Գրաֆիկայի և գովազդային վահանակների գաճաճ նախահայրը. Անրի Թուլուզ-Լոթրեք

Գրաֆիկայի և գովազդային վահանակների գաճաճ նախահայրը. Անրի Թուլուզ-Լոթրեք

newmag-ը պատմում է գրաֆիկայի ու գովազդային վահանակների արվեստի հիմնադիր Անրի Տուլուզ-Լոթրեքի մասին. ի՞նչ էր նա գտել կաբարեներում և բարդելներում: Ինչո՞ւ հենց դրանք փառաբանեցին և վերջում սպանեցին  Լոթրեքին:

loterk_himselfԼինել արիստոկրատ ընտանիքի միակ ժառանգորդն ու չարդարացնել ծնողների հույսերը` նրա մասին է: Մուտք ունենալ ամենաբարձր հասարակաության շարքերը, սակայն ժամանակ անցկացնել գողերի, մարմնավաճառների և Մոնմարտրի ետնախորշերում գտվող սրճարանների պարուհիների հետ նրա մասին է: Լինել տաղանադավոր բնանկարիչ, բայց հայտնի լինել կաբարեների համար գովազդային բաներներ պատրաստելով`նրա մասին է: Լինել հանճար բայց մահանալ ալկոհոլից և սիֆիլիսից`նույնպես նրա մասին է:

Ապագա նկարիչ- պոստիմպրեսիոնիստ, գրաֆիկայի և գովազդային բաներների վարպետ Անրի Թուլուզ-Լոթրեկը ծնվել է 1864-ի նոյեմբերի 24-ին: Ֆրանսիայի հարավում գտնվող Ալբի  քաղաքի նոր հանճարեղ բնակիչը ֆրանսիական արիստոկրատների ընտանիքից էր: Առաջնեկի` Ռիշարի մահից հետո ծնողները շուտով ամուսնալուծվեցին և փոքրիկ Անրին մոր հետ տեղափոխվեց  Նարբոննա արվարձան,  որտեղ տղան կրթություն ստացավ տնային պայմաններում :

Նրան «փոքրիկ գանձ» էին անվանում: Նա հայտնի գերդաստանի միակ ժառանագն էր:13 տարեկանում կոտրեց կոնքոսկրը և հայտնվեց անվասայլակին: Մեկ տարի անց կոտրեց նաև երկրորդ ոտքը` ընկնելով ջրանցքի մեջ: Թեև նա շատ երիտասարդ էր, բայց ոսկորները համառ էին ավանակի պես, և չէին ցանկանում ճիշտ զարգանալ: Երկու լուրջ վնասվածքների հետևանքը եղավ այն, որ Անրիի ոտքերը դադարեցին աճել և ժամանակի ընթացքում Անրին վերածվեց փոքրիկ հրեշի` ասիմետրիկ մարմնով, շատ փոքր ոտեքերով և մեծ մարմնով ու գլխով: Նրա հասակն այդպես էլ մնաց 150 սմ:

lotrek_v_restarane_la_mie_1892

Որսի, բանակի և անգամ պարահանդեսների ճանապարհները նրա համար փակ էին: Գտնել համապատասխան զուգընկեր այդպիսի գաճաճի համար թվում էր անհնարին: Նրա մայրը մեռավ դարդից, իսկ էքսցենտրիկ հայրը տանել չէր կարողանում քարանձավաբնակ նեանդերթալցի հիշեցնող վիժվածքին: Միակ զբաղմունքը, որտեղ հասակը չէր խանգարում, դա գեղանկարչությունն էր: Հենց դրանով էլ զբաղվեց Անրին: Գեղանկարչության հանդեպ ունեցած կիրքն էլ երիտասարդ Թուլուզ-Լոթրեկին 18 տարեկանում բերեց Փարիզ:

lotrek_women_in_bordel_1895

Այտեղ Անրին հաճախում է ակադեմիական գեղանարկչության դասընթացների: Դասականը, սակայն, երիտասարդ նկարչին չէր ոգեշնչում:  Նրան ավելի հոգեհարազատ էր Էդգար Դեգայի ոճն ու խառնվածքը: 1885-ին Անրին իր սեփական արվեստանոցն է բացում Մոնմարտրում: Այն ժամանակ Մոնմարտրը դեռ նոր էր դառնում արվետսասեր հասարակության բոհեմը, և շատ մարդիկ դեռ անվստահությամբ էին մոտենում: Բայց հենց Մոնմարտրը դարձավ Թուլուզ-Լոթրեկի կյանքի գլխավոր ոգեշնչումը:

