Խաղա և հարստացիր. բիզնես դասեր ճապոնական Գո խաղից

Խաղա և հարստացիր. բիզնես դասեր ճապոնական Գո խաղից

Այս ինտելեկտուալ խաղը, որն ունի 50 միլիոն երկրպագու ամբողջ աշխարհում, սովորեցնում է ստրատեգիական մտածողություն և խելամիտ բիզնես քայլեր։ newmag_ն առաջարկում է խաղալ և մտածել միասին:

Գո խաղի կանոնները խաբուսիկ են։ Երկու խաղացողների միջև հատուկ տախտակ կա՝ սև և սպիտակ քարերով։ Խաղի իմասը հակառակորդից շատ տարածքներ գրավելն է։  Չնայած թվում է դյուրին, սակայն Գոն համարվում է դժվար խաղ, որի քայլերում բացվում են հազարավոր որոշումներ այս կամ այն բիզնես իրավիճակներում։

«Ճապոնական բիզնես մտածողությունը հիմնված է ոչ թե «շախմատային ժամանակի», այլ «գո խաղի ժամանակի» վրա։ Գործարարի համար Գոն համարվում է լավագույն ստրատեգիական մտածողության խաղը». Յասույուկի Միուրա (Yasuyuki Miura)Japan Airlines-ի գովազդային բաժնի տնօրեն և Nikko հյուրանոցային ցանցի գործադիր տնօրեն

Խաղի մարտավարական բիզնես քայլերը օգտագործվում են շուկայում, իսկ շախմատային մարտավարությունը՝ հակառակորդի ոչնչացման և շուկայում բաժնեմաս ունենալու համար։

Հենց դրա համար էլ անհրաժեշտ է կենտրոնանալ մեկ գաղափարի, մեկ ապրանքի վրա։ Երբ դուք ամրապնդեք ձեր թիկունքը, ապա կունենաք լավ աշխատող ծրագիր` շրջապատից նվազագույն կախվածությամբ, ինչը ձեզ կտա շուկայում մեծանալու հնարավորություններ։

Զարգացեք ամբողջ դաշտում

Դիրքը ամրապնդելուց հետո պետք չէ սահմանափակվել միայն սեփական տարածքում խաղալով։ Այդպես դուք մարտավարական սխալ թույլ կտաք, որի արդյունքում հակառակորդը կգրավի ազատ տարածությունը և արագ կհաղթի։

Տախտակը մեծ շուկա է, որտեղ պետք է անընդհատ զարգացնել սեփական բիզնեսը, նոր լուծումներ տալ։

Օրինակ Toyota Motor Corporation-ը ոչ միայն ավտոարտադրող ընկերություն է, այլ նաև նոր տեխնոլոգիական լուծումների, շուկայական նորարարությունների և սպառողական պահանջարկի առաջատարներից է։ Հենց Տոյոտան է առաջինը արտադրել հիբրիդային  (newmag խմբ․ – վառելիքով և արևային էներգիայով աշխատող) ավտոմեքենաները։

Մեծ տարածքներ գրավելու համար խոշոր կազմակերպություն պետք չէ լինել։ Եթե նույնիսկ փոքրիկ ընկերություն ունեք, ապա փորձեք կրեատիվ մտածել և նոր գաղափարներ առաջ տարեք։

√ Քարերն արդյունավետ օգտագործեք

Քարերը ձեր ռեսուրսներն են, հետևաբար՝ ձեր ապագան։ Բիզնեսը դատարկության մեջ չի կարող գոյություն ունենալ։ Այն գտնվում է տախտակի վրա, մրցակիցների, հաճախորդների և կառավարության հետ։ Յուրաքանչյուր գործողություն հետագայում որոշիչ է լինում խաղացողների համար։

Գո խաղում, նախքան քայլ կատարելը, անհրաժեշտ է հասկանալ այդ քայլի կարևորությունը։ Անիմաստ քայլերը վատ հետևանքներ կարող են թողնել։ Խաղասկզբում մրցակիցները նույն քանակությամբ ռեսուրսներ են ունենում, բայց վերջում յուրաքնաչյուրը տարբեր տարածքներ է ունենում։ Հաղթանակը նրանն է, ով նպատակին հասնելու համար ավելի արդյունավետ և խելամիտ է կարողնում օգտագործել ռեսուրսները։

Image result for Go (game)

Այնտեղ, որտեղ դուք չեք հաշվարկել ստացվող արդյունքները, հակառակորդը լավ դիրք գրավելու հնարավորություն ունի։

Ինչպես խաղում, այնպես էլ բիզնեսում, հաշվարկեք ձեր որոշումները առնվազն 3 քայլով՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ։ Ռեսուրսներն օգտագործեք միայն կարևոր և արդյունավետ քայլերի համար։ Խելամիտ ազատվեք անմիտ կորուստներից։

 Մտածեք ինչպես հակառակորդը։

Բիզնեսում, ինչպես և խաղում, հաջողակ քայլի համար անհրաժեշտ է տեսնել հակառակորդի աչքերով։ Անհրաժեշտ է միանգամից հաշվարկել շուկայի հնարավորությունները մի քանի քայլից հետո։ Շատ գործարարներ այդ կարևոր օրենքը հասկանում են և բազմաթիվ հետազոտություններ են իրակացնում աշխատաշուկայում։

Եթե ուշադիր ուսումնասիրեք ոչ միայն ձեր քարերի դիրքը, աjլև հակառակորդի, ապա կհասկանաք նրա ծրագրերը, կուսումնասիրեք թույլ և ուժեք կողմերը։ Դա էականորեն կհեշտացնի հաղթանակի հասնելու ձեր ճանապարհը։

Օրինակ Apple ընկերությունը արտադրում է բարձր որակի, սպառողների պահանջարկը բավարարող և երկարաժամկետ որակ ունեցող ապրանքներ։ Հենց դա էլ Apple-ին դարձնում է շուկայի առաջատարներից մեկը։

Խաղալով Գո, յուրաքանչյուրը կարող է սերտել բիզնեսի կարևոր դասեր, վերաիմաստավորել հնարավոր սխալները և վերամշակել ամբողջական մարտվարություն շուկա մուտք գործելու համար։ Պետք չէ վախենալ դժվարություններից։

Գրել կարծիք