Iphone 7` Էփլային հեղափոխություն, թե՞ ինովացիոն ճգնաժամ

Iphone 7` Էփլային հեղափոխություն, թե՞ ինովացիոն ճգնաժամ

newmag-ի տեխնոհեղինակը առանձնացրել է նոր սերնդի խխնձորային սմարթֆոնի նոր հնարավորությունները: Այն ամենն, ինչ պետք է իմանալ iphoen7-ի մասին:

Աշնանային «բերքահավաքը» Apple-ն անցկացրեց Սան Ֆրանցիսկոյում: Աշնանային հավաքածուի ամենասպասված նորույթը Iphone 7-ն էր, ինչպիսի՞ն կլիներ այն՝ վարկածները և ֆուտուրիստական կանխատեսումները շատ էին, բայց էփլամանները հեղափոխական լուծումներ չտեսան: Տեխնոշոուն անցավ կանխատեսելի սցենարով, էփլին բնորոշ ածականներով և առանց հեղափոխության:

7zggenuccsodmbjyllkakw

Iphone 7, Iphone 7 Plus

Դիզայնն ու չափը անփոփոխ՝ Iphone 7-ն ունի 4.7, Iphone 7 Plus-ը` 5.5-դյույմանոց էկրան: Փոխվել են գույները, այլևս չկա Space Gray-ը, ավելացել են Black և Jet Black երանգները: Home կոճակն այևս սեղմել պետք չէ, այն զգում է հպումը: Սմարթֆոնները ջրակայուն են, կաղապարից ներսթափանցել չի կարող անգամ փոշեհատիկը:

  • 2 տեսախցիկ

Iphone 7 Plus-ը մեկի փոխարեն ունի երկու 12-մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ: Լայնաֆորմատ և տելեֆոկուսային, որն ավելի լավ պատկեր է ապահովում հեռու տարածությունները նկարելիս: zoom-ն այլևս խնդիր չի լինի:

Iphone 7-ի վրա 12 մեգապքիսելանոց հիմնական տեսախցիկ է, օժտված պատկերի կայունացման օպտիկական համակարգով: 

  • Հիշողություն

7-րդ սերնդի սմարթֆոններում գործածությունից դուրս եկավ նվազագույն հիշողությունը` 16 GB, ավելացավ առավելագույն 256 GB-ը: Նոր սերնդի Iphone-ը օժտվածէ  է 32, 128 և 256 GB հիշողությամբ:
Սմարթֆոններն ունեն A10 Fusion պրոցեսոր, որը 40 անգամ արագ է, քան նախորդ սերնդի A9: Հետևաբար, մարտկոցը երկու ժամ ավելի կաշխատի, քան Iphone 6-ինն էր:

  • Գին

Iphone 7` արժեքը սկսում է $649-ից, Iphone 7 Plus՝  $769-ից: 

AirPods անլար ականջակալներ

Apple-ի աշնանային հավաքածուի գլխավոր նորությունը AirPods անլար ականջակալներն էին: Iphone 7-ը զրկվեց  ականջակալների դասական մուտքից: Դրանք միացվելու են սնուցման մուտքից:

Անլար ականջակալները վաճառքում կլինեն հոկտեմբերին, հատուկ խցիկի հետ միասին, որն իրենից ներկայացնում է լիցքավորման կայան, և iPhone-ի հետ սինքրոնացնելու համակարգ։ Մեկ լիցքավորմամբ այն կարելի է օգտագործել 5 ժամ:

Լիցքավորման կայանը միացվում է հոսանքին՝ լիցքավորվելով և կատարելով կուտակիչի դեր: Անլար ականջակալները վաճառվելու են առանձին $159-ով:

Apple Watch Series 2

Երկրորդ սերնդի Apple Watch-ը կերամիկական կորպուսի շնորհիվ ստացել է ոճային տեսք: Ժամացույցները հարմարեցվել են լողի համար՝ դառնալով ջրակայուն։ Այն կարող է աշխատել մինչև 50 մետր խորության ջրում: Ժամացույցը հատուկ հավելվածով լողի ժամանակ հաշվում է նաև ծախսված կալորիաները:

Apple Watch-ը ստացել է նոր գոտիներ, ինչպես նաև Nike ընկերության հետ թողարկվել է հատուկ մարզական տարբերակ՝ վազքի համար։ Նոր Apple Watch 2 ժամացույցների գինը սկսվում է $369-ից:

iOS 10 օպերացիոն համակարգը հասանելի կլինի արդեն սեպտեմբերի 13-ին: Այդ օրվանից էլ Apple -ը կդադարի  սպասարկել  iPhone 4 սմարթֆոնները.սարքերը կհամարվեն հնացած և չեն սպասարկվի Կալիֆորնիայից դուրս:

Գրել կարծիք