#66. Ձախ Հարութ. «Աստվա՛ծ իմ, ո՛ւժ տուր»

#66. Ձախ Հարութ. «Աստվա՛ծ իմ, ո՛ւժ տուր»

Սովետական Հայաստանի վերջին սերունդների կուռքը newmag-ի հետ զրույցում հաճախ էր մտաբերում իր վաղամեռիկ կնոջն ու արտասվում էր երեխայի պես: Պատրաստվո՞ւմ է արդյոք կրկին ամուսնանալ, նոր սեր գտնել, նոր կյանք սկսել: Ինչի՞ համար է ափսոսում, ո՞ւմ համար է այսօր ապրում Ձախ Հարութը:

Նրա կոչումը վաղուց էր ժողովրդական, երբ «Հրազդան» մարզադաշտում տասնյակ հազարավոր հանդիսականներ «հանուն նրա» կոտրում էին մեքենաներ ու երգում էին միաբերան. «Էլ չենք լինի 20 տարեկան»: Խորհրդային Հայաստանի համար սա հոլիվուդյան աստղերի համերգներին հարիր երևույթ էր: 50 տարվա բեմի արտիստն ու չծերացող 65-ամյա Ձախ Հարութը հիմա էլ բեմում է: Այնինչ մինչև օրս նրա կենսագրության մեջ չկար ոչ մի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով նա այժմ ՀՀ վաստակավոր արտիստ է: Շատերը սա համարեցին ուշացած գնահատում. նրա երկրպագուները 80-ականներին էին նրան տվել մեծագույն կոչումը:

66-142

Լոս Անջելեսում համերգ տվեցի, որը նվիրված էր իմ երաժշտական գործունեության 50-ամյակին: Մասնագետներն այդ համերգը որակեցին Սփյուռքում ամենագործնական, ամենապրոֆեսիոնալ ձեռնարկը: Հայկական ձեռնարկներ շատ եմ ունեցել, բայց քիչ է եղել, որ երաժշտական խումբը այդքան ծավալուն, այդ աստիճանի պրոֆեսիոնալ ներկայանա:

– Դուք գո՞հ եք:

 Այո՛, շատ գոհ եմ: Որովհետև բոլորը կատարեցին 40 տարվա ընթացքում իմ կատարած բոլոր երգերը: Ես խնդրեցի բոլորին, որ ազատ զգան, որ երգեն, ինչպես ուզում են: Բայց Սիրուշոյի «Տարիները» կլիպը, որ նկարել ենք, կապ չունի այդ համերգին երգածի հետ. նա համերգին այլ կերպ է երգել: Ասում են, թե նպատակ ենք ունեցել մեր երկուսի երկրպագուների բանակները համախմբել, սակայն այդպիսի խնդիր չենք ունեցել: Գովազդից հետո մեկ շաբաթում արդեն տոմսերը սպառվել էին, որից հետո միայն հայտնի էր դարձելթե ովքեր են մասնակցելու այդ համերգին:

– Պարո՛ն Փամբուկչյան, այս տարի Ձեր 65- ամյակն է: Դուք պաշտոնապես արդեն հասել եք թոշակի տարիքին: Պատրաստվո՞ւմ եք:

 Մարդիկ սպասում են՝ այդ տարիքը գա, որ գնան թոշակի: Ես այնքան գործ ունեմ, որ դրա մասին նույնիսկ չեմ էլ մտածում: Բայց եթե թոշակ նշանակեն, կվերցնեմ: Շաբաթը 3-4 անգամ տղայիս հետ 2-3 ժամ քայլում եմ, առողջության տեսակետից շատ լավ է: Դե՛, հոգեկան վիճակս կայուն չէր կնոջս մահից հետո. ինձ այն ամբողջությամբ հարվածեց

– Համերգին նաև Ձեր կնոջ մասին երգ կար:

