Խուսափեք ավելորդ ծախսերից. կարևոր թվացող իրեր, որոնց վրա չարժե գումար վատնել

Խուսափեք ավելորդ ծախսերից. կարևոր թվացող իրեր, որոնց վրա չարժե գումար վատնել

Մտածեք ձեր գրպանի պարունակության մասին: Ոչ մի խուճապ ու ավելորդ ծախս, խնայեք ձեր փողերը:

Հատկապես ամանորին մտածեք ձեր գրպանի պարունակության մասին: Ոչ մի խուճապ ու ավելորդ ծախս, խնայեք ձեր փողերը: Ջորջ Կառլինը մի առիթով ասել է. «Փորձել երջանկանալ հարստություն կուտակելով` նույնն է, ինչ հագեցնել քաղցը՝ մարմնի վրա սենդվիչներ դնելով»: Շատ կազմակերպություններ պնդում են, որ այս ամենը մեզ համար չափազանց կարևոր է և անհրաժեշտ է, սակայն իրականում այդպես չէ Անձնական ծախսեր. Ինքներդ ձեզ երջանկացնելու լավագույն միջոցներից մեկն ավելորդ իրերից ազատվելն է

Բրենդային հագուստ. Այսօր որևէ մեկին չենք զարմացնի հայտնի բրենդային հագուստով, դրան գումարած, գրպանի փողն է զգալիորեն պակասում: Ի դեպ, սխալ է պնդումը, թե բրենդային հագուստն ամենալավն է.միշտ չէ, որ կտորի որակը համապատասխանում է տվյալ բրենդի մասին պատմվող բոլոր լեգենդներին:

Վճարովի արբանյակային կամ մալուխային հեռուստատեսություն. Նախ մտածեք՝ որքա՞ն հաճախ եք դիտում հեռուստացույց: Այսօր այնքան հեշտ է համացանցում գտնել որևէ կայք կամ ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում դիտել տարբեր հետաքրքրությունների և ոճի որակյալ հաղորդումներ: Համաձայնեք, որ մեզ առաջարկվող ալիքների կեսից ավելին պարզապես հիմարություն են:

Վճարովի առցանց խաղեր և բոնուսներ. Նախքան ձեր խաղի հերոսին նոր սուր կամ հագուստ գնելը, մտածեք՝ արդյո՞ք դրանք այդքան անհրաժեշտ են: Մի՞թե դա հենց այն է, ինչ ձեզ հիմա պետք է: Մի պահ կտրվեք խաղից և զանգեք Ձեր հարազատներին: Գուցե նրանք որևէ բանի կարիքն ունեն:

Ծխախոտ. Ծխելն ամենավատ սովորություններից է, որի վրա ծախսվում է բյուջետի զգալի մասը: Անիմաստ է այժմ ձեզ համոզել, որ թողնեք ծխելը, դա, իհարկե, ձեր որոշումն է: Սակայն հավատացեք` կզարմանաք, եթե իմանաք՝ որքան բան կարող էիք ձեզ թույլ տալ ընդամենը 3 ամիս չծխելու հաշվին:

Կոսմետիկ պարագաներ. Պատկերացրեք՝ ինչ վիճակում կհայտնվեր արդյունաբերությունն ու տնտեսությունը, եթե մարքետինգը չստիպեր ձեզ ունենալ այդ ամենը:

Սկրաբ` մարմնի համար. Բոլոր այս անմեղ թվացող դեղձի կորիզներով սկրաբերը իրականում ձեզ այդքան էլ պետք չեն: Սովորական քիսան կփոխարինի տարատեսակ սկրաբերին:

Մազերի չլվացվող կոնդիցիոներներ. Նրանք, իհարկե, մեզ մետաքսե մազեր են խոստանում, սակայն իրականում մեր վարսերին շերտերով արհեստական նյութեր ենք քսում, որոնք կարող են վնասակար լինել, իսկ դրանց արդյունքը չեզոքացնելու համար ստիպված կլինենք գնել մեկ այլ կոնդիցիոներ կամ քսուք:

Հակացելյուլիտային քսուքներ. Սա պարզապես պլացեբոյի ազդեցությունն է: Անհնար է քսուքի միջոցով ազատվել ցելյուլիտից: Ուղղակի հեքիաթ է:

Լոգանքի գելեր. Սրանք լցոնված են վերամշակված նավթամթերքներով և ոչ օգտակար քիմիական տարրերով: Դրանք, իհարկեք, հաճելի բույրեր ունեն, բայց այս դեպքում դա այդքան էլ կարևոր չէ: Պարզապես գնեք որակով օճառ և քիսա, իսկ տաք ջրի համադրությամբ կստանաք հրաշալի սկրաբ:

Լավ և առողջ կազմվածք ունենալն, իհարկե, անհրաժեշտ է, բայց պարտադիր չէ մարզական սննդի վրա այդքան գումար ծախսելը:

