Ընտրատեղամասում լրագրողների և դիտորդների  քանակի սահմանափակումն արդարացվա՞ծ է

Ընտրատեղամասում լրագրողների և դիտորդների քանակի սահմանափակումն արդարացվա՞ծ է

Կառավարությունը հրապարակել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ամենաքննարկված ու վիճելի դրույթը նախագծի 65-րդ հոդվածի 7-րդ կետն է: newmag-ը վերլուծել է՝ իրականում ճի՞շտ է ընտրատեղամասում լրագրողների ու դիտորդենրի քանակի սահմանափակումը, թե՞ ոչ:

Ընտրական օրենսգրքի Update-ի մասին քաղաքական App Store-ը վաղուց էր հիշեցնում, բայց հատկապես դրա համար պահը հասունացավ Սահմանադրության Restart-ից հետո: Ընտրական օրենսգիրքը Update անելու համար երեք պատճառ կա`

  • Վստահության պակաս: Անկախ քվեարկության արդյունքից, հասարակությունը խորապես վստահ է, որ ընտրակեղծիքներ եղել են: Անկախ ընտրությունների կազմակերպման ձևից ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրությունները կեղծվել են և ձայները գողացվել:
  • Սահմանադրական անհրաժեշտություն: Սահմանադրության բարեփոխումներից հետո Հայաստանում փոխվեց կառավարման ձևը կիսանախագահական ձևից անցում կատարվեց կիսախորհրդարանական համակարգի: Այսինքն` գործող օրենսգրքից առնվազն պետք է դուրս գա Նախագահի ընտրության կարգը, և պետք է փոփոխության ենթարկել խորհրդարանի ընտրության կարգը:
  • Տեխնիկական պահանջ: Դեռևս անցած գարնանը` ՏԻՄ ընտրությունների ժամանակ, պարզ դարձավ, որ նոր անձնագրերն ու ID քարտերը իսկական խառնաշփոթ են ստեղծում տեղամասերում: Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը պահանջում է ցնդող թանաքով կնիքել ընտրողի անձնագիրը, բայց պլաստմասե  ID քարտի վրա կինիք դնելն անհնար է: Դեկտեմբերին` Սահմանադրության հանրաքվեից առաջ, խորհրդարանում քննարկվեց պարտադիր կնիքի պահանջը ու հանվեց այն, բայց անձնագրային խառնաշփոթը չլուծվեց:

Ամիսներ տևած կուլիսային քննարկումներից հետո պարզ դարձավ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, այնուհետև կառավարությունը հրապարակեց հայերեն տարբերակը:


[ Իրականում՝ ՈՉ ] Հնարավո՞ր էր ԵԽԽՎ-ում կանխել հակահայկական բանաձևը


Հենց առաջին օրից ամենաքննարկված ու ամենավիճելի դրույթը ընտրատեղամասում լրագրողների ու դիտորդենրի քանակի սահմանափակումն է: Նախագծի 65-րդ հոդվածի 7-րդ կետում ասվում է, որ

Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ:

Գործող օրենսգիրքն ընտրատեղամասում լրագրողների ու դիտորդների քանակը չի սահմանափակում:

Բանն այն է, որ Հայաստանի օրենքներով լրագրողները չեն լիցենզավորվում, և չկա լիցենզավորող մարմին` ի տարբերություն Արևմուտքի: Գործնականում լրագրողի բեյջ կարող է ունենալ ցանկացած մարդ, օրենսդրական որևէ պահանջ ու կանոնակարգում գոյություն չունի: Լրագրող կարող է աշխատել ցանկացած ոք, ով ունի տեսախցիկով հեռախոս, կամ չինական արտադրության դիկտոֆոն:


[ Իրականում՝ ՈՉ ] Արդյո՞ք իսկապես անհրաժեշտ է քանդել «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը


Մի կողմից` օրենքը կանոնակարգում է, թե քանի վստահված անձ, հանձնաժողովի անդամ կարող են լինել ընտրատեղամասում, մյուս կողմից` չի կանոնակարգվում լրագրողների ու դիտորդների քանակը: Սա անհավասար մոտեցում է ընտրության վերահսկման ոլորտում: Մյուս կողմից` սա հնարավորություն է տալիս, որ 100-ավոր լրագրողներ ու վստահված անձինք մտնեն տեղամաս ու կամա թե ակամա տապալեն գործընթացը:

Ցանկացած թեկնածու կամ քաղաքական գործիչ կարող է արագ գրանցել էլեկտրոնային մի լրատվամիջոց, տպագրել հազարավոր բեյջեր ու բաժանել իր կողմնակիցներին, որոնք ընտրատեղամաս կմտնեն որպես ազատ լրագրող, սակայն տեղում կաշխատեն որպես կուսակցական:

Հայաստանի ընտրությունների պրակտիկայում արդեն այսպես եղել է. թեկնածուների լայնաթիկունք թիկնապահները` ոսկե շղթայով, սուպերթանկ մեքենայից իջնում էին տեղամասի մոտ, ցուցադրում բեյջը, ներս մտնում ու անամոթաբար հայտարարում, թե լրագրող են:  (Երևի հենց դա նկատի ուներ Հովիկ Աբրահամյանը, երբ խորհրդարանի ամբիոնից շրջանառության մեջ դրեց «Հաստավիզ լրագրող» եզրույթը):

