Տաք, փափուկ, մոդայիկ. Այս աշնան ու ձմռան ամենանորաձև գլխարկները

Տաք, փափուկ, մոդայիկ. Այս աշնան ու ձմռան ամենանորաձև գլխարկները

Գլխարկը կարևոր ու շատ նորաձև աքսեսուար է: Ընտրությունն այս սեզոնին մեծ է: newmag-ն առաջարկում է լինել տաք ու մոդայիկ:

Կզաքիս. Կզաքիսի մորթուց գլխարկների նոստալգիան բերեց Missoni բրենդը: Եթե տատիկը կամ մայրիկն ունեն մարթուց գլխարկ, ճիշտն ժամանակն է այն զգեստապահարանի խորքերից դուրս բերել ու կրել:

b59e508cb663875d6506c594cd84117d

Ականջներով . Ականջներով մորթուց գլխարկները նույնպես նոստալգիկ տրամադրություններ են առաջացնում: Louis Vuitton-նն իր ձմեռային հավաքածուում ցուցադրեց ականջներով չափազանցության հասնող մեծ գլխարկներ:

cb0d6df089e32932984439ea4ac7af7f

Մորթուց սաղավարտ . Նորից մորթի, բայց այս անգամ սաղավարտի տեսքով: Կանացի, մոդայիկ ու շատ ֆուտուրսիտական:

582b6fa5dc986f82ac2546b93a2e6a60

Բինի գլխարկներ. Ամենապարզ բինի գլխարկները նաև ամենաունիվերսալն են: Դրանք սազում են գրեթե բոլորին: Այս աշնանն ու ձմռանը շատ նորաձև են բինի գլխարկները, բայց տարբեր գրություններով: Alexander Wang –ը  իր գլխարկներում համատեղել է կանացիությունն ու տղայական չարաճճիությունը:

6a6ab3a3ed8734ad6d42568fab8bea99

Գործած գլխարկներ . Բինի գլխարկների ևս մեկ տարբերակ առաջրկում է Missoni –ին: Այս բրենդն էլ առաջարկում է ընտրել մեծ գործվածքով ու oversize տարբերակները: Ձեր գլխի չափից այն պետք է մեծ լինի նվազագույնը մեկ ու կես անգամ:

1a5dc4b5209fc6026c0a5c0de1007eb1

Մանկական գլխարկներ. Ամենահամարձակ տարբերակն առաջարկել է Gucci-ն. մեծերի գլխարկ` մանկական զգեստապահարանից:  Վայրի կենդանիներ, քող, ականջները ծածկող, Շերլոքի ոճով` բոլոր այս գլխարկները այս սեզոնին նույնպես նորաձև են:

00830435a9b9e3bfe51a155d895ac3e8

 

Գրել կարծիք