 Այո՛, երգը հուզմունքով լի է: Շառլի «Երբ սիրում ես ինձ» երգը համերգի մեխն էր: Վաղուց էի ուզում ձայնագրել: Այնքան համահունչ էր, կարծես իմն էր: 38 տարվա համատեղ կյանքից հետո միակ ցավոտ կողմը դա է: Դատարկ է ամեն բան: Լավ պահն այն է, որ 36 տարեկան տղա ունեմ. Ձայնագրման ինժեներ է, ավարտել է Հոլիվուդի լավագույն ստուդիան, ֆիլմի երաժշտություններ է ձայնագրում, նաև իմ երգերն է ձայնագրում, գործիքավորում: Իմ ձայնագրությունների մեջ որքան կնոջ հատված կա, բոլորը իմ Ռուզանն է երգել: 30-40 տարվա ձայնագրություններ են բոլորը, միասին ենք երգում: Կան երգեր, որ երգել ենք, բայց չենք ձայնագրել: Հիանալի ձայն ուներ, ուզում եմ առաձին հավաքածուով ձայնագրել դրանք:

– Ի՞նչ է նշանակում կյանքն առանց Ռուզանի: Ի՞նչն է ամենից շատ պակասում:

– … Ժամանակին անգույն հեռուստացույցներ կային, որոնց էկրանը «փախնում էր»: Ա՛յ, այդպես մեկուկես տարի ես երկնքի կապույտը չէի տեսել, իմ ամբողջ կյանքը սև ու սպիտակ էր: Հին ֆիլմեր կային, որ որակը կորցրել էին: Այդպես էի տեսնում ամեն ինչԴատարկություն, դատարկություն: Երբ հիշողություններից չես կարողանում փախչել, որովհետև ուր գնացել ենք՝ որ ռեստորան, որ քաղաքանգամ մատուցողները մոտենում էին, հարցնում՝ ո՞ւր է Ձեր լեդին: Ամեն տեղ իրար հետ ենք գնացել, և ամեն տեղ իրեն են հարցնում:

Լռում է: Դողացող ձեռքերով մաքրում է արցունքները:

 66-147

Մի անգամ մի մարդ մոտեցավ և ասաց. «Հարո՛ւթ, դու մի բան լա՛վ հիշիր, որ դեռ քեզ սիրողներ կան, և դու իրավունք չունես. իրենք դեռ սպասելիքներ ունենԴու քեզ պահպանի՛ր այն բանի համար, որ սպասում են քեզ, հանդիսատեսը սիրում է քեզ…»: Ամեն անգամ, երբ Երևան եմ գալիս, ուրախությունս կրկնապատկվում է, անհամբեր սպասում եմ գալուս. սա իմ քաղաքն է: Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այստեղ մարդացել, առաջին անգամ սիրահարվել. ամեն քարը ինձ համար թանկ է: Մի դեպք պատմեմ: Երբ մի անգամ եկել էի, որոշեցի գնալ հորս շիրիմին՝ Նուբարաշենի գերեզմանոց: Տաքսի նստեցի ու ասացի, որ քաղմասի մոտով տանի: Մեկ էլ մի փոսի մեջ ընկավ. շրջվեցի, թե՝ ա՛պ ջան, էդ փոսը դեռ չե՞ն սարքել: Տաքսիստը զարմացավ: Այստեղից մոտ 40 տարի առաջ եմ մեկնել, բայց հիշում եմ նույնիսկ բոլոր փոսերը:

 – Քաղաքը շա՞տ է փոխվել:

 Շենքերն են շատացել, ցավոք սրտի, անկանոն: Ես մասնագիտությամբ նկարիչքանդակագործ եմ: Օտար երկրում մտածում ես օրվա հացի մասին, իսկ այդ ժամանակ ես արդեն երգում էի «էրեբունի» վոկալգործիքային անսամբլում ու զգում էի, որ ժողովուրդն ինձ սիրում է, ես էլ՝ երգը: Այդպես նկարչությունը, քանդակագործությունը մղվեց երկրորդ պլան:

– Դուք սկզբում գնացիք Լիբանան, հետո` Միացյալ Նահանգներ ու թողարկեցիք Ձեր առաջին ալբոմը՝ «Ո՞ւր էիր, Աստվա՛ծ»:

 – «Ո՞ւր էիր, Աստվա՛ծ»-ը թողարկել եմ Լոս Անջելեսում, բայց առաջին սնգամ երգել եմ Լիբանանում: Բոլորն ասում էին՝ ինչո՞ւ է այս մարդը Աստծո հետ խոսում:



 – Դուք մտածո՞ւմ էիք, որ այդ ժամանակ կդառնաք նոր ֆենոմեն:

