[ Խմբագրության ընտրանի ] Քանդվող Երևանը, կուսակցական պոլիտբոսսերն ու կաշառված եվրոպատգամավորները

[ Խմբագրության ընտրանի ] Քանդվող Երևանը, կուսակցական պոլիտբոսսերն ու կաշառված եվրոպատգամավորները

newmag-ի խմբագրությունն առանձնացրել է շաբաթվա լավագույն հոդվածների յոթնյակը, որոնք տարբերվեցին ընդհանուր լրատվական հոսքում:

1. Շաբաթը newmag-ում սկսվեց յուրահատուկ ահազանգով: Արամի 30 հասցեում գտնվող կարմիր տուֆից փոքրիկ շենքը քանդելուց հետո հիմա  քննարկվում է հարևան մյուս շինությունները քանդելու հավանականությունը: Աղվան Ասոյանը շրջել է մայրաքաղաքի փոքր կենտրոնով ու լուսանկարել այն շենքերը, որոնք կարող են արժանանալ Արամի 30-ի ճակատագրին:

Հին Երևանի վերջին վկաները. Ո՞ր շենքը կարող է լինել հաջորդը Արամի 30-ից հետո

Հին Երևանի քանդվող շենքեր. Ֆոտոշարք

Untitled-2 copy


2. Երբ ակտիվիստներ vs. իշխանություն դիմակայության ելքի մասին լռում են նույնիսկ ամենատես ու ամենագետ տաքսիստները և վարսավիրները. ինչպիսի՞ն կլինի քաղաքացիական պայքարի 2016-ը՝ newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի սյունակում:

Պոլիտբոսսերի պայքարն ինքնակազմակերպվող երիտասարդության դեմ

գնել


3. ԵԽԽՎ-ում հայ ու ադրբեջանցի պատգամավորների միջև գրանցվեց ոչ-ոքի: Ընդունվեց մեկ ադրբեջանանպաստ՝ Մարկովիչի զեկույցը, ու մերժվեց Ուոլթերի հակահայկական բանաձևի նախագիծը: Զոհրաբ Հարոյանը փորձել է հասկանալ՝ կարո՞ղ էր հայկական պատվիրակությունը թույլ չտալ, որ դրանք մտնեն ԵԽԽՎ մեծ օրակարգ:

Հնարավո՞ր էր ԵԽԽՎ-ում կանխել հակահայկական բանաձևը Հնարավո՞ր էր ԵԽԽՎ-ում կանխել հակահայկական բանաձևը

exxv


4. Հունվարի լույս 28-ի գիշերը Հայաստանում գրանցվեց վերջին 44 տարում ամենացածր ջերմաստիճանը: Աղվան Ասոյանը այդ ցուրտ գիշերը ֆոտոխցիկը ձեռքին Երևանում փնտրում էր քաղաքի մոռացվածներին: newmag-ի ֆոտոպատմությունը  այն մարդկանց մասին էր, որոնք դրսում են գիշերում նույնիսկ  -18-ի պայմաններում:

Անօթևանների Երևանը. Ինչպե՞ս են անցկացրել ամենացուրտ գիշերը քաղաքի մոռացվածները

beggar


5. Նրա արևմտյան ապրելակերպը հարիր չէր սովետական արտիստին։ Նա հեռացավ աղմուկով, վառ, մարդաշատ, ինչպես որ ապրում էր։ Սակայն իր վաղաժամկետ մահը նրան դարձրեց ավելի հայտնի. չէ՞ որ պոետներին մահը միայն «օգնում է»։ Դիանա Մարտիրոսյանը հավաքել է Վլադիմիր Վիսոցկու մասին անհայտ փաստերը:

Վ. Վիսոցկի. Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալուց մինչև ժամադրություն Արարատում

жсоцкиы


6. Ռուսական «Լենինգրադ» խմբի նոր «Էքսպոնատ» տեսահոլովակը YouTube-յան սենսացիա է դարձել` մի քանի օրում հավաքելով ավելի քան 20 մլն. դիտում: Սերգեյ Շնուրովի խումբը ծաղրում է դեմոդե «Լաբութեն» կոշիկներով աղջիկներին, newmag-ի ոճաբան Արմեն Գալյանը` ներկայացնում կարմիր տակացույով բարձրակրունկների պատմությունը:

Ինչո՞վ են հայտնի «Լենինգրադ» խմբի կուլտային տեսահոլովակի «Լաբութեն» կոշիկները

519a852d-526d-41c9-8b06-db8d8db9f3df


7. newmag-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն էլ  դիտել ու վերլուծել է Լեոնարդո ԴԻ Կապրիոյի կարիեայի ամենահակասական ու սկանդալային ֆիլմը: Լեոն և Թոբի Մագուայերը Vimeo վիդեոկայքին վերջերս խնդրել են ջնջել «Դոն’ս Փլամը» դերասանների կարծիքով այն կարող է վնաս հասցնել իրենց համբավին։

Գռեհիկ, սեքսուալ ու չարացած. Դի Կապրիոյի կարիերայի սև բիծը

26840c6d-34b7-4a41-b53b-6e2fb38c5af9

Գրել կարծիք