«Դիետիկե սնունդ». Ցածր կալորիականությամբ այս մթերքները հարմար են պատրաստման համար, սակայն դրանք բավականաչափ սննդարար չեն: Դրանք անցնում են սառեցման, հալեցման և այլ գործընթացների միջով, որոնք ոչնչացնում են սննդարար տարրերը: Պարզապես հետևեք՝ ինչ եք ուտում և ինչ քանակությամբ:

«Կախարդական հաբեր». Մի խաբեք ինքներդ ձեզ գովազդով: Բոլոր այդ դեղերն ու հակագիրացնող հաբերը խոստանում են ակնթարթային նիհարեցում, սակայն իրականում նիհարում է միայն դրամապանակը: Միայն ֆիզիկական վարժություններն ու հավասարակշռված սննդակարգը կարող են օգնել ձեզ:

Մանկական պարագաներ

Երեխաներին կերակրելու համար նախատեսված աթոռներ. Համաձայնվեք, որ որոշ ժամանակ անց ոչ քիչ տարածք զբաղեցնող այս առարկան կհայտնվի ավտոտնակում բոլորի աչքից հեռու: Ավելի լավ է գնել մի թեթև աթոռ, որը շատ տեղ չի զբաղեցնի, կամ էլ սովորական աթոռի համար նախատեսված հատուկ սարքավորում, որով երեխային հարմար լինի:

Քայլակներ. Մի պահ մտածեք՝ ինչպե՞ս էին երեխաները սովորում քայել դարեր առաջ: Նրանք որպես հենման կետ են օգտագործում շրջապատում գոյություն ունեցող ցանկացած բան՝ կահույք, մեծերին և այլն: Դուք, իհարկե, պետք է օգնեք երեխային, պահեք նրան: Քայլակն այդքան էլ անհրաժեշտ իր չէ:

Բարուրի սեղան. Միլիոնավոր մայրեր շատ լավ գլուխ են հանում առանց այս առարկայի: Դրա փոխարեն օգտագործում են, օրինակ` մահճակալը:

Տնային պարագաներ, սպասք

Արծաթը մաքրող միջոց. Ցանկանու՞մ եք մաքրել ընտանեկան թանկագին իրերը, պարզապես ատամի մածուկին ավելացրեք կերակրի սոդա և արծաթե զարդերը մաքրեք ատամի խոզանակով, ապա` պարզաջրեք տաք ջրում:

Մալուխների համար նախատեսված կրիչներ. Մեր առօրյան լի է տեխնիկական սարքավորումներով, հետևաբար ամենուր աչք են ծակում մալուխները: Սակայն չարժե դրանց համար գնել հատուկ կրիչներ, ինքներդ էլ կարող եք պատրաստել:

Խողովակների մաքրման միջոց. Գնելով սա՝ դուք անիմաստ գումար եք վատնում: Այստեղ ձեզ կօգնի կերակրի սոդան: Պարզապես կես բաժաք սոդա լցրեք խողովակի մեջ:

Ջրով լի շշեր. Սրա մասին կարելի է երկար վիճել: Եթե օրգանիզմը չի ընդունում ծորակից հոսող ջուրը, ապա գնեք այն շշերով: Կամ էլ կարելի է գնել ջրի ֆիլտրման սարք:


Ընդհանուր կանոններ, որոնք կօգնեն ավելի ճիշտ տնտեսել

  • Բյուջետ կազմեք: Հետևեք ձեր եկամուտներին և ծախսերին, որպեսզի կարողանաք ճիշտ պատկերացում կազմել ձեր ֆինանսական դրության մասին:
  • Մի տրվեք այսրոպեական ցանկություններին: Նախապես պլանավորեք բոլոր ծախսերը, հատկապես, եթե դա վերաբերում է սեզոնային զեղչերին: Պետք չէ գնել իրը միայն նրա համար, որ վրան 20% զեղչ կա:
  • Կանխիկ վճարեք ամբողջ գումարը: Կրեդիտային քարտը հիմա ձեր հիմնական թշնամին է:
  • Ուսումնասիրեք առաջարկները, համեմատեք ապրանքնեքը և դրանց գները տարբեր խանութներում:
  • Տարբեր հաշվիչներ տեղադրեք, օրինակ` գազի և ջրի համար: Սա կօգնի նվազեցնել ծախսերը:
  • Ժամանակ առ ժամանակ թույլ տվեք ձեզ փոքրիկ ուրախություններ, հակառակ դեպքում՝ միանգամից շատ ավելին կծախսեք: Ձեր նպատակն է խրախուսել ինքներդ ձեզ` մտահղացումն իրականացնելու համար: Սա կօգնի լինել ավելի բարձր տրամադրությամբ և կանխել անիմաստ ծախսերը:

Գրել կարծիք