Ե՞րբ է պետք անծանոթներին նվիրել լայքեր. թվային էթիկետ

Ե՞րբ է պետք անծանոթներին նվիրել լայքեր. թվային էթիկետ

Թվային տիրույթն ունի վարվեցողության հատուկ կանոնները, որոնք պահպանելը կամավոր-պարտադիր է գրագետ ինտերնետային վարքի համար: newmag-ը կպատմի՝ երբ է պետք «բութ մատը» վեր պարզել:

Ինֆորմաացիայի հսկայական ծավալներին զուգընթաց ինտերնետում ստեղծվեց հաղորդակցության նոր լեզու: Մարդիկ ավելի քիչ մեկնաբանում են, բայց ավելի շատ լայքում: «Լայք»-ը հարաբերությունների լակոնիկ արտահայտում է:

Սոցցանցերը բաց հարթակ են, որտեղ մենք առանց երկմտելու արձագանքում ենք  անծանոթների լուսանկարներին, նվիրում «լայքեր» և մեկնաբանում նրանց գրառումները: Այստեղ կանոնները տարբեր են: Օրինակ, երբ  Twitter-ում հաշվիը բաց է, ենթադրվում է, որ յուրաքանչյուրը կարող է արձագանքել գրառմանը:  Անկանխատեսելի ռեթվիթը ոչ մեկին չի զարմացնի: Facebook-ը և «Վկոնտակտե»-ն ավելի ինտիմ շփման հարթակներ են: Այստեղ «լայքը» հարմար տարբերակ է սեփական անձի մասին հայտարարելու համար: Առանց գրառման մեջ մտնելու հնարավոր է ցույց տալ սեփական ներկայությունը: Մեկնաբանություն թողնելը ժամանակատար է, «լայքի» համար՝ երկար-բարակ մտածել  հարկավոր չէ:

Նախքան լայք դնելը համոզվեք, որ այն  չի ամաչեցնի և վատ դրության մեջ չի թողնի սոցցանցային անծանոթին:

Instagram-ում  ամեն ինչ ավելի պարզ է: Փակ հաշիվը ենթադրում է, որ օգտատերը չի ցանկանում «պատահական» լայքեր: Բաց հաշիվների դեպքում, այն էլ #հեշթեգերով հրապարակումներում լայքը հաճելի ժեստ է: Քեմբրիջի hամալսարանի  հոգեչափության կենտրոնի հետազոտողների ուսումասիրությունով լայքերով հնարավոր է կազմել օգտատերի ճշգրիտ բնութագիրը: Ավելի ստույգ, քան դա կանի մտերիմ մարդը:


[ Թվային էթիկետ ]


Օրինակ, եթե «լայքել» եք  Ferrari-ի էջը, հավանաբար հանգիստ մարդ եք,  եթե  «լայքը»    «Գաղտնի նյութեր»-ի պաշտոնական էջինն է, հավանաբար ամոթխած և չխոսկան եք, եթե նախընտրելի էջերում  TED ելույթներն են՝ քաղաքական հայացքներում  լիբերալ եք:

«Like»-ը որպես հաճոյախոսություն

«Լike»-ով կարելի է հաճոյախոսել  ցանցաբնակ անծանոթին՝  հետագայում իրական շփման համար: Սոցցանցային ծանոթությունները սկսվում են «լայքից»՝ սկզբում գրառումը, հետո մի քանի լուսանկարներ, որին հաջորդում է ընկերանալու առաջարկը:

Անձնական գաղտնիության կանոները գիտեն ոչ բոլորը:  Հաշիվը  բաց լինելը չի նշանակում, որ կարելի է  այս ու այն կողմ «լայքեր» շռայլել:

Հանրային մարդկանց համար «լայքը»  հերթական է, հասարակ օգտատերերին այն կթվա անհասկանալի: Մտքում միանգամից կպտտվեն քանի հարցեր՝ ինչպե՞ս է իրեն գտել,  ինչո՞ւ է հետևում և  «լայքում» երկու տարվա վաղեմության լուսանկարները:

«Լայքի» հիմնական  գործառույթներ են՝ ոչ վերբալ հաղորդակցությունը, նախընտրելի ինֆորմացիայի ընտրությունը և պահպանությունը, սոցցանցային բովանդակության առաջխաղացումը: Պետք է հիշել, որ անվնաս թվացող «բութ մատը վեր»  կոճակը կարող է  մեծ իրարանցման պատճառ դառնալ:

Գրել կարծիք