loterk_ul_mulen_medosmort_1894

Հենց այստեղ, ետնախորշերում, բորբոսնած կաբարեների անկյուններում, պարուհիների պսպսղան ոտիկների և կասկածելի ալկոհոլի բաժակների չրխկոցների ներքո, հանցագործների, գողերի և մարմնավաճառների հետ կողք կողքի նստած  Թուլուզ-Լոթրեկը կարող էր լինել այնպիսին, ինչպիսին կա` չվախենալով քմծիծաղներից և կասկածելի հայացքներից: Պարկեշտ արիստոկրատ հասարակությունը չէր ընդունում նրան: Նկարելով որբացած, խեղված ճակատագրով, դժբախտ մարդկանց, նա իր կտավենորում արտացոլում էր իր սեփական ցավն ու վախերը: Ունենալով ֆանտաստիկ հումորի զգացում, Անրին այն դարձնում էր իր համար վահան և թաքնվում դրա հետևում, հոգու խորքում մնալով այն նույն «փոքրիկ գանձը», այն նույն երեխան, որը վախենում է դառնալ մեծերի ծիծաղի առարկան:

loterk_model_1896

Հենց այստեղ ծնվեց Անրի Թուլու-Լոթրեկ գովազդային դիզայները: 1889-ի հոկտեմբերին գործարար Ժոզեֆ Օլլերը բացեց աշխարհահռչակ «Մուլեն Ռուժ» կաբարեն: Նոր կաբարեի բացմանը ներկա էին գրեթե բոլորը` Կնյազ Տրուբեցկին, գռաֆ դե Լառոշֆուկոն և արդեն հայտնի նկարիչ Թուլուզ-Լոթրեկը:

lotrek_la_guliu

«Մուլեն Ռուժի» այցեքարտը 23-ամյա, խարիզմատիկ և ինքնավստահ պարուհի Լա Գուլյուն էր: Թուլուզ-Լոթրեկը նրա երկրապագուների ցանկում էր: Երբ Օլլերը Լոթրեկին առաջարկեց Մուլեն Ռուժի համար վառ ու ներկայանալի մի գովազդային պաստառ նկարել, նա համաձայնեց առանց երկրար-բարակ մտածելու: Աֆիշայի կենտրոնում, բնականաբար, պատկերված էր Լա Գուլյուն` շրջապատված երկրպագուներով:

loterk_afisha1

Գովազդային աֆիշաները ստեղծելիս Թուլուզ-Լոթրեկն ավելի շատ խորացավ իմպրեսիոնիզմի մեջ: Նրա ստեղծագործությունների պարզ պատկերները հասկանալի էին ցանկացած մարդու: Մուլեն Ռուժում անշլագ սկսվեց: Օլլերը չէր հասցնում եկամուտը հաշվել:Անրին գտել էր ժանր, որտեղ չկար ոչ մի կանոն և սահմանափակում: Գովազդում ունեցած հաջողություններին զուգահեռ Թուլուզ-Լոթրեկը ներկայացնում էր նաև իր մասշտաբային կտավները բրյուսելյան «20-ի խումբ» կոչվող ակտիվիստների հետ: Նրա աշխատանքները գոհացրել են նաև երիտասարդ նկարչի կուռքին` Էդգար Դեգային:

loterk_kiss_in_bed_1892

Բայց ինչպես բնորոշ է Մոնմարտրի հանճարներին, նրանց հաջողությանը զուգահեռ մեծաում է նաև կախվածությունն ալկոհոլից: Թուլուզ-Լոթրեկն էլ բացառություն չէր: Սուր հումորը, ինքնաքննադատությունը և հասարակության մեջ ունեցած հաջողությունները այդպես էլ չհաղթահարեցին նրա ներսում եղած հրեշին: Ալկոհոլիզմի հետևանքներն իրենց զգացնել տվեցին արդեն 30 տարեկանում: Սպիտակ տենդի ցնցումներին լրացնում էր սիֆիլիսը` փարիզյան բարդելների մշտական ու անբաժան ուղեկիցը:

lotrek_zhanna_avril_1893

Ինսուլտից, հոգեբուժարանում անցած կուրսից և ուժեղ հյուծվածությունից հետո նա մահացավ իր մոր ձեռքերի մեջ` հարազատ կալվածքում` չապրելով մինչև 37 տարեկան: 20 տարուց էլ պակաս ժամանակում Անրի Թուլուզ-Լոթրեկը ստեղծեց 737 նկար, 275 ակվարել, 363 գրավյուր և պաստառ ու 5000-ից ավելի ճեպանկարներ և գծագրեր: Թեև նրա կենդանության օրոք տաղանդավորը նկարչին չէին սիրում նրա բարդ բնավորության և ոչ այնքան հաճելի տեսքի համար, այսօր նրա նկաների գները շարունակում են աճել:

Գրել կարծիք