Արևելքի խոնարհված  գեղեցկուհիները. 10 ամենավտանգավոր քաղաքները

Արևելքի խոնարհված գեղեցկուհիները. 10 ամենավտանգավոր քաղաքները

Ասիայում, մասնավորապես`Մերձավոր Արևելքում, կան քաղաքներ, որոնք նախկինում հայտնի զբոսաշրջային կենտրոններ էին: newmag-ն առանձնացրել է այն 10 դրախտավայրերը, որոնք այժմ դժոխք են հիշեցնում: Այս քաղաքներ այցելությունը խիստ վտանգավոր է:

1. Հալեպ

Սիրիայի ամենամեծ քաղաքը սիրիական բանակի ու ընդդիմադիր զինյալների միջև պատերազմական գոտի է 2012 թվականի փետրվարից: Բախման երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական հանցագործությունների, քաղաքացիականների դեմ արգելված զինատեսակներ օգտագործելու համար: Այժմ սիրիական բանակը փորձում է լիակատար պաշարման մեջ առնել ու ազատագրել քաղաքը: Ցավոք, Հալեպի անտիկ հատվածը մեծապես ավերվել է ռազմական գործողությունների պատճառով: Ճանապարհորդությունը Հալեպ գրեթե անհնար է: Ոչ մի այցելու չի կարող ակնկալել ապահով շրջագայություն երբեմնի հռչակավոր քաղաքով:

 

 

 

 

 

 

 

Գրել կարծիք