[ Խմբագրության ընտրանի ] Վանո Սիրադեղյանին ազգովի սպասելուց մինչև ինֆոգարության հասցնող «իիիշ կա»

[ Խմբագրության ընտրանի ] Վանո Սիրադեղյանին ազգովի սպասելուց մինչև ինֆոգարության հասցնող «իիիշ կա»

newmag-ի խմբագրությունն  առանձնացրել է շաբաթվա լավագույն հոդվածների յոթնյակը, որոնք չկարդալը  չի´ խրախուսվում: Հաճելի ընթերցում:

1. newmag-ի այս հոդվածը արտատպեց գրեթե ամբողջ հայկական մեդիասֆերան: Ֆեյսբուքյան like/share-երը հարյուրավոր էին, քննարկումներն ու քննադատությունները երբեմն՝  անկեղծ, երբեմն՝ անխնա, երբեմն էլ՝ զգացմունքային և անգամ նոստալգիկ:

Ի՞նչ ճակատագիր ունեցան Վանո Սիրադեղյանի զավակները

v

Լիանա Ներսիսյանին ծանր ժամանակներում ծանր պատասխանատվություն ստանձնած և ծանր մեղադարանքներով անհետացած արտասովոր մարդու մասին հուշերը պատմել են նրա զավակները: Դրանք  նույնքան ծանր են՝ ծանր լույսի պես ծանրացած, բայց նաև շատ անձնական ու լուսավոր:


2. newmag-ի [Իրականում՝ ՈՉ] շարքում այս շաբաթ  «Զվարթնոց» օդակայանի հին շենքը քանդել և չքանդելու ճիշտ ու սխալ լինելու հարցն է:

Արդյո՞ք անհրաժեշտ է քանդել «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը

zvartnoc-2newmag-ը հավաքել է «Զվարթնոցի» հին մասնաշենքը ապամոնտաժելու քննարկումների ամբողջ քրոնիկոնը ու պարզել՝ ինչու է «Զվարթնոցի» կլոր էստակադան վտանգավոր համարում կառավարությունը, ինչու է այն ավելորդ  «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ընկերության համար, ինչ հիմնավորումներով են հայրենասերներն ու ճարտարապետները պնդում, թե այն պատմամշակութային արժեք է: Շաբաթվա must read-ը Խորհրդային Հայաստանի «օդային դարպասների» օդում կախված ճակատագիրն է Զոհրաբ Հարոյանի լրագրողական վերլուծությունում:


3. Հայաստանը անդունդի եզրին է: Աշխարհի վերջը դռան ետևում է: Կյանքը թանկ է: Ապագան անկանխատեսելի է… տեղական ու միջազգային ինֆորմացիոն այս հոռետեսությունից խելագարվել կարելի է:

Ինչպե՞ս խուսափել մեդիափսիխոզից ու չդառնալ ինֆոգար

column

Նևրոզներով ապրող հասարակությունը ամենավտանգավորն է՝ ոչ ադեկվատ վարքով ու անկանխատեսելի հետևանքներով: newmag-ի գործադիր տնօրեն, լրագրող Արտակ Ալեքսանյանի սյունակն այն մասին է, թե ինչո՞ւ է վատ լուրերի սպասումը դարձել հիվանդագին սովորույթ և ինչպե՞ս չկորցնել հոգեկան հավասարակշռությունը չարագույժ ու վտանգավոոր մեդիաաշխարհում:


Սև տարի «սև ոսկու» վրա բռնապետություն կառուցած Իլհամ Ալիևի համար: Իրանի պատժամիջոցների չեղարկում, նավթի գնանկում, մանաթի արժեզրկում, ժողովրդական ընդվզում Նարդարանում և ներիշխանական դավադրություններ. կվերապրի արդյ՞ոք Արևելքի վերջին բռնապետը 2016 թվականը:

Ինչի՞ց կզգուշանա և կվախենա Իլհամ Ալիևը 2016-ին

vardan-18.01

Եվ, ինչպե՞ս կազդեն Ադրբեջանի ներքաղաքական ու տնտեսական խնդիրները Արցախյան հակամարտության վրա: Թուրքագետ Վարդան Գալստյանի [Արևելյան խոհանոցում] իշխանավարման 13-րդ տարի մտած Ադրբեջանի նախագահն է եփվում՝ իր վախերով ու խնդիրներով:


5. Կինոյի պատմությունը բաժանվում է երկու դարաշրջանի՝ մինչև Ֆելինին, ու նրանից հետո: Իտալացի հանճարեղ ռեժիսորը կինոաշխարհ ներխուժեց 50-ականներին:

Ֆեդերիկո Ֆելինի. 10 փաստ հանճարեղ կինեմաստուրբատորի մասին

feeliniii

Չունենալով կրթություն, ինքնուրույն սովորեց կինեմատոգրաֆի գաղտնիքներն ու հեղինակեց կինոյի պատմության դարակազմիկ դարձած գործերը՝ «Ճանապարհ»-ը, «Ութ ու կես»-ը, «Ամարկորդ»-ը: Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը 10 հետաքրքիր փաստ է առանձնացրել տիեզերքից էլ խորհրդավոր կինոհանճարի կյանքից:


6. Դրսում նրան անվանում են «Տեխնիկական ռենեսանսի հայ ասպետ», Հայաստանում չեն էլ նկատում նույնիսկ իր ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ: newmag ամսագրի 65-րդ համարի շապիկին տաղանդավոր, հմայիչ ու  համեստ Տիգրան Ձիթողցյանն է:

#65 Տիգրան Ձիթողցյան. Տեխնիկական ռենեսանսի հայ ասպետը

tsi

Ձիթողցոնց տան վերջին շառավիղը՝ նյույորքաբնակ հայ նկարիչը newmag-ին պատմել է երևանյան ըմբոստ ուսանողական տարիների, եվրոպական արվեստից հիասթափության, աֆրիկյան դպրոցում փորձառության, ամերիկյան մեգապոլիսում որդուն հայ մեծացնելու, հիպերռեալիզմ տերմինից զզվելու և 100 հազար դոլար արժողությամբ նկարները ստեղծելու վարեպտության մասին:


Նա Հայաստանը ճանաչում է ընդամենը մեկուկես տարի, բայց արդեն տիրապետում է խորոված պատրաստելու մեծագույն արվեստին, հասկանում կապանցիների ոչ միայն  խոսվածքը, նաև ընդօրինակում է կեցվածքը:

[ Եկա, տեսա, հավնեցա ] Կապանի միակ լատինոսը

kapanci

Մեծացել է Կանադայում, ոտքի տակ տվել Եվրոպան, ուսումնասիրել հետխորհրդային տարածքն ու ընտրել Սյունյաց լեռնաշխարհը՝ որպես ապրելու ամենահարմար կենսատարածք: Անի Հակոբյանի  [Եկա, տեսա, հավնեցա] շարքի օտարազգի մերոնքականը 30-ամյա պանամացի զբոսագետ Օսկար Ալվարադոն է, որն անհամբեր սպասում է ՀՀ քաղաքացի դառնալու օրվան, որպեսզի լրացնի «Հայաստանի փեսաների» պատվավոր ցանկը:

Գրել կարծիք