Էլեգանտության և վուլգարության սահմանագծին. 10 փաստ Gucci բրենդի մասին

Էլեգանտության և վուլգարության սահմանագծին. 10 փաստ Gucci բրենդի մասին

newmag-ը ներակացնում է հետաքրքիր փաստեր իտալական նորաձևության լեգենդար ապրանքանիշի մասին:

Մեկ Gucci,  երկու տառ:

Երիտասարդ իտալացի Գուչիո Գուչին կաշվե իրերի առաջին խանութը Ֆլորենսիայում բացեց 1922-ին: Գործերը  կարճ ժամանակում լավ ընթացան: Գուչի ապրանքանիշի մասին շուտով խոսեց  Իտալիան, ապա նաև՝ ամբողջ Եվրոպան: Ավագ որդին՝ Ալդոն ակտիվորեն օգնում էր հորը (Գուչիո Գուչին ուներ 6 տղա): 1933-ին հենց Ալդոն հորինեց ապրանքանիշի լոգոտիպը՝ երկու տառ` GG, որը հուշում էր հոր՝ ընկերության հիմնադրի անուն ազգանունը: Ի դեպ, սկզբում G տառերը թեքված չէին դեմ դիմաց:

ac7d0b844407de57522186413b8b3fab

Ձիարշավային ոգեշնչում:

Gucci խանութներում վաճառվում էին ձիարշավորդների համար նախատեսված զարդարանքներ, պարագաներ, կաշվե իրեր: Այդ մասին հիմա հուշում են ֆուրնիտուրան և սյուների ու երախճամների պրինտերը Gucci մոդելների վրա: Այդպիսով՝ ապրանքանիշը հիշում և հարգում է իր պատմությունը: Պատահական չէր, որ հենց արքայադուստր Շառլոտա Կազիրագին, որ հայտնի ձիարշավորդ էր, դարձավ Gucci-ի առաջին կոսմետիկ գծի դեմքը:

Charlotte-Casiraghi-Gucci

Լոֆերներ՝  60-ամյա էլեգանտություն:

Մետաղական ամրաններով Gucci լոֆերները  ի հայտ եկան 1953-ին: Ալդո Գուչին որոշեց ընդլայնել ընտանեկան բիզնեսն ու անցավ կոշկագործությանը: 2013-ին առանձին ցուցադրույամբ բրենդը նշեց լեգենդար կոշիկի 60-ամյակը: Լոֆերներն այնքան կիրառելի ու տարածված են, որ հաստատ մոդայից դուրս չեն գա ևս 60 տարի:

gucci-shoes-for-men-98207 (1)

Bamboo Bag. Պատահականության արդյունք:

Ձիաթամբի ձևվածքով այս պայուսակը «ծնվեց» 1947-ին: Հնդկեղեգից (բամբուկ) բռնակը դիզայները ընտրեց  իտալական ֆաբրիայում այլ մատերիայի բացակայության պատճառով: Հասկանալի է՝ հետապատերազմյան շրջան էր Իտալիայում: Հիմա հնդկեղեգից բռնակներ ունեն Gucci-ի այլ պայուսակները, անձրևանոցները, կահույքը…

Gucci-Bamboo-Bag-1960s

Flora. Գույներ արքայադստեր համար:

Gucci-ի Flora պրինտը ևս մեկ լեգենդ է, որը կրառություն ունի 1966-ից: Այն ստեղծվել էր հատուկ Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելիի համար: Մի օր Գրեյսը այցելում է Gucci  բուտիկ և չի կողմնորոշվում թաշկինակի ընտրության հարցում: Ռուդոլֆո Գուչին անմիջապես զանգում է ընկերությա իլյուստրատոր Վիտորիո Ակորներոին ու նա բառացիորեն մեկ գիշերում նկարում է հայտնի պրինտը: Արքայադստերը բնականաբար այն շատ է դուր գալիս:

