«Ինստագրամի» դարաշրջանի սուպերմոդելները (ՖՈՏՈՇԱՐՔ)

«Ինստագրամի» դարաշրջանի սուպերմոդելները (ՖՈՏՈՇԱՐՔ)

newmag-ի համար Արմեն Գալյանը բացահայտում է սոցիալական մեդիայում հայտնի դառնալու նրբությունները: Հավատացե՛ք՝ պարզապես լոգարանում արված ֆոտոները սոցցանցերում տարածելը բավարար չէ: Իդեա էլ է պետք

Վերջին 2 տարիների ընթացքում մոդելային բիզնեսը նոր շունչ ստացավ և համալրվեց մի քանի իսկապես նոր մոդելային աստղերով: Նոր սերունդը փառքի իր ճամփան հարթեց նորագույն ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մասնավորապես «Instagram»-ի միջոցով: Մոդելների առցանց հետևորդների քանակը կարևոր գործոն է դարձել ապրանքանիշների ընտրության հարցում: Նոր սերունդը, բացի գեղեցիկ արտաքինից, կարող է առաջարկել նաև հետևորդների բազմամիլիոնանոց բանակ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրեց մոդելային բիզնեսի և գեղեցկության կարծրատիպերի թարմացման և լիբերալացման: Այսօր սուպերմոդելներ են նրանք, ովքեր դեռ մի քանի տարի առաջ դժվար կարողանային հասնել մոդելային հաջողությունների: gigi-2Եթե նույնիսկ հաջողեցրել եք չտեսնել Ջիջիի՝ աղմուկ հանած բազմաթիվ լուսանկարները, շապիկներն ու գովազդային արշավները, հաստատ տեսել եք «How Deep Is Your Love» տեսահոլովակը, որտեղ ամերիկուհին գլխավոր դերում է: Մոդելային բիզնեսի համար չափից շատ լայն ու կլոր դեմքը Ջիջիին չխանգարեց դառնալ այսօրվա # 1 մոդելը, ձեռք բերել միլիոնավոր ֆանատներ և ճանաչվել միաժամանակ և՛ որպես սեքսի, և՛ որպես ոճի խորհրդանիշ: Քաղցրիկ Ջիջին այսօր ամենուր է. նա փոխվում է քամելեոնի պես՝ չկորցնելով յուրօրինակությունն ու ճանաչելիությունը: Նա կարողացել է միաժամանակ հանդես գալ և՛ «Victoria’s Sicret»-ի ցուցադրությանը, և՛ լինել Կառլ Լագերֆելդի մուսան:

gigi-1

67-139Քարդաշյանների ընտանիքի ամենաերիտասարդ սուպերաստղը վերջին 2 տարիների ընթացքում հասավ աննկարագրելի բարձունքի: Նրա փխրուն և հուզիչ արտաքինը դուր է գալիս ֆեշն ոլորտի մասնագետներին, իսկ Քարդաշյանների ընտանիքի անդամ և հայտնի reality show-ի մասնակից լինելու փաստն ապահովում է ֆանատների բազմամիլիոնանոց լսարան (46 մլն հետևորդ «Instagram»-ում): 20-ամյա գեղեցկուհին «Balmain»-ի, «Estee Lauder»-ի, «Fendi»-ի դեմքն է: Ոչ պակաս տպավորիչ է նրա ամսագրային շապիկների և ֆեշն ցուցադրությունների ցուցակը: Եվ համոզվա՛ծ եղեք՝ սա դեռ սկիզբն է:

KendallJennerCalvinKlein-642x362

67-140

Նրան անվանում են մոդելային բիզնեսի Ջասթին Բիբեր: Պլատինագույն մազերով, անսահման երկնագույն աչքերով երիտասարդը հաջողեց կարճ ժամանակում իսկական մոդելային սենսացիա դառնալ: 17-ամյա երիտասարդը «Philipp Plein», «Moncler» և «Tom Ford» ապրանքանիշների դեմքն է: Բայց նրան իսկական մոդելային աստղ է դարձնում ոչ թե այս գովազդային արշավները կամ բոլոր հնարավոր ամսագրերը, որոնց շապիկի համար արդեն նկարահանվել է «երջանիկ» Սմիթը, այլ դեռահաս աղջիկների հսկայական բանակը, որը պարզապես խելագարվում է գեղեցիկ երիտասարդի համար: Սոցցանցում նրա հետևորդների թիվը հասել է 2 միլիոնի: Հետաքրքիր է, որ նրա քույրը ՝ Փայփեր Ամերիկա Սմիթը, նույնպես զբաղվում է մոդելինգով, միասին նրանք նվագում են ընտանեկան «Atomics» խմբում:

Lucky-Blue-Smith-Ksubi-Fall-2015-00

jjj

Ֆեշն էքսպերտների համոզմամբ հենց Աննան է անցած տարվա ամենահաջողակ մոդելը: Գերմանուհուն 2014 թվականին հայտնաբերել է ամերիկացի դիզայներ Ալեքսանդր Ուանգը: Աղջկա նկարը համացանցում տեսնելով՝ նա քաստինգ մենեջերին խնդրել է գտնել գեղեցկուհուն: Այդ օրից Աննայի կարիերան միայն վերելք է ապրում: Նա նկարահանվել է ավելի քան հարյուր ֆոտոպատմություններում լավագույն ամսագրերի համար, հայտնվել է 2015 թվականի «Pirelli»-ի օրացույցում: Աննային հաճախ անվանում են 21-րդ դարի Բրիջիտ Բարդո և կանխագուշակում երկար և հետաքրքիր մոդելային կարիերա:

anna-ewers-by-luigi-iango-for-vogue-germany-march-2015-6

67-141Ճիշտն ասած՝ նրանք երկուսն են (նկատի ունեմ, որ Ռութը երկվորյակ քույր ունի, որը նույնպես մոդել է, բայց, ի տարբերություն Ռութի, ունի երկար վարսեր): Բայց հենց  ուլտրակարճ սանրվածքը դարձավ Ռութի հաջողության գլխավոր գրավականներից մեկը, իսկ Ռութը՝ նոր կարճ սանրվածքների թրենդի գլխավոր դեմքերից մեկը: Անգլուհին գեղեցկության ավանդական պատկերացումներից դուրս է, բայց «բարկացած» աչքերը, լայն ճակատը և «նորակոչիկի» սանրվածքը գերել են աշխարհը: Նա արդեն դարձել է «Alexander McQueen», «Burberry» և «Saint Laurent» նորաձևության տների գովազդային դեմքը:

kkk

Գրել կարծիք