Հայաստանը` թվերով. ԵՄ  հարցման արդյունքները

Հայաստանը` թվերով. ԵՄ հարցման արդյունքները

2016-ի ապրիլ-հունիս ամիսներին ԵՄ աջակցությամբ Եվրոպական հետազոտական Ecorys ընկերությունը հարցում է անցկացրել ԵՄ Արևելյան գործընկեր 6 երկրներում /Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա/:

«Open Neighbours East» ծրագրով անցկացված հետազոտության համաձայն՝ հայաստանցիների 44%-ը դրական վերաբերմունք ունի ԵՄ նկատմամբ, 36%-ը՝ չեզոք, 13%-ը՝ բացասական, 5%-ը՝ ԵՄ մասին չի լսել:

Հայաստանցիները ԵՄ նկատմամբ դրական են տրամադրված՝ հաշվի առնելով հիմնականում հետևյալ հանգամանքները.

  • Մարդու իրավունքներ՝ 36%

  • Խոսքի ազատություն՝ 24%

  • Բարեկեցություն՝ 17%

  • Անհատի ազատություն 13%

  • Խաղաղություն և կայունություն 9%

Հայաստան-ԵՄ հարաբերությունները հայաստանցիները գնահատել են՝ դրական` 76%, բացասական՝ 13%: Հայաստանում 10-ից 8-ը ընդգծել են, որ Եվրամիությունն աջակցություն է տրամադրում Հայաստանին: Հայաստանցիների 62%-ը կարծում է, որ ԵՄ աջակցությունն արդյունավետ է, 35%-ն ունի հակառակ կարծիքը:

  • Հայաստանցիները վստահում են

  • Եվրամիությանը՝ 52%

  • ՄԱԿ-ին՝ 49%

  • Եվրասիական Միությանը՝ 47%

Հետազոտության արդյունքով, հայաստանցիների 62%-ը չի վստահում ՆԱՏՕ-ին:

Հայաստանցիները սոցցանցերում՝

  • Facebook-44%

  • Odnoklassniki-40%

  • VKontakte-14%

  • Instagram-11%

  • Twitter-5%

  • LinkedIn-3%

Հայաստանցիների 77%-ն ամեն օր դիտում է հեռուստացույց, 17%-ը՝ շաբաթական 2-3 անգամ: 49%-ը լուրերին հետևում է հեռուստացույցով, 37%-ը՝ համացանցով, 4%-ը՝ ռադիոյով, 3%-ը՝ մամուլով: Հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեն՝

  • Հեռուստատեսություն՝ 83%

  • Սոցցանցեր՝ 78%

  • Էլեկտրոնային լրատվամիջոցներ՝ 75%:

Գրել կարծիք