 Ես, այնտեղից դուրս չեկած, գիտեի, թե ինչ եմ ուզում անել: Ուզում էի երգել: Երբ առաջին անգամ երգեցի, գժի տեղ դրեցին, ասեցին՝ Աստծո հետ է խոսում: Տարիներ անց ժողովուրդը զգաց՝ ինչի մասին է երգը, ապրեց երգը, սիրեց, հետո այն 2-3 հազար օրինակ վաճառվեց Հոլիվուդում, որն այդ տարիներին մեծ թիվ էր:

 – Խորհրդային տարիներին արգելված էիք այն իմաստով, որ չեք եղել հեռուստատեսությունում, ռադիոյում, համերգասրահներում: Անդերգրաունդում էիք:

 Ես հիշում եմ, որ անգամ նամակներս տեղ չէին հասնում: Չի զարմացրելչի նյարդայնացրել: Ես այն ժամանակ երգում էի հայրենասիրական երգեր: Դրանք երգեր էին ոչ խորհրդային տարիների համար: Մարդիկ գալիս, պատմում էին, որ չեն թողնում՝ լսեն ինձ, բայց ուրիշի նկարով կասետներն են անցկացնում, պահում: Ստացվեց, որ մարդիկ գնում են նրա հետևից, ինչն արգելված է: 

66-145

– Բայց համաձայնե՛ք, որ երաժշտական օլիմպոս բարձրացաք «Ռեքվիեմ» ալբոմով, որը գրեց Մեսչյանը:

Նախ ասեմ, որ ես ու Արթուրը հասակակից ենք: Ես այդ երգերը երգել եմ մեծ սիրով: Մի ձայնագրություն էր հասել ինձ, որը Էջմիածնում էր արված՝ սարսափելի վատ որակի. Բառերը հազիվ էին լսվում: Ես այդ բառերը մի կերպ գրի եմ առել, իսկ Մեսչյանը ոչ մի տեղ չէր ասում, թե ով է դրա բառերը գրել: Անգամ երբ ես դժվարությամբ գրել եմ բառերը, սայթաքումներ են եղել տեքստում, ես դրա համար Արթուրի հետ պրոբլեմ եմ ունեցել: Բայց եթե մի ամերիկացի մոտենում էր ու հարցնում, ասում էի՝ վերցրո՛ւ, լսի՛ր: Այդ ձայնագրությանը հոլիվուդյան երաժշտությունը պատրաստ չէր, միայն տմբլակով հայկականին էր սովոր: Իսկ «Ռեքվիեմը» հենց դուրս եկավ, հետ էին գալիս, ասում էին՝ էս ի՞նչ եք տվել, դասական ալբոմ է: Բայց մինչև հիմա վաճառվում է «Ռեքվիեմը», որի համար 29 ձայնագրություն եմ արել՝ չհաշված սինգլները:

– Մեսչյանն ասում է՝ 30:

 Կան ուրիշ ձայնագրություններ, որ ուրիշ երգիչների հետ ենք արել, բայց դրանք չեմ հաշվում: Առաջին Հայկական CD-ն, որ Ամերիկայում ձայնագրվել է, իմ CD-ն է եղել՝ «Երեկոյան Երևան»: Դուք իրավացի եք, որ «Ռեքվիեմն» ինձ թռիչք տվեց և մի քանի աստիճան բարձրացրեց:

– Ձեզ միշտ համեմատել են Մեսչյանի հետ ու ասել են, որ հայ երգի Երկու ծայրահեղություններն եք: Մեսչյանը` միշտ տխուր, մռայլ, Դուք՝ հույս տվող: Նույնիսկ Ձեր արտաքինն է տարբեր։ Ի՞նչ եք կարծում, մարդու երաժշտական աշխարհն ազդո՞ւմ է նրա ճակատագրի վրա։

Անպայման։ Մենք վատ տեսնելու իրավունք չունենք: Մի օր Արթուրը ձեռնոցը շպրտեց ժողովրդի վրա, թե՝ դուք արժանի չեք, ասաց: 6-7 ամիս անց կրկին եկավ համերգի: Նա թըշնամաբար մոտեցավ այն փաստին, որ ես առաջինը ձայնագրություն արեցի: Բայց ես ոչ մի միտումնավոր բան չէի արել: Ես չկարողացա անգամ իրեն գտնել, որ թույլտվություն խնդրեի: Իմ մեղքը այդ է եղել: Այն ժամանակ նամակներս չէին հասնում Երևան: Եթե այդ երգը վատ ստացված լիներ, ես ու Արթուրը թշնամիներ չէինք լինի:

