Արդյունավետ ուրբաթ. ինչպես աշխատել շաբաթվա վերջում

Արդյունավետ ուրբաթ. ինչպես աշխատել շաբաթվա վերջում

Ուրբաթ օրերին պետք է ոչ թե բողոքել, որ ժամացույցի սլաքները հետ են ﬓում իրենց սովորական ընթացքից, այլ կենտրոնանալ անելիքների վրա, ավարտին հասցնել դժվար գործերը, և դեռ ﬕ բան էլ ավելին՝ թեթևացնել երկուշաբթիի «բեռը:

Ուրբաթ օրը հավանաբար շատերի համար աﬔնադժվար ու դանդաղընթաց օրերից ﬔկն է: Այդ օրն աշխատել ընդհանրապես չի ստացվում, գործերը կուտակվում են հաջորդ շաբաթվա վրա, և ﬔնք աﬔն առիթ օգտագործում ենք այդ օրը պարզապես «գլորելու» համար: Ուրբաթ օրվա մոտիվացիաների և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու մասին կխոսենք այս անգամ:

ՇԱԲԱԹԸ ՊԱՏՎՈՎ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սկսեք աﬔնադժվար գործից: Աշխատանքային օրվա առաջին կեսին ավարտին հասցրեք ձեր անելիքների ցանկի աﬔնադժվար գործը, օգտագործեք աﬔնաարդյունավետ ժաﬔրը դրա համար: Չէ՞ որ օրվա երկրորդ կեսին աշխատակիցներից շատերը փորձում են հնարավորինս շուտ «պլստալ» գործից, և դուք պարզապես չեք կարողանա ձեր բարդ առաջադրանքների վրա կենտրոնանալ՝ տեսնելով այդ աﬔնը:

Խուսափեք երկար ընդﬕջուﬓերից: Ուրբաթ օրերին երկար ընդﬕջում անելը, չափից շատ ուտելը կդանդաղեցնի ձեր տեմպը օրվա երկրորդ կեսի համար: Մի թուլացեք: Շաբաթը պետք է «պատվով» ամփոփել:

Կազﬔք հանգստյան օրերի անելիքների ցանկը: Դա ձեր ուրբաթ օրվան ﬕանշանակ տեմպ կհաղորդի: Մի մտածեք այն մասին, որ շաբաթ և կիրակի օրերին բազմոցից (կամ անկողնուց) վեր չեք կենալու, անգամ եթե դա այդպես է:

Մտածեք այն մասին, թե ինչ եք պատրաստելու ընտանիքի անդաﬓերի համար, ինչով եք ուրախացնելու նրանց, ինչ գնուﬓեր եք անելու, ում եք այցելելու: Մտածեք երկուշաբթիի մասին: Երկուշաբթին ﬕանշանակ գալոի է: Այն, ինչ չեք անի այսօր, ձեզ կսպասի ﬕնչև երկուշաբթի, բայց ոչ ավելին, և կգումարվի այդ օրվա՝ առանց այդ էլ շատ անելիքների ցանկին:

messy desktop with mouse, part of keyboard and lamp, stacks of envelops and files, office supplies and small receipts, some pc equipment as well lying around, coffee, remains of food, coffee stains on papers, part of series,

Պլանավորեք ժամանակը: Գրի առեք ձեր անելիքները ուրբաթ օրվա համար: Փորձեք անել այնպես, որ բոլոր գործերն ավարտելուց հետո կարողանաք աշխատանքից 10 րոպե շուտ դուրս գալ: Այդ դեպքում հաստատ կձգտեք բոլոր առաջադրանքները հնարավորինս արագ ավարտել:

Ճիշտ օգտագործեք շաբաթվա առաջին կեսը: Հիﬓական ծանրաբեռնվածությունը կենտրոնացնելով շաբաթվա առաջին կեսի վրա՝ դուք կհասկանաք, որ ընդունակ եք անելու շատ ավելին, քան կարծում էիք: Այդպես ոչ ﬕայն գործերում առաջընթաց կունենաք, այլև ուրբաթն ավելի հեշտ կլինի:

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹՆ ԱՎԵԼԻ ՈՒՐԱԽ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Իսկ եթե շաբաթը հագեցած է եղել, և դուք էլ գոհ եք ձեր արդյունքներից, ապա կարող եք նախապատրաստվել հաջորդ երկուշաբթին: Նախապես դարձրեք այն հաճելի ու հետաքրքիր, և անհամբերությամբ կսպասեք նրա գալուն:

Կարևոր հանդիպուﬓերի և պայմանավորվածությունների համար նամակներ գրեք ուրբաթ օրը: Հավանականությունը, որ ձեզ կպատասխանեն հենց այդ օրվա ընթացքում, քիչ է, բայց փոխարենը երկուշաբթի օրը դուք արդեն ստացած կլինեք պատասխանների ﬔծ մասը:

Պլանավորեք ամբողջ շաբաթը: Հիշեցուﬓեր դրեք համակարգչի կամ հեռախոսի ﬔջ: Օրերով, ժաﬔրով, վերջնաժամկետներով գրանցեք բոլոր անելիքները: Այդպես դուք վստահ կլինեք, որ հանգստյան օրերի ընթացքում չեք մոռանա կարևոր անելիքների մասին, արդյունքում կկարողանաք ազատվել լարվածությունից շաբաթ և կիրակի ու լիաթոք հանգստանալ: Իսկ ահա երկուշաբթի ձեզ ﬕ փոքր ավելի երջանիկ կզգաք:

mhqor9flug3_middle

Որևէ լավ սովորություն փորձեք ձեռք բերել, այնպիսի սովորություն, որը ձեր աշխատանքն ու կյանքն ավելի հեշտ ու հետաքրքիր կդարձնի: Գրեք այդ մասին թղթի վրա և դրեք աշխատանքային սեղանին: Եվ թող այն անպայման ձեր աչքով ընկնի երկուշաբթի առավոտյան: Ուրբաթ օրը մտածեք ձեր ապագայի մասին: Արդյոք դուք ընթանում եք դեպի ձեր նպատակը, որտեղ եք ձեզ պատկերացնում 5 տարի հետո: Գրի առեք այդ մտքերը: Երբ երկուշաբթի թարմ գլխով կարդաք այդ աﬔնը, ձեր ուղեղը, աﬔնայն հավանականությամբ, ﬕ խելոք բան կառաջարկի ձեր կյանքը բարելավելու համար:

Ձեզ համար անակնկալ թողեք: Գրասեղանի դարակում շոկոլադ թողեք, բուրավետ մոմ կամ ﬔկ այլ դրական բան, որ ձեզ կուրախացնի երկուշաբթի օրը, հատկապես, եթե մոռացած լինեք դրա մասին: Մտածեք նաև ձեր աշխատակիցների մասին: Գուցե նրանցից ﬔկը ձեզ այս շաբաթ օգնել է կամ պարզապես լավ տրամադրություն է փոխանցել: Ուրախացրեք նաև նրան՝ նամակով, կոնֆետով կամ այլ նվերով: Հանգստյան օրերի ընթացքում դուք կվայելեք այն հաճույքը, որը կարելի է զգալ ﬕայն ուրիշներին ուրախացնելիս:

Աղբյուրն` այստեղ

 

Գրել կարծիք