[ Ծանոթացեք ] Իրանցի ամենահայտնի դերասանը` Հոմայուն Էրշադի

[ Ծանոթացեք ] Իրանցի ամենահայտնի դերասանը` Հոմայուն Էրշադի

newmag-ը լսել է իրանցի հայտնի դերասան Հոմայուն Էրշադիի «Զրույցը Ոսկե ծիրանում»:

1970-ին նա Իտալիայում ստացավ ճարտարապետի որոկավորումն ու որոշեց չվերադառնալ հայրենիք: Իրան տեղափոխվեց 90-ականների կեսին միայն` անորոշ հեռանկարով ու սուիցիդային մտքերով լի: Ամեն ինչ փոխվեց լուսացույցի գույնի հետ, երբ արդեն հիսնամյա Էրշադին Թեհրանի երթևեկում կանգնեց կարմիր լույսի տակ. «Այդ պահին պատուհանը դրսից թակեց մի մարդ ու ասեց` ողջույն, ես Աբբաս Քյարոսթամին եմ եւ դերասան եմ փնտրում իմ նոր ֆիլմի համար»:

13632826_1147532031955290_2111103556_oԱբբաս Քյարոսթամին այն ռեժիսորն էր, որն իր կերպարներին հենց փողոցում պատահական անցորդների, շուկայում` վաճառականների, շինհրապարակներում` բանվորների մեջ էր փնտրում: Նրա «Բալի համն» էլ հենց այն ֆիլմն էր, որ Քյարոսթամիին ու Էրշադիին 1997-ին Կաննում Ոսկե արմավենու արժանացրեց. «Շշմելու բան է: «Բալի համը», կարծես, հենց իմ մասին էր: Ես էլ պարոն Բադիի պես մեքենայով շրջում էի քաղաքում ու չէի հասկանում` ինչ եմ ուզում հետագայում կյանքից, ինչ եմ անում այստեղ, ինչու եմ ապրում»:

13639499_1147532038621956_1056774648_oՀոմայուն Էրշադին այս ամենի միասին հիմա խոսում է այնպես, ինչպես շատ սովորական մի պատմություն կպատմեր առօրյայից: Այդ այն ժամանակ էր, որ Թեհրանում երկնաքեր կանգնեցնելու երազանքով ճարտարապետի համար կինոինդուստրիայում հայտնվելը շոկային էֆֆեկտ ուներ. «Ես սովորական դերասան չեմ: Չէ, սպասեք, անհամեստ մի համարեք: Նկատի ունեմ` չեմ անցել այն ամբողջ ճանապարհը, որ սովորաբար անցնում են դերասանները: 50 տարեկանում հանկարծ հայտնվեցի էկրանին եւ հիմա չգիտեմ` դա լավ էր, թե վատ»:

13646984_1147532035288623_365380018_oԴեմքին արևելյան խորիմաստությամբ, շարժումներում` եվրոպական թեթևությամբ դերասանին հիմա ռեժիսորները նկարում են պատկառելի ու իմաստուն արևելքցու կերպարներում: Վերջին տարիների նրա հոլիվուդյան ամենահայտնի կերպարը Ալիի դերն է «Օդապարուկ թռցնողը» ֆիլմում, որը 2010-ին նկարահանվել է ավղանստանցի հայտնի գրող Խալեդ Հոսեյնիի համանուն վեպի հիման վրա:

Հոմայուն Էրշադին ակտիվորեն  նկարահանվում է նաև տարածաշրջանային կինոյում: Այս տարի նրա մասնակցությամբ ֆիլմերը մեծ էկրան են բարձրանում և Հայաստանում, և Ադրբեջանում: «Ալի և Նինո»-ն բրիտանակնա արտադրության ժապավեն է, որ պատմում է ադրբեջանցի տղայի ու վրացի աղջկա սիրո մասին: Հայաստանում իրանցի դերասանը նկարահանվել է արցախյան ազատամարտի մասին պատմող Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակչում»:

Սակայն այս ամեն մասին Հոմայուն Էրշադին դեռ լռում է: Պրեմիերայից հետո միայն կխոսի` ինչպես է հաջողացրել լինել բարիկադի երկու կողմերում ու չհամարվել թշնամի:

Գրել կարծիք