66-148

 – 1999 թվականին Դուք դուետ ձայնագրեցիք Հախվերդյանի հետ։ Ո՞րն է նրա ֆենոմենը:

 Որ ամեն մարդ տեսնում է ինքն իրեն ու ներսինը։ Ռուբենը խմել սիրում էր: Տեսավ՝ ես իրենից շատ եմ կարողանում խմել, ասեց՝ արա՛, էսի կարգին տղա ա: Ասեց՝ գիտե՞ք՝ ինչ խմել գիտի: Դարձանք ընկերներ։ Հետո մի օր ասեց, որ «ներքևն» իրենից լավ եմ երգում իրեն բարկացնելու աստիճան։

 – Ձեր կարիերայի հիշարժան պահերից մեկը 1989 թվականին «Հրազդան» մարզադաշտում համերգն էր: Սպասո՞ւմ էիք, որ կլցվի:

– «Հայհամերգից» ասացին՝ պիտի երգես Երևանում: Ասեցին՝ Հարո՛ւթ, երկու համերգ ունես ստադիոնում: Առաջին համերգը եղավ, լեփլեցուն էր: Մյուս օրը ասեցին՝ 4 հատ էլ ենք ավելացնում: Եղավ ամեն օր 100 հազարի հասնող համերգ: Նույնիսկ իրենք էին շշմել: Իսկ ես սկզբում ասում էի, թե 2 հատ ինչի՞ եք դրել:

– Ինչքա՞ն փող տվեցին այդ ժամանակ:

 Ոչ մի բան: Հինգ հոգի էին: Ասեցի՝ տղերքին 6000 ռուբլի բաժանեն: Ոչ մի հոնորար չեմ ստացել: Մի հատ «Մերսեդես» ունեի այդ ժամանակ: Ծախեցի և 60000 դոլարի գործիքներ առա: Երևան տեղափոխելու համար 15000 դոլար ուզեցին: Մենք փող չունեինք, նույնիսկ օդանավի ծախսը իմ գրպանից եմ տվել: Միայն Հնչակյան կուսակցությունն ինձ օգնեց, որ այդ գործիքները հասնեն ԵրևանՀասան այստեղ, վերջում «Հայհամերգին» թողեցի: Հետո մի անգամ հետ եկա՝ չէին ուզում ինձ տալ, որ ես օգտագործեմ համերգիս: Ծանոթի միջոցով տվեցին: Հետո ես այդ գործիքները թողեցի Արամ Ասատրյանի մոտ: Ջղայնացած էի շատ:

– Ի՞նչ զգացում ունեցաք, երբ դուրս եկաք ստադիոն ու տեսաք, որ ամբողջ «Հրազդանը» լիքն է:

 Ինձ ասում էին՝ շատ են լսում քեզ, բայց չէի պատկերացնում, որ, իրոք, այդպես կլինի: Այդ ժամանակ տղաս տասը տարեկան էր, երբ առաջին անգամ Հայաստան եկավ: Հարյուր հազար հոգի՝ դիմացից, հետևից, կողքերիցՇունչը Հայաստանի զգում էի կրծքիս վրա: Հետո ինքս ինձ ասացի՝ Աստված իմ, ո՛ւժ տուր, որ զգացմունքից չմեռնեմ, ընկնեմ գետնին: «Երբ բացվում է առավոտը» հենց երգեցի, ամեն ինչ տեղն ընկավ: Քամիներ էի զգում, իմ ժողովուրդը ինձ հետ էր, մի կտոր ընդմիջում չէի անում… «Անվերադարձ…», ու ժողովուրդը շարունակում էր. «… մի ճանապարհի նման»…

66-146

– Այդ ժամանակ ասում էին, թե տղերքը Հարութի պես մորուք էին պահում, կտրում մազերը: Այդչափ մշակութային ֆենոմեն էիք, բայց միևնույն ժամանակ կային ընդդիմախոսներ: Ասում էին, թե մինչև այդ ռաբիսը անորակ էր, անդերգրաունդ, որը Դուք դարձրիք պոպուլյար ու օրինական:

