#KarabakhNow. Նռնականետորդ Նարեկ Մալխասյանի բացառիկ ռազմական սխրանքը

#KarabakhNow. Նռնականետորդ Նարեկ Մալխասյանի բացառիկ ռազմական սխրանքը

Նոր բացառիկ կադրեր են հայտնվել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է հայ զինվորը նռնականետով ոչնչացրել ադրբեջանական մարտական ուղղաթիռը:

Ապրիլի 1-ի լույս երկուսի առավոտյան Ադրբեջանական ուղղաթիռը պարզվում է հայ զինվորը ոչնչացրել է նռնականետով: Սա բացառիկ երեւույթ է ռազմական գործում: Նարեկ Մալխասյանի հանգստյան ժամն է եղել, երբ հակառակորդի ուղղաթիռը մոտեցել է դիրքերին: Նռնականետորդը լսելով զինակից ընկերների բղավոցները արագ դուրս է եկել ու խոցել ուղղաթիռը:

Այս կադրերում երեւում են, թե ինչ է մնացել Ադրբեջանական ուղղաթիռից նռնականետի հարվածից հետո: Բացի այդ` Ղարաբաղի զինված ուժերը ապրիլի 2-ին ոչնչացրել էին եւս 1 ուղղաթիռ:

Գրել կարծիք