[ Նոր մոդա ] Շահրեզադեի հազար ու մի տյուրբանները

[ Նոր մոդա ] Շահրեզադեի հազար ու մի տյուրբանները

newmag-ը պատմում է վերջին տարիներին նորաձևության պոդիումները չլքող ամենաարևելյան ու կանացի ասքեսուարի՚ տյուրբանների առաջացման և կիրառման մասին:

Նորաձևության ժամանակակից պատմության մեջ տյուրբանի` գլխի փաթաթանի կամ չալմայի հայտնությունը կապված է Շահրեզադեի հետ: Խոսքը ոչ թե հեքիաթի, այլ նույն սյուժեով բալետի ազդեցության մասին է: 1910-ին Դյագիլևի  բեմարդությունից հետո սկզբում Փարիզը, այնուհետև ամբողջ աշխարհի նորաձևությանը հետևող մարդիկ սկսեցին կրել արևելյան այս աքսեսուարը: Դյագիլևի ներկայացումների նկարիչը և կոստյումների հեղինակը Լեոն Բաքսթն էր: Տյուրբանների տարածման գործում իր մեծ դեր ունեցավ նաև այդ ժամանակի ամենահայտնի դիզայները` «փարիզյան նորաձևության արքա» Փոլ Պուարեն: Բարձրաշխարհիկ կանայք Փարիզի լավագույն սալոններում արևելյան ոճով զարդարված շքեղ տյուրբաններ էին կրում: Հետաքրքիր է, որ Արևելքի այն երկրներում, որտեղից եկել էր տյուրբանը, այն կրում էին տղամարդիկ, իսկ Եվրոպայում` հիմնականում կանայք:

fokine

Տյուրբանը սկսել են կրել միջնադարյան Պարսկաստանում, որտեղից այն անցել է Հնդկաստան և արաբական աշխարհ: Այն պարբերաբար  հայտնվում է նաև Եվրոպայում. Բավական է հիշել, օրինակ,  Յան վան Էյքի «Տյուրբանով տղամարդը» հայտնի կտավը: Մուսուլմանական աշխարհում և Հնդկաստանում տյուրբանի գույնը և ձևը հաճախ ունեն իրենց նշանակությունը: Օրինակ` սև տյուրբան կրում են թալիբները, կանաչը` Մեքքա ուխտի գնացածները:

c63991080e88927f4cd4e3d407ae7dd4

Ռուսական բալետից և Պուարեից հետո տյուրբանի տարածման հաջորդ շրջանը յոթանասունականներն էին: Բիանկա Զագերը, Էլիզաբեթ Թեյլորը« Բարբարա Սթրեյզենդը և Լայզա Մինելին տյուրբանը համադրում էին յոթանասունականների դիսկո նորաձևության հետ: Բայց այդ ժամանակների գլխավոր Շահրեզադեն Սոֆի Լորենն էր: Նա տարատեսակ տյուրբաններով հայտնվում էր ֆիլմերում և ամսագրերի շապիկներին:

487x408_0_7e13040a87ff099eb8bacd628318e419785x658_0xd42ee437_3706953841427463575

Մեր օրերում, երբ տյուրբան կրելու ավանդույթ ունեցող երկները` արաբական պետությունները և Հնդկաստանը, ֆեշն ոլորտում խոշորագույն սպառողներն են, տյուրբանը պարզապես պարտավոր էր վերաառնալ: Այն կարող է լինել պատրաստի կամ փաթաթվել մի քանի մետր գործվածքից: Այսօր տյուրբանները կապվում են արաբական, հնդկական կամ աֆրիկյան ոճով, իսկ որոշ դեպքերում, ինչպես հարյուր տարի առաջ, զարդարվում են բրոշներով:

Գրել կարծիք