Ինչպե՞ս  փայլել նորաձև ու չհամարվել անճաշակ

Ինչպե՞ս փայլել նորաձև ու չհամարվել անճաշակ

newmag-ի համար Արմեն Գալյանը ներկայացնում է փայլփլուն զգեստավորումը անճաշակությունից փրկելու նրբությունները: Ամեն փայլ չէ, որ շքեղության վկայություն է: Ամեն շքեղություն չէ, որ փայլատակում է:

Փարթիներում հավանաբար տեղին են փայլուն հագուստները: Եթե փոփ երգչուհի եք, մերկապարուհի կամ դիսկո ոճի մոլի երկրպագու, փայլուն զգեստները, անշուշտ, կարող են Ձեզ ուղեկցել նաև ամբողջ տարվա ընթացքում: Բայց մարդկանց մեծ մասն ամբողջ տարի զսպում է «ագռավի» բնազդը և հեռու մնում փայլուն գործվածքներով հագուստից՝ հոգու խորքում թաքուն երազելով, որ պլպլան զգեստը հագնելու առիթի դեպքում կփայլատակի այնպես, ինչպես չեն փայլել նույնիսկ «Studio 54»-ի աստղերը 70-ականներին:

galyan-2

Փայլելու ցանկությունն ամրապնդում են նաև այս սեզոնի ֆեշն հավաքածուները, որոնցում փայլուն հագուստները, իսկապես, շատ են: Punk ոճի սուպերկարճ զգեստներ ու 30-ականների հոլիվուդյան աստղեր. այս ամենով ոգեշնչված գլամուրային փայլ ձեռք բերած թրենդը, իսկապես, բազմազան է: Հետաքրքիր է նաև, որ փայլուն զգեստներ այսօր առաջարկում են ոչ միայն պրեմիում դասի նորաձևության տները, այլև միջին խավի համար նախատեսված ապրանքանիշները:


Նորաձևություն Գալյանից՝


Հետաքրքիր են նաև տղամարդկանց համար նախատեսված փայլուն աքսեսուարները:

Անկեղծ ասած՝ նույնիսկ զարմացա, երբ տղամարդկանց համար նախատեսված ամենահայտնի խանութների երևանյան ցանցում հայտնաբերեցի լուրեքսից գործված գուլպաների strip տեսականի:

Փայլուն թրենդի շրջանակում առանձնահատուկ ուշադրության է արժանի glitter դիմահարդարումը: Դիմահարդարման պարագաներ արտադրող ընկերությունները կարծես մրցում են ավելի օրիգինալ և բազմազան glitter պարագաների արտադրության ասպարեզում:

66-101

Բաց մի՛ թողեք առաջիկա գարնանային տոները` փայլուն թրենդը սեփական փորձով կիրառելու համար: Հավատացե՛ք՝ փայլելու ավելի լավ առիթ չի լինի:

Գրել կարծիք