Ինչպես արդյունավետ որոնել Google-ում. 13 օգտակար լայֆհաք

Ինչպես արդյունավետ որոնել Google-ում. 13 օգտակար լայֆհաք

Google-ում փնտրելու հիմնական կանոնները: Ինչպե՞ս հավաքել ճիշտ բառը և ի՞նչ նշան դնել` նույնիսկ ամենախորը պահված ինֆորմացիան ջրի երես հանելու համար:

Որոնում բաց թողնված բառով

Մեջբերման մեջ որևէ բառ մոռանալու դեպքում ընդգրկեք միտքը չակերտներում և մոռացված բառի փոխարեն հավաքեք աստղանիշ՝*: Օրինակ, «Իսկ ես * հողոտ, հողածին»

Ինչպես գտնել ցանկացածը

Թվարկելով բոլոր փնտրվող բառերը ուղղահայաց սլեշի նշանով՝  | , Google-ը կփնտրի բոլոր կայքերում: Օրինակ, մուտքագրելով բնակարանԵրևանում|Աբովյանում, որոնողական հսկան կփնտրի բնակարաններ երկու վայրերում:

Բանալի բառեր

Մեկ նախադասության մեջ 2 բանալի բառ փնտրելու համար հարկավոր է բառերը միացնել իրար& նշանով: Օրինակ,  Սուրբ Մարիամ Աստվածածին&Հրազդան

Ինչպես բացառել բառը

Որևէ բառ որոնումից բացառելու համար որոնման տողում պետք է գրել այդ բառը, դիմացը առանց բացատի դնելով մինուս(-)նշանը: Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին –Հրազդան: Կստանանք այն տվյալները, որոնք չեն առնչվում Հրազդանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն:

Որոնում կայքում Google-ի միջոցով

Կայքում փնտրվածը գտնելու համար կօգնիsite գործառույթը: Որոնողական տողում հարցման մեջ պետք է նշելsite բառը, որից հետո այն կայքը, որից ուզում եք գտնել տեղեկություն: site-ից հետո չպետք է մոռանալ վերջակետ դնել: Օրինակ, շրջանառության հարկ site:parliament.am

Ինչպես փնտրել փաստաթղթեր

Փաստաթղթեր փնտրելու հարցում կօգնի mime գոծառույթը: Որոնման տողում պետք է գրելmime, վերջակետ և փաստաթղթի տեսակը` pdf կամ docx: Օրինակ, ռեզյումեmime:docx

Բառի նշանակություն

Google-ումdefine: հավաքելուց հետո որոնողական հսկան ցույց կտա բառի բացատրությունը: Օրինակ՝define: էպոս

Փոխարկիչ

Մեկ մեծությունը մյուսով փոխարինելու համար անգլերենով պետք է որոնման տողում գրել, օրինակ,  1 inch to sm

Փոխարժեք

Տարադրամի փոխարժեքն իմանալու համար որոնման դաշտում պետք է գրել, օրինակ1 dollar to euro: Ոչ բոլոր տարադրամներն են ներառված փոխարժեքում: Դրամի փոխարժեք ճշտել հնարավոր չէ:

Ճշտել ժամանակը և եղանակը

Որևէ քաղաքում ժամը կամ եղանակը ճշտելու համար որոնման դաշտում պետք է հավաքելtime կամ weather և քաղաքի անունը: Օրինակ, time Tokyo, weather Aghveran

Հաշվիչ

Վարժության լուծման համար որոնման տողում պետք է մուտքագրել խնդիրը: Օրինակ` 5^3

Քեշային էջի որոնում

Google-ն իր սերվերներում պահում է էջերի քեշավորված տարբերակները: Այդտեղից որոնելու համար պետք է օգտվելcache:գործառույթից: Օրինակ, cache:armnewstv.am

Թարգմանիչ

Մասնագիտացված թարգմանչական կայքեր չմտնելու համար որոնման դաշտում պետք է գրելtranslate բառըinto լեզուն:Օրինակ` translate здравствуй into armenian

Գրել կարծիք