Ոճիր և գրականություն. 7 գիրք Ցեղասպանության մասին

Ոճիր և գրականություն. 7 գիրք Ցեղասպանության մասին

Ողբերգական հիշողությունը ձգվում է մեկ դար ու կպատմվի այնքան, քանի Երկրի վրա կա գեթ մեկ հայ: newmag-ը ներկայացնում է Ցեղասպանության մասի 7 գիրք:

Քրիս Բոհջալյան. «Ավազե ամրոցի աղջիկները»

Chris Bohjalian. “The Sandcastle Girls”

8

Էլիզաբեթ Էնդիքոթը Սիրիա ժամանում է Մոունթ Հոլյոք քոլեջի վկայականով, բուժքրոջ աշխատանքի համեստ փորձով և հայերենի սուղ իմացությամբ: Նա Բոսթոնի հայ ընկերների հորդորով միացել է հայ փախստականներին օգնող կամավորներին: Հալեպում Էլիզաբեթը ընկերանում է Արմենի հետ: Նա Ցեղասպանության ժամանակ կորցրել է կնոջն ու մանկահասակ դստերը: Արմենը շուտով հեռանում է Հալեպից, միանում Եգիպտոսում Բրիտանական բանակին: Էլիզաբեթի և Արմենի միջև սկսվում է սիրային նամակագրությունը… Վեպի մյուս կողմում Լաուրա Պետրոսյանն է: Նա մեր ժամանակակիցն է, ապրում է Նյու Յորքում, հաջողակ գրող է: Նա քիչ բան գիտի իր ընտանիքի անցյալի և ծագման մասին, և չի էլ փորձում իմանալ ավելին մինչև այն պահը, երբ տատիկի նկարը պատահաբար տեսնում է Բոսթոնի թանգարանում…

«Ավազե ամրոցի աղջիկները» Քրիս Բոհջալյանը գրել է 2012-ին: Հրատարակվելուց անմիջապես հետո այն ԱՄՆ-ում դարձել է բեսթսելեր:

Փիթեր Բալաքյան. «Ճակատագրի սև շուն»

Peter Balakian. “Black Dog of Fate”Peter Balakian “Black Dog of Fate”

«Ճակատագրի սև շունը» Բալաքյան ընտանիքի անցյալն է, որ հետապնդում է Ցեղասպանությունից հետո ծնված առաջին սերնդին: Փիթերը դասական ամերիկյան պատանեկություն է ունեցել` ռոքնռոլի մոլուցք, դեռահասության չարաճճիություններ, և Նյու Յորք Յանկիների պաշտամունքը, որը նա կիսում էր տատիկի հետ: Բայց նրա արևոտ աշխարհում կա մութ անցյալ` նախնիների տանջանքներն են Ցեղասպանության ժամանակ: Փիթեր Բալաքյանը` իր ընտանիքի պատմությունը նրկայացնելով ամերիկայան ընթերցողին, բացահայտում է նաև մի ժողովդրի Ցեղասպանության ամբողջ սարսափը: «Աշխարհը այն չէ, ինչ կարծում եք»` Բալաքյանը վեպն ավարտում է Թուրքիայի հետ ԱՄՆ քաղաքականության քննադատությամբ, պահանջում է ճանաչում և մեղայական, միևնույն ժամանակ հիշեցնում «կան ոճրագրոծություններ, որ անկարելի է, անթույլատրելի է ոչ մոռանալ, և ոչ էլ ներել»:

Մելինե Թումանի. «Եղել է և չի եղել»

Meline Toumani. “There Was and There Was Not”1424428464_10991197_784019141653240_6301171248320401630_n

Ամերիկահայ Մելինե Թումանին 2005-ին գնաց Թուրքիայում ապրելու: Մելինեն պերֆեկցիոնիստ է, մի քիչ հակասական ոգի ունի: Նա համոզված է, որ մարդկային մակարդակում հայ-թուրքական հաշտություն հնարավոր է: Թումանիին անհանգստացնում այն էր, որ գենոցիդից կախվածությունը խլացնում է հայկական ինքնության մյուս ասպեկտները. «Ես այլևս չէի կարող մասնակցել հայկական որևէ հավաքի, քանի որ թվում էր, թե անկախ նրանից`բանաստեղծությունների ընթերցում էր, համերգ, թե սպորտային մրցույթ, բոլորն էլ վերջում ցեղասպանության մասին էին»: Այդ պատճառով Մելինեն գնաց Ստամբուլ, սկսեց թուրքերեն սովորել, ճանաչել Թուրքիան ու թուրքերին: Չորս տարի անց նրա թուրքերենը լավացել էր, սակայն անհատականությունը կտոր-կտոր էր լինում: Թումանին վերադարձավ Միացյալ Նահանգներ: «Եղել է և չի եղել»-ը նրա պարտության զգայական, պարզ ու մի փոքր միամիտ վերահաշվարկն է: Մելինեն չափազանց համարձակ ու անկեղծ վեպ է գրել ՝ փորձելով արժանիքները գտնել այնտեղ, որտեղ դրանք չկան:

