Ֆրեդի Մերկուրի. Դիմանկար դետալներով

Ֆրեդի Մերկուրի. Դիմանկար դետալներով

1946-ի սեպտեմբերի 5-ին Զանզիբար կղզում է ծնվել The Queen-ի լեգենդար ֆրոնթմենը: newmag-ը հավաքել է արտիստի անձնական և ստեղծագործական կյանքից հետաքրքիր փաստեր:

  • Ֆրեդիի իսկական անունը Ֆարրուխ Բուլսարա էր: «Ֆարրւխ»-ը զանզիբաերենից թարգմանաբար նշանակում է «հիասքանչ», «երջանիկ»: Պաշտոնապես ռոքերը անունը փոխել է 1970-ին: Երբ նրան «Ֆարրուխ» էին ասում, Ֆրեդին ուղղակի կատաղում էր:
  • Ազգությամբ Մերկուրին պարսիկ էր, պատկանում էր զրադաշտականություն դավանող էթնիկ խմբի:

frediie-art

  • Ավարտելով Լոնդոնի գեղարվեստական քոլեջը` ստացել է գրաֆիկ-դիզայների դիպլոմ: Հորոսկոպի նշաններով The Queen-ի տարբերանշանը հորինել ու նկարել է անձամբ:
  • Ֆրեդի Մերկուրին երկարամյա (7 տարի) կապի մեջ է եղել Մերի Օսթինի հետ: 1976-ին արտիստը խոստովանել է նրան, որ բիսեքսուալ է, զույգը բաժանվել է, բայց Մերին մինչև կյանքի վերջ մնացել է Ֆրեդիի մտերիմ բարեկամը: Մերկուրիի կտակով Օսթինին է անցել երգչի կարողությունից մի մաս և տունը:

mercury-quote

  • Բեմից դուրս, առօրյա կյանքում Ֆրեդին չափազանց ամաչկոտ էր: Այդ էր պատճառը, որ խուսափում էր հարցազրույցներից:
  • Ֆրեդին սիրում էր կատուների. միաժամանակ նրա տանն ապրում էին ոչ պակաս, քան 10 կատու: «Պոչավորներին» էր նվիրված նրա Mr Bad Guy սոլո-ալբոմը, ամենասիրելի կատվի մասին էր Delilah երգը The Queen-ի վերջին ալբոմից: Հյուրախաղերի ժամանակ Ֆրեդին պարբերաբար զանգում էր տուն ու երկար «զրուցում» իր կատուների հետ:

freddie-quote-2

  • The Queen-ի լիդերի սիրելի երկիրը Ճապոնիան էր:
  • Նրա երաժշտական կուռքերն էին Ջոն Լենոնը և Ջիմի Հենդրիքսը:
  • Ֆրեդիի սիրելի գույնը դեղինն էր: Նրա պատվին է անվանակոչվել  դեղին վարդերի հատուկ մի տեսակ:
  • Չնայած ուներ դասական երաժշտության կրթություն, Մերկուրին բազմիցս խոստովանել էր, որ վատ է տիրապետում նոտաներին:

freddie-quote

  • Ֆրեդիի անկողնու գլխավերևում, ստեղանաշարը դեպի իրեն շրջված դաշնամուր էր կախված, որպեսզի, եթե քնից աչքերը բացի ու ցանկանա նույն րոպեին նվագել, նվագի առանց մի վայրկյան իսկ կորցնելու:
  • Այն մասին, որ հիվանդ է ՁԻԱՀ-ով Ֆրեդին հանրությանը հայտնել է մահվանից մեկ օր առաջ: Թեպետ ախտորոշման մասին գիտեր դրանից 4 տարի առաջ դեռ:
  • Նրա գրած վերջին երգը Mother Love-ն է, որը չի ընդգրկվել Innuendo ալբոմում:

 

Գրել կարծիք