[ Արդեն դիտել ենք ] «Ինսայթ». Երբ սիրո համար աչքերը պարտադիր չեն

[ Արդեն դիտել ենք ] «Ինսայթ». Երբ սիրո համար աչքերը պարտադիր չեն

Ֆիմլը ներկայացված է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին:

Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» դրամատիկ կտավը ծանր ֆիլմ է: Պատմում է Պավել Զուևի մասին, որը դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը , ստիպված է կյանքը նորից սկսել՝կենսաձևը հարամարեցնելով մթնաբանությանը: Երիտասարդ տղամարդը պետք է նորից սկսի ինքնուրույն ուտել, քայլել, լողանալ, տան գործերն անել և նույնիսկ պատուհանից նայել առանց որևէ բան տեսնելու: Նախորդ կյանքի հետ նրան այլևս ոչինչ չի կապում, Զուևը հույս էլ չունի, թե ամեն ինչ առաջվա նման կլինի: Ֆիլմում խորհրդանիշներ կան, օրինակ ճոճվող ծառերը և նրանցից մեկի բարձր կատարին հազիվ կպած թռչնի բույնը, որն ուր որ է քամուց վայր կընկնի: Այն խորհրդանշում է Զուևի մազից կախված կյանքը: Թաղված են նրա բոլոր հույսերը: Բայց ոչ, դեռ կա մի հույս՝ Նադեժդա անունով բուժքույրը:  Նա Զուևին օգնում է վերագտնել իր ուժեղ կողմերն ու գոյության իմաստը:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 91

Նադեժդան հավատարիմ կին է ձևանում, երկուսի համար էլ այդպես լավ է: Բայց ամեն լավ բան ունի իր ավարտը: Նադեժդան ստիպված է խոստովանել, որ երջանկությունը բեմադրված է եղել: Այն մեկ րոպեում փլվում է թղթե տնակի նման: Զուևը չի կարող հաղթահարել ևս մեկ կուրություն, նա չի ուզում հավատալ ականջներին: «Այդ ամենը եղել է, ես դա տեսել եմ»,- ասում է հույսն ու Նադեժդային կորցրած տղամարդը, որը չի կարող հանդուրժել որևէ խղճահարություն: Նադեժդան էլ վախենում է կրել Զուևի կուրության բեռը, «կույր սիրո» ծանրությունը:

Ցավոք կայնքը միշտ չէ, որ շոկոլադային է… Արդեն մթության մեջ ապրել սովորած Զուևը ունակ չէ ապրել առանց սիրո, նա գիտակցված ինքնասպանության է գնում:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 91

«Ինսայթ» ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Ագրիպինա Ստեկլովան և Ալեքսանդր Յացենկոն: Երկուսն էլ հիանալի են խաղում, ֆիլմն անսպասելի է ՝ սյուժեով ու ռեժիսորական բացառիկ լուծումներով: Այնտեղ նաև հրաշալի օպերատորական աշխատանք կա՝ շնորհիվ Պյոտր Դուխովսկու:  Ֆիլմում չկա որևէ ավելորդ արտահայտություն, լալկանություն կամ պաթոս, ավելորդ դրվագ: Կոտտը չափազանց ազնիվ է գտնվել «Ինսայթում», նաև բծախնդիր է աշխատել իբրև ռեժիսոր և մեծ սիրով:

Հոդվածը «Առավոտ» օրաթերթից

Հեղինակ` Գոհար Հակոբյան

Գրել կարծիք