Forbes-ի նոր վարկանիշ. Ովքե՞ր են ԱՊՀ միլիարդատերերը

Forbes-ի նոր վարկանիշ. Ովքե՞ր են ԱՊՀ միլիարդատերերը

newmag-ը ներկայացնում է Forbes պարբերականի վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ ընդգրկված են ԱՊՀ երկրների միլիարդատերերը, այդ թվում` հայ:

Forbes պարբերականը հրապակակել է աշխարհի միլիարդատերերի նոր վարկանիշային աղյուսակը: Ցանկում ընդգրկվել են ԱՊՀ երկրների միլիարդատերեր:

Վրաստանի նախկին վարչապետ, գործարար Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը գնահատվում է 4.8 մլրդ դոլար:

Forbes-ի ամենահարուստների ցանկում է նաև Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Նրա կարողությունը 3,1 մլրդ դոլար է:

Երրորդ հորիզոնականում ուկրաինացի գործարար Ռինատ Ահմեդովն է: Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում գործարարը կորցրեց 47 գործարան, այդուհանդերձ նրա ունեցվածքը այս պահին կազմում է 2.3 մլրդ դոլար:


Ֆինանսական կործանման մեխանիկան


Հաջորդը ղազախստանցի գործարար Բուլաթ Ուտեմուրատովն է: Նրան են պատկանում Մոսկվայում և Վիենայում Ritz Carlton հյուրանոցները: Ընդհանուր ունեցվածքը 2,3 մլրդ դոլար է:

Հնգյակը եզրափակում է «Ռոսգոսստրախ» ընկերության ղեկավար, ռուսաստանաբնակ գործարար Դանիլ Խաչատուրովը, որի հարստությունը գնահատվում է 1,4 մլրդ դոլար:

Գրել կարծիք