 Ես համամիտ եմ: Բայց ասում էին, որ ժամանակ է գալու, որ ոչ ոք չի լսելու ռաբիս: Իմ մտածածը պատահել է այստեղ: Կլկլացնելով երգողներ կան. թող մի համերգ դնեն, 1000 հոգի կգնա՞՝ լսելու իրենց: Հարսանիքներից այն կողմ չեն անցնում:

 – Ի՞նչ է հիմա լսում մեր հասարակությունը։

 Ամեն ինչ՝ բացի ռաբիսից: Մի հատ ակորդեոն, կլառնետ չես լսի ոչ մի տեղ՝ ոչ մի երգի գործիքավորման մեջ։ Հիմա զգում եմ, որ աշխատում են մաքրվել այդ ամենիցՈւ դա լավ է:

– Դուք Ձեզ ի՞նչ եք համարում՝ ամերիկահա՞յ, երևանցի՞: Ոչ էն է գնացել եք, ոչ էն է մնացել։

 Պարսկահայերը կարծում են՝ պարսկահայ եմ, լիբանանցիները կարծում են՝ լիբանանցի եմ, բաղդադահայերը կարծում են, թե բաղդադահայ եմ: Ի դեպ, երբ տեղափոխվեցի Լիբանան ու համերգ տվեցի, 2 ամիս անց քաղաքացիական կռիվներ սկսվեցին: Մտա Դաշնակցության ակումբ, ասացի, որ զինվոր եմ եղելես էլ կարող եմ պաշտպանել հայկական թաղամասը: Այդ ժամանակ կիթառ էլ կար մոտս, և ամբողջ գիշեր երգեցի զինվոր տղերքի հետ:

 – Ամերիկահայությունը հիմա կարծես ավելի շատ նյութական հոգսերով է ապրում: Կյանքի որակն ասես քանակն է դարձել։ Ինչպե՞ս եք կարողանում, այդ ամենի մեջ ապրելով, գրել երգեր նույն հոգով: 

Այո՛, գումար են աշխատում, ու աշխատած գումարի առատությունը բերում է այդ լկստվածությունն ու անհոգիությունը։ Շփանում են։ Հարսանիքներին բոլորը մրցում են ուտելու հարցում:

– Չե՞ք շփվում. ինչպե՞ս եք ապրում։

 Դե՛, ո՛չ: Ես արդեն այդ ամենի մեջ եմ, բայց իմ աշխարհն ուրիշ է, ես այլ կերպ եմ մտածում։ Ես մի ձայնագրության մեջ և՛ իրենց ուզածն էի անում, և՛ իմ սրտի ցանկացածը: Իմ խառնվածքն է այս հարաբերություններում օգնում:



 – Ո՞ր սխալի համար եք ափսոսում։

 Երգել եմ երգեր, որ ինձ հետ կապ չունեն: Երգել եմ երգեր, որ իմացել եմ՝ ազգագրական խմբերն են երգել այստեղ: Ես իրենց տեսել եմ, վերցրել, պարզվել է՝ հայկական չէ, թուրքական երգ է:

 Դուք մի զավակ ունեք: Կուզեի՞ք ավելի շատ ունենալ։ Ինչո՞ւ միայն մեկը։

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
Մոմի լույսով խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ,
Կխարխափես ու խավարին չես հավատա:

-Այո՛, իհարկե։ Սխալներից մեկն էլ երևի դա է: Երբ ջահել ես լինում, շատ սխալներ ես անում: Լուսահոգի կնոջս այդ մասին հարցնում էին, կատակով ասում էր՝ Հարութը միշտ տանը չի եղել: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, բայց չեմ իմացել դրա մասին: Իմ կինն ադամանդի նման տանն է եղել, իսկ ես փողոցում եմ եղել: Այդ սխալները չէի անի, եթե նորից կյանք տրվեր ինձ:

 Նորից լռում է: Արտասվում է:

 – Կրկին ամուսնանալու թեման փա՞կ է, չե՞ք մտածում այդ մասին։

 Իմաստ չեմ տեսնում։ Ինքս ինձ պետք է խաբե՞մ: Շուտով որդուս կամուսնացնեմ. ընկերուհի ունի. Հայուհի է, անուշիկ աղջիկ: Թոռ կունենամ, պապ կդառնամ, նորից կհարստանամ

66-149

Գրել կարծիք