և խաղացել եմ շատ միջոցառումներում: Իմ երգերն են, որ էական դեր են խաղում ամեն ինչում, որ ես անում եմ: Թվում է՝ դրանք իրենց տեղն են գտել նաև մարդկանց կյանքում, և ես շատ ուրախ եմ դրա համար:

Բայց մի բան կա, որ ուզում եմ ասել: Որպես դերասան ես խաղացել եմ 50,000 մարդու և 50 մարդու համար և կասեի, որ ավելի բարդ էր խաղալ 50 մարդու համար: Յուրաքանչյուրն ունի անհատականություն, առանձին ինքնուրույնություն: Նրանք կարող են ընկալել իրերը ավելի պարզ: Այստեղ փորձակվում է ազնվությունդ և այն թե, ինչպես է «հասնում տաղանդիդ խորքերին»: Եվ փաստը, որ Նոբելյան կոմիտեն այդքան փորքթիվ է, ինձ համար մեծ նշանակություն ունի:

Շեքսպիրի պես, ես հաճախ ինձ տվել եմ այս հարցերը. «ովքե՞ր են երգերիս լավագույն կատարողները», «արդյոք ճի՞շտ ռադիոստուդիայում եմ ձայանագրում երգերս»: Որոշ բաներ երբեք չեն փոխվում, նույնիսկ 400 տարի անց:

Երբեք ինքս ինձ չեմ հարցրել «իմ երգերը գրականությո՞ւն են»:

Այսպիսով, ես շնորհակալ եմ Շվեդական ակադեմիային այդ հարցը հաշվի առնելու և վերջապես նման հրաշալի պատասխան տալու համար:

Լավագույն ցանկություններով`

Բոբ Դիլան

Գրել կարծիք