Մարդն, ում հետևից գնում են. Ինչպե՞ս դառնալ թիմի լիդեր

Մարդն, ում հետևից գնում են. Ինչպե՞ս դառնալ թիմի լիդեր

newmag-ը ներկայացնում է ամերիակցի հայտնի բիզնես-խորհրդատու, գրող Ջորջ Բրադթի ելույթների սեղմագիրը լավագույն լիդերի որակների մասին:

Առաջնորդության հետ կապված գոյություն ունեն բազմաթիվ կարծիքներ: Մեր հայացքը ձևավորվում է անձնակազմի տակտիկական գրագիտության կառուցման սկզբունքի հիման վրա: Այդ գրագիտությունը` ճկունությունը, էներգիան և հմտությունը, գալիս է առաջին հերթին լիդերից: Առաջնորդի նպատակն է այդ ամենը սովորեցնել թիմի յուրաքանչյուր անդամին:

«Հետևիր լիդերին» հայտնի մանկական խաղում երեխաներից մեկը իր հետևից տանում է մյուսներին վերև, ներքև և շուրջբոլորը: Մյուս երեխաները հետևում են նրան այնքան ժամանակ, մինչև նա նրանց տանում հետքրքիր վայրեր:Եթե հետաքրքիր է լիդերին, ապա հետաքրքիր է նաև մյուսներին:

Առաջնորդությունը այս խաղի նման է և այսպես բարդ: Պարտադիր չէ, որ լիդերը լինի ամենաբարձրահասակը, ամենամեծը և ամենագեղեցիկ հագնվողը: Եվ իհարկե պարտադիր չէ, որ լիդեր լինի նա, որն ունի բարձրագույն կրթություն: Լիդերին որոշելու լավագույն տարբերակն է տեսնել, թե ում են հետևում մյուսները:

Առաջնորդը նա է, ում հետևից գնում են մյուսները. Բիզնեսում, ինչպես նաև «Հետևիր լիդերին» խաղում տարբեր ժամանակներում մարդիկ կարող են հետևել տարբեր լիդերների: Նրանք կարող են շատ հանգիստ հաղթահարել մի իրավիճակը և չհաղթահարել մյուսը: Երբեմն լիդերներն ու հետևորդները փոխվում են տեղերով: Դա սովորական բան է:

Նա, ով գիտի ծառի յուրաքանչյուր ճյուղը, պետք է տանի նրանց, որոնք թռչկոտում են ծառերի վրայով: Նա, ով գիտի ծովի յուրաքանչյուր առագաստ, պետք է ուղեկցի նրանց, որոնք լողում են ծովում:

Եթե դուք սա հասկացաք, ապա երբ կցանկանաք բացահայտել և հասկանալ լիդերին, առաջին հերթին նայեք նրանց, ովքեր հետևում են լիդերին: Ինչո՞ւ են մարդիկ հետևում լիդերներին: Որովհետև նրանք.

  • Ուզում են գնալ այնտեղ, որտեղ գնում է լիդերը (հետաքրքիր վայրեր)
  • Նրանց դուր է գալիս լիդերը` որպես մարդ (հետաքրքիր մարդ)
  • Հավատում են, որ լիդերը հաշվի է առնում իրենց հետաքրքրությունները (հետաքրքիր է մյուսների համար)
  • Վստահում են լիդերի գնահատականին (գիտի` ինչ են նրանք անում)

Ո՞ւր է գնում լիդերը. Ընդհանրապես մարդիկ չեն հետևում մարդուն, որովհետև չեն ցանկանում գնալ այնտեղ, որտեղ նա է գնում: Իհարկե եղել են մի քանի շշմեցնող բացառություններ, բայց մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գնալ հետաքրքիր վայր նույնիսկ «մահվան հովտի» միջով: Եվ առաջնորդը, որը ցուցակից դուրս է հանում սխալ ուղղությունը, ռիսկի է դիմում նայել հետ և չբացահայտել, որ նրան ոչ ոք չի հետևում:

Ահա թե ինչու բավարար չէ միայն լիդերին ունենալ ապագան կանխատեսելու ունակություն, բայց շատ կարևոր է, որ նրանք, ովքեր հետևում են լիդերին, նույնպես ունենան այդ կարողությունը թիմի ընդհանուր առաքելության մեջ ներդրում անելու համար: Մարդիկ պետք է գնան միայն այն ուղղությամբ, որը նրանց հետաքրքրում է: Այդ ամբողջը առաջնորդի համար չէ, այլ նրանց, ովքեր հետևում են լիդերին:

Առաջնորդը որպես մարդ. Իհարկե, դա վերաբերում է լիդերին նույնպես: Մարդիկ պետք է իրենց հարմարավետ զգան այն մարդու հետ, ում միանում են: Մարդիկ աշխատում են թիմում, որի անդամները կամ բիզնես-գերծընկներ են, կամ կյանքի ընկերներ: Ինչ-որ մեկին միանալու ճիշտ ընտրությունը գոյատևելու գլխավոր հմտությունն է: Եվ եթե մարդկանց մեծամասնությունը ընտրել է լիդերին միանալու ճանապարհը, ապա այդ լիդերը պետք է փորձի նրանց:



Վերջապես, այդ ամենը խոսում է արժեքների մասին: Թիմի անդամները պետք է հավանություն տան լիդերի արժեքներին: Նրանք պետք է հավատան, որ լիդերի արժեքները համախատասխանում են կազմակերպության և իրենց արժեքներին: Եթե մարդիկ ցանկանում են շարժվել իրենց ուզած ճանապարհով, ապա նրանք հետևում են նրան, ում համարում են լավ մարդ:

Առաջնորդը հաշվի է առնում հետաքրքրությունները. Լիդերն իր արժեքներից այն, որ փոխանցում է նրանց, որոնք հետևում են իրեն, շատ կարևոր են այդ մարդկանց համար: Նրանք ցանկանում են, որ լիդերին հաջողվի անել այս կան այն բանը: Եվ նրանք ցանկանում են բաժանել օգուտները հաղթանակից: Եթե թիմի առաջնորդը չի պատրաստվում կիսել իր օգուտները, ապա նրանք, որ լիդերին հետևում են, կթեքվեն նրա կողմը, ով դա կանի: Մարդիկ հուսահատ հավատում են, որ լիդերը հոգ է տանում նրանց մասին: Այդ իսկ պատճառով առաջնորդը պետք է հետքրքրվի և տարբերակի օգուտը հաղթանակից:

Գնահատական. Միայն բարի մտադրությունները բավական չեն, որպեսզի դառնալ թիմի առաջնորդ: Նույնիսկ եթե բոլորը բաժանում են միմյանց միջև առաքելությունը, կանխատեսումը և լիդերի արժեքները, ապա նա և իր թիմը պետք է արդյունք ցույց տան: Չնայած նրանց միացյալ ջանքերը սահմանում են հաղթանակը, թիմը պետք է պայքարի և հաղթի: Հաղթել նշանակում է կատարել ռազմավարության և մազմավարության ճիշտ ընտրություն: Ճիշտ ընբտրությունը բխում է ճիշտ գնահատականից:

Այնպիսի հետևորդները, որոնք ցանկանում են հաղթել, հետևում են այն լիդերին, ով գիտի, թե իր թիմի անդամն ինչ է անում:

Լիդերը պետք է ընտրի վայրէջքի, անցում կատարելու, ուղղությունը փոխելու ճիշտ վայր, պետք է ընտր ճիշտ մարդկանց, որպեսզի կառուցի կամուրջ և համոզվի, որ մյուսները անում են իրենց գործը վաղաժամ հաղթանակներին հասնելու համար և վերջապես, համոզվի, որ թիմն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Այդ ժամանակ գալիս է հաղթանակը:

Սկզբում նրանք, ովքեր հետևում են ինձ. Ամբողջ պատմության ընթացքում հայտնի առաջնորդները մեծ ուշադրություն էին դարձնում նրան, թե ով է իրենց հետևում: Ինչքան շատ էին լիդերները պատրաստ զոհաբերել թիմի անդամների օգուտի համար, ապա նրանք լիդերի հանդեպ հավատարիմ են: Նրանք բոլոր ժամանակների և ժողովուրդների հայտնի լեգենդներն են: Նրանք այսօր էլ ամենուր են: Նրանց հեշտ է ճանաչել: Մարդիկ հետևում են հենց նրանց:

«Վերջը տարբերվում է սկզբից» («Finis origine pendet» )` այսպես էր ասում հռոմեացի բանաստեղծ Մանլիուսը: Եթե դուք սխալ եք սկսել առաջնորդի ճանապարհը, ապա դա կունենա տխուր վերջաբան: Եթե դուք օգտվում եք մեր գործիքներից, դուք ձեր թիմը կհասցնեք ճիշտ վայր` ճիշտ ուղղությամբ և ճիշտ ժամանակին: Եթե դուք անեք դա, ապա կստեղծեք մարտավարական գրագիտություն, որն անհրաժեշտ է առաջնորդական արդյուքներին արագ հասնելու համար: Զարգացրեք հավատարմությունը, վստահությունը և հանձնառությունը: Ձեր թիմը ձեզ հետ կանցնի կրակի ու ջրի միջով:

Գրել կարծիք