Հրանտ Դինք. Իմ պապերի ոսկորները կհանգստանան, երբ Հայաստանը դառնա ուժեղ երկիր

Հրանտ Դինք. Իմ պապերի ոսկորները կհանգստանան, երբ Հայաստանը դառնա ուժեղ երկիր

newmag-ը ներկայացնում է Հրանտ Դինքից 10 ասույթ Հայաստանի ապագայի, Ցեղասպանության ճանաչման ու Թուրքիայի քաղաքականության մասին:

Ես գիտեմ, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, բայց ոչ ոքի չեմ կարող ասել, որ այն ընդունի կամ ճանաչի: Եթե մեկը պետք է ճանաչի 1915-ը, դա Թուրքիան է:

Ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր իմ դուռն էին եկել՝ եկել էին ինձ ոչնչացնելու համար, սակայն թուրքերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր իմ դուռն եկան՝ ինձ նրանցից պաշտպանելու համար:

Մեծ տերությունների ճնշումով Թուրքիան մի օր կճանաչի, բայց դա թուրքերի մտածողության մեջ շատ բան չի փոխի:

Եթե պատմության մեջ նորից ինչ-որ բան տեղի ունենա, ապա թուրքերը նորից առիթ կգտնեն հայերին վատություն անելու համար:

ISTANBUL, TURKEY - MAY 19: (TURKEY OUT) In this file photo Journalist Hrant Dink is pictured on May 19, 2005. Dink was killed by an unidentified gunman at the entrance to his newspaper's offices on January 19, 2007 in Istanbul, Turkey. Dink, a 53-year-old Turkish citizen of Armenian descent, was one of the most prominent voices of Turkey's shrinking Armenian community. He had gone on trial numerous times for speaking out about the mass killings of Armenians by Turks at the beginning of the 20th century. (Photo by Burak Kara/Getty Images)

Եթե Թուրքիան մի օր պետք է Եվրամիություն մտնի, ապա այդ օր Թուրքիայում ցեղասպանության հարցն արդեն պետք է լուծված լինի:

Ինձ համար աշխարհում ու Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարեւոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր:

Թուրքիայում այսօր հազարավորներ կան, որ քաջություն ունեն հրապարակավ արտահայտելու, գիրքեր ու հոդվածներ գրելու, թե իրենց պապերը հայ էին:

Թուրքիան որքան ժողովրդավարականանա, մարդիկ իրենց ինքնությունն արտահայտելու այնքան ավելի քաջություն պիտի ունենան:

Եթե Թուրքիան մի օր Եվրամիության անդամ դառնա, չեմ սխավի, եթե հայությունն առնվազն երկու միլիոն եւս շատնա, Թուրքիայում ապրող իսլամ հայերի թվով:

Ինձ համար շատ կարեւոր է գտնել կորսվածները, ողջեցնել այդ մեռածները, որ քրիստոնյական պատգամ է: Շատ կարեւոր է գտնել այդպիսի հայի եւ իրեն տալ իր հայությունը…

Գրել կարծիք