Լրագրողների քանակը ընտրատեղամասում օրենքով սահմանափակելը թույլ չի տա տեղամասը վերածել բռնցքամարտի ռինգի:

Դրանով առաջին հերթին ընտրական կրքերը կմեղմվեն: Սահմանափակումը քաղաքական ճարպիկներին հնարավորություն չի տա լրատվամիջոց գրանցել ու լրագրող-կողմնակիցներով օկուպացնել տեղամասը:


[ Իրականում՝ ՈՉ ] Հայաստանին պե՞տք է Թուրքիայի եվրոպականացումը


Մյուս կողմից` սահմանափակումը կկարգավորի տեղամաս մուտք գործողների հոսքը, թույլ ընտրողներին կտա հանգիստ իրացնել իրենց սահմանադրական իրավունքը: Հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք հնարավորություն կունենան աշխատել հանգիստ միջավայրում, առանց խառնաշփոթի: Չէ՞ որ շատ հաճախ հենց խառնաշփոթի հետևանքով է, որ վստահված անձինք ու հանձնաժողովի անդմաները չեն նկատում ընտրախախտումները:

Ի վերջո` լրագրողների սահմանափակումը կվերականգնի օրենսդրական արդարությունը: Եթե հստակ ֆիքսված է ընտրատեղամասում ընտրողների, վստահված անձանց ու հանձնաժողովի անդամների քանակը, ապա ինչո՞ւ չպետք է կանոնակարգվի լրագրողների ու դիտորդների քանակը: Սահմանափակումը ընտրության գործընթացում ներգրավված հասարակական բոլոր շերտերին հավասար հնարավորություններ կտա:

Բայց տեղամասում լրագրողների քանակի սահմանափակումն արդարացվա՞ծ է: Իրականում` ՈՉ:

Ոչ, որովհետև տեղամասում լրագրողների սահմանափակումը չի նպաստում ընտրությունների նկատմամբ հասարակական վստահության բարձրացմանը: Ընդհակառակը` որքան քիչ է հանրային վերահսկողությունը, այնքան ավելի շատ են կասկածները: Սահմանափակումը չի բխում հանրային վստահության բարձրացման հարցում օրենսդրության ենթադրյալ նպատակից:

Սահմանափակումն արդարացված չէ, որովհետև Հայաստանի ընտրությունների պրակտիկայում չի եղել դեպք, որ մեկ տեղամասում այնքան լրագրողներ լինեն, որ խոչընդոտներ հարուցեն: Բացառություն է միայն պաշտոնատար անձանց այցը, որի լուծումը վաղուց գտել են: Ընտրատեղամասում կարմիր ժապավենով առանձնացվում է լրագրողների ու պաշտոնյաների տարածքը:

Սահմանափակումն արդարացված չէ, որովհետև սրանով չի լուծվում լրատվականի բեյջերով ընտրությունները վերահսկելու խնդիրը:

Նույնիսկ 8 հոգու դեպքում թեկնածուները հնարավորություն ունեն գրանցել լրատվամիջոց, բեյջեր տպագրել և իրենց կողմնակիցներին ուղարկել ընտրատեղամաս: Ավելին` սահմանափակման դեպքում, թեկնածուի կողմնակից «լրագրողների» ներկայության պատճառով գուցե իրական լրատվամիջոցները մնան դրսում:


[ Իրականում՝ ՈՉ ] Հայաստանին պե՞տք է Մարզահամերգային համալիրը


Սահմանափակումն արդարացված չէ, որովհետև հանձնաժողովի նախագահները օրենքի այս դրույթը կարող են օգտագործել անցանկալի լրատվամիջոցների դեմ և նրանց թույլ չտալ աշխատել տեղամասում: Առանց այդ էլ հանձնաժողովի նախագահները առանձնապես ուրախ չեն լրատվամիջոցների ներկայությունից:

Սահմանափակումը դեմ է նաև լրատվամիջոցների մրցակցության տրամաբանությանը: Այսինքն` ով որքան պետք է ներսում գտնվի: Ով ում պետք է փոխարինի: Ինչպես են լրագրողները պայմանավորվելու ներս մտնել: Եթե ներսում միջադեպ է, լրագրողներն էլ դրսում պետք է իրար ծեծե՞ն, թե ով պետք է ներս մտնի նկարահանելու համար:

Հիմա` արդարացի՞ է սահմանափակումը

Իրականում այո` տեղամասում գտնվող մարդկանց քանակը պետք է կանոնակարգվի և նրանց հանրագումարային ինչ որ ֆիքսված թիվ լինի: Չի կարելի օրենքում սողանցք թողնել` իմանալով, որ դա կարող է տեղամասում քաոս ստեղծել: Այսինքն` լրագրողների ու դիտորդների առավելագույն թիվ պետք է օրենսգրքում ֆիքսել և այդ թիվը 8-ը չէ: Սա գիտեն նաև օրինագծի հեղինակները և խոստովանում են, որ գիտեն: Ի սկզբանե էլ գիտեին, որ օրենսդրական նախագծի այս դրույթը անզիջում վեճերի տեղիք է տալու:

Գրել կարծիք