4 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գուչի ընտանիքի մասին կարելի է իտալական կրքերով ֆիլմ նկարահանել:

Եվ այդ ֆիլմը, ցավոք, կունենա, ոչ այնքան երջանիկ ավարտ: Գուչո Գուչիի մահից հետո, ընկերության բաժնեմասերը 50-ական տոկոսով ստացան նրա որդիները՝ Ալդոն և Ռուդոլֆոն: Ալդոյի որդին իր հերթին որոշեց առանձնանալ և ապրանքանիշը թողարկել իր անունով: Դրա համար հայրը նրա վռնդեց ընեկրությունում զբաղեցրած բոլոր ղեկավար պաշտոններից: Արդյունքում՝ Պաոլոն որոշեց վրեժ լուծել հորից ու դիմեց հարկային տեսչությանը՝ հայտնելով հոր կատարած որոշ ֆինանասական մեքենայությունների մասին:
5

Ընտանիքի երկրորդ թևում էլ ամեն ինչ հարթ չէր: Ռուդոլֆոյի որդուն՝ Մաուրիցիոյին մեղադրեցին հոր կտակը կեղծելու համար, բանտարկեցին մեկ տարով, նա փախավ: Հետագայում՝ Մաուրիցիոն, մնալով մենակ Gucci տան ղեկավարությունում, մաս-մաս վաճառեց բոլոր բաժնետոմսերը: Մաուրիցիոյի կյանքն էլ ավարտվեց ողբերգությամբՙ նրան գնդակահարեցին  Gucci-ի միլանյան գրասենյակի մոտ: Սպանության մեջ մեղադրվեց նրա կինը:


Մոդայիկ է կարդալ նաև՝


Gucci-ն անճաշակության խորհրդանիշ:

80-ականներին նորաձևության տունը ճգնաժամի մեջ էր: Gucci անվան տակ արտադրություն ունենալու իրավունք ստացան բավականին շատ փոքր ընկերություններ: Արդյունքում շուկան հեղեղվեց էժանագին, անորակ իրերով: Gucci-ն, ցավոք, երկար ժամանակ համարվում էր  անճաշակ կրկնօրինակման հոմանիշ:

Gucci-ին և Թոմ Ֆորդը:

1994-ին նորաձևության տուն եկավ Թոմ Ֆորդը և դարձավ այն միակ, ում կարիքն այդքան շատ էր զգացվում ընկերությունում: Դիզայները մոդերնիզացրեց Gucci բրենդը, ստեղծեց ապրանքանիշի ԴՆԹ-ն, չմոռանալով ձիարշավային անցյալը, Թոմ Ֆորդը ակցենտը դրեց  նուրբ, փայլուն, համարձակ զգեստների վրա: Այդ տասնամյա ժամանակաշրջանում նա Gucci-ին տվեց երկրորդ շնչառություն:

tom-ford-gucci_2015_01.0

Իտալական նորաձևության թանգարան Ֆլորենսիայում:

Gucci նորաձևության տան թանգարանը բացվեց 2011-ին: Տեղակայված է Ֆլորենսիայի կենտրոնում՝ Piazza della Signoria-ի վրա գտնվող 14-րդ դարի  միջնադարյան պալացոյում:

gucci-museum-9

Կանայք և տղամարդիկ մեկ ցուցադրությունում:

Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն Gucci եկավ 2015-ին կարդինալ փոփոխությունների ծրագրով: Միկելեն վերջ դրեց Gucci-ի վուլգար անցյալին՝ ստեղծելով ավելի կանացի ու խելացի կերպարներ: 2017-ին Gucci-ին կցուցադրի կանանց և տղամարդկանց համար նախատեսված հավաքածուները միաժամանակ: Ալեսսանդրոն համոզված է՝  միքս հավաքածուն նոր ու անհրաժեշտ  քայլ է, որի կարիքն այժմ ունի ամբողջ ֆեշըն ինդուստրիան:


1105697

Գրել կարծիք