Կուրտ Վանեգուտ. «Կապույտ մորուք»

Kurt Vonnegut. “Bluebeard”bluebeard

Հավատո՞ւմ եք, որ կյանքը հումորի լավ զգացում ունի: Վանեգուտը հավատում է, և որ ամենակարևորն է` հասկանում է այդ հումորը: Այնպիսի տպավորություն է` «Կապույտ մորուքում» Ռաբո Կարաբեկյանի տրագիկոմիկ ինքնակենսագրությունը հենց կյանքն է գրել, Կուրտ Վանեգուտը պարզապես դետալներ է ավելացրել: Եվ այդ տանդեմը այնքան հաջող է, որ կարելի է շնորհավորել կողմերին: Ռաբո Կարաբեկյանը մտացածին կերպար է: Իբր Ցեղասպանությունից փրկված ընտանիքից է:  Նկարիչ է: Վանեգուտի պատմությունը միաժամանակ աբստրակտ-իմպրեսիոնիստների, հայերի ազգային ողբերգության, ստեղծագործական ճգնաժամի, երիտասարդական սերերի ու կեղծ հանճարների մասին է:

 

Մարգրեթ Աճեմյան Ահներթ. «Թակոց դռանը»

Margaret Ajemian Ahnert. “The Knock at The Door”Margaret Ajemian Ahnert “The Knock at The Door”

Մարգրեթը ծնվել ու մեծացել է հայկական ողբերգությունից շատ տարիներ անց ու շատ հեռու` ապահով ու զարգացած Նյու Յորք Սիթիում: Բայց ամբողջ մանկությունն անցել է Ցեղասպանության մռայլ պատմություններով: Մոր վկայությունները Մարգրեթը գրի է առել ու գեղարվեստորեն վերապատմել «Թակոց դռանը»  վեպում: 15-ամյա Էսթերին (հեղինակի մորը) գաղթի ճանապարհին բռնությամբ բաժանում են ընտանիքից: Նրան կամքին հակառակ ամուսնացնում են թուրքի հետ: Էսթերին հաջողվում է փրկվել ու ապաստաել Ամերիկայում: Ահներթն ասում է` իր գիրքը մոր և դստեր հարաբերությունների, նրանց զրույցների մասին է, որում յուրաքանչյուրը կարող նմանություներ գտնել:

Ֆեթիե Չեթին. «Իմ տատը»

 Fethiye Cetin. “My Grandmother”Fethiye Cetin “My Grandmother”

Չեթինը ծնվել է Մադենում (Թուրքիայի արևելյան նահանգ), 1950-ին: Նրա մորական տատը` Սեհերը, ընտրել է Չեթին անունը` պահելու համար իր երկար թաքցրած գաղտնիքը: Նա 1915 թվականի մահվան քայլերթի ժամանակ փրկված հայ էր: Չեթինի տատիկի իրական անունը Հերանուշ էր: 1915-ին նա մոտ 10 տարեկան էր: 2000-ին Սեհերը մահացավ, և Չեթինը նրա համար մահախոսական հրապարակեց «Ակոս» շաբաթաթերթում: Չեթինը ջերմ հարաբերություններ ուներ «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի հետ: Տատի պատմությունը Չեթինը  հրապարակել էր 2004-ին: Գիրքն այնուհետև թարգմանվել է 13 լեզուներով: 2009-ին լույս տեսավ նրա երկրորդ գիրքը` «Թոռները», որը  Թուրքիայում ապրող թաքնված քրիստոնյաների թոռների հետ հարցազրույցների հավաքածու է: Նրա վերջին` «Ես ամաչում եմ» աշխատությունը ներկայացնում է Չեթինի կասկածները և մտահոգությունները Հրանտ Դինքի գործով, որում նա ընդգրկված է որպես Դինքի ընտանիքի փաստաբան:

 

Մարկ Մուսթյան. «Ժանդարմը»

Mark T. Mustian. “ The Gendarme”mustian-index_11

Էմմեթ Քոնը Առաջին համաշխարհային պատերազմի վետերան է: Աշխարհամարտը նրանից խլել է հիշողությունը (վիրավորվել է և կորցրել այն): Զառամյալ Էմմեթը հիշողության պայծառաումներ այնումայնիվ ունենում է և տանջվում դրանցից: Այն, ինչ հիշում է Էմմեթը, նրա շրջապատում կամ միտումնավոր մոռացել են, կամ հաստատակամորեն ժխտում են: Կյանքի ավարտին վերադարձած հուշերում Էմմեթը այն ժանդարմներից մեկն է, որոնք հայերին քշում էին անապատ, խոշտանգում ու կոտորում: Արյան ու դաժանության այդ մռայլ անցյալում, սակայն, Էմմեթին ժպիտ է պարգևում լուսավոր մի կերպար: Արաքսին է` թուրք  ժանդարմի միակ սերը: Կյանքի ավարտին ծերունի Էմմեթի միակ երազանքը Արաքսին գտնելն ու ներողություն խնդրելն է…

Գրել կարծիք