GIF էվոլյուցիա. Անճաշակ 90-ականներից մինչև արտիստիկ սինեմագրաֆներ

GIF էվոլյուցիա. Անճաշակ 90-ականներից մինչև արտիստիկ սինեմագրաֆներ

Պարզվում է GIF-ը համացանցային հնաբնակներից է, ստեղծման ու զարգացման հետաքրքիր պատմություն ունի: newmag-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր ֆեյսբուքյան վերջին թրենդի մասին:

GIF ֆորմատը ստեղծվել է 1987 թվականին CompuServe ընկերությունը: Հեղինակների գլխավոր նպատակը թվային նկարների ներբեռնումը արագացնելն էր: Եվ այն ժամանակ դժվար թե նրանք գուշակեին, որ հաջորդ դարասկզբին գիֆերը կդառնան հաղորդակցման միջոց կամ արվեստի նոր տեսակ:

ԳԻ՞Ֆ, թե՞ ՋԻՖ

Ձևաչափի հեղինակները հայտարարել են, որ բառը արտասանվում է ՋԻՖ, բայց համացանցի բազմաթիվ օգտատերերն այլ կարծիքի են: ԳԻՖ/ՋԻՖ պատերազմը 2 ճամբարի բաժանեց ցանցաբնակներին, ու նույնիսկ ստեղծվեցին կայքեր բառի ճիշտ արտասանությանը նվիրված կայքեր (How To Really Pronounce GIF, The GIF Pronunciation Page):

90-ականների կեսերին համացանցը լցված էր վառվռուն ու փայլփլուն գիֆերով ձևավորված կայք էջերով, ինչի պատճառով որոշ ժամանակ գիֆը դարձավ վատ ճաշակի հոմանիշը ցանցում:Բայց արդեն 2000-ակններից նկարիչները ավելի զարգացրին գիֆերը, և դրանք լայն տարածում ստացան: Գիֆերում հնարավոր դարձավ «խաչասերել» նկարներ, վիդեո, լուսանկար և տեքստեր:

2012թ.-ին Օքսֆորդի բառարանը գիֆ բառը համարեց տարվա բառ և դրան տվեց բայի նշանակություն` to gif – գիֆ ստեղծել:

Գիֆարվեստում ձևավորվեցին ուղղություններ, որոնք ավանդական գիֆերից տարբեր են: 2011թ.-ից լուսանկարիչներ Ջեյմի Բեքն ու Քեվին Բըրգը մշակում են սինեմագրաֆներ, որոնք ստատիկ լուսանկարներ են մեկ անիմացիոն տարրով:

Մեկ այլ ձև էլ գիֆիթին է`գրաֆիթիի անիմացված տարբերակը: Այս տերմինը առաջարկել է մասշտաբային գրաֆիթիների հեղինակ, բրիտանացին կարիչ Ինսան:

newmag

Հետաքրքիր է, որ չնայած գիֆ արվեստը հասանելի է համացանցում,այն հաջողությամբ գրավում է արվեստի շուկան: 2014թ.-ին նկարիչ Մայքլ Գրինը ռեկորդ սահմանեց` eBay հարթակում օնլայն վաճառքի դնելով ամենաթանկ գիֆը:  Balloon Dog Deflated գիֆի նախնական արժեքը 2000$ էր:

Հեղինակ՝ Աննա Ստեփանյան

Գրել կարծիք