Իրանական դպրոցի անիրական դեմքը. մեկ օր Երևանի Շահիդ Ֆահմիդեի անվան դպրոցում

Իրանական դպրոցի անիրական դեմքը. մեկ օր Երևանի Շահիդ Ֆահմիդեի անվան դպրոցում

newmag-ը այցելել է Նոր Նորքում`գտնվեղ իրանական դպրոց, որտեղ արգելված է ՀՀ քաղաքացիների երեխաների մուտքը ու կրթությունը: Այն մասին, թե ինչու են իրանցիները երևանյան իրենց դպրոցը համարում եվրոպական կրթօջախ:

Նոր Նորքում` Գայի  (Հայկ Բժշկյանցի) հուշարձանի մոտ, այգու վերջում, նկարազարդ պարիսպներ ունեցող և ցուցահանդես հիշեցնող շենքի սաները ոչ թե դեսպանատան աշխատակիցների երեխաներն են, այլ Հայաստանում ապրող իրանական ընտանիքների: Դպրոցի նկարազարդ պատերը անծանոթին կամ զբոսաշրջիկին առաջին հայացքից արևելյան սթրիթ արթ են հիշեցնում ՝ Ֆիրդուսիի, Սաադիի և արևելյան ճարտարապետության պատկերներով:  Շահիդ Ֆահմիդեի անվան իրանական դպրոցում  20 տարի փոփոխություն չի եղել, միայն տարածքն է մեծացել, ու հարմարացվել է 21-րդ դարի պահանջներին:

70-for-print-532

ԻԻՀ ազգային հերոս Շահիդ Ֆահմիդեն զոհվել է Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ: Նա կապել է նռնակների գոտին և մտել թշնամու տանկի տակ` պայթելով  տանկը: Հենց նրա նկարն է զարդարում դպրոցի մուտքի պատը, որպեսզի հաճախող երեխաների համար մշտապես հերոսության և հայրենասիրության օրինակ ծառայի:

70-for-print-519

Դպրոցի ներքին հարդարումը յուրահատուկ է, նման չէ հայկական դպրոցներին: Պատերը Ղուրան են հիշեցնում` հատվածներով: Այստեղ ամեն ինչ կանոնակարգված է՝ գրեթե զինվորական կարգապահություն է տիրում: Դպրոցի առանձնահատկությունն այն է, որ աշակերտները կարող են մնալ այնքան, մինչև նրանց ծնողները վերջացնեն իրենց աշխատանքը:

70-for-print-521

«Շահիդ Ֆահմիդե» իրանական դպրոցում դասերն սկսվում են ուղիղ ժամը 9-ին` ավանդական նամազով և ԻԻՀ օրհներգով: Դպրոցը փոքր Իրան է հիշեցնում: Հայկական առօրյայից, մշակույթից ու կենցաղից կարծես պարիսպներով առանձնացած դպրոցում նախաճաշն էլ է իրանական:

 Դպրոցում արգելվում է մսային կերակուրը: Ճաշացանկը հաստատել է տնօրինությունը:

  • Երկուշաբթի` կաթու թխվածք
  • Երեքշաբթի` կարտոֆիլով կարկանդակ ու խաչապուրի
  • Չորեքշաբթի`լոբով ու ոսպով ապուր
  • Հինգշաբթի-պանրով կարկանդակ
  • Ուրբաթ` կարտոֆիլով կարկանդակ ու խաչապուրի

Դպրոցն ունի մարզասրահ, որտեղ մարզվում են բոլոր իրանցիները` անկախ նրանից` սովորո՞ւմ են այդ դպրոցում թե՞ ուղակի ապրում են Հայաստանում: Մարզասրահը ունի հստակ կանոն. աղջիկները պետք է մարզվեն տղաներից անջատ ու պետք է լինեն գլխաշորով: Մարզասրահի պատուհանները մգեցված են, որ դրսից ներսը չերևա:

70-for-print-530 70-for-print-535

Կրթօջախն ունի անհրաժեշտ բոլոր պայմանները ՝ ժամանակակից տեխնիկական հագեցմամբ: Այս դպրոցում խրախուսվում է սոցիալական ցանցերում լինելը, բայց միայն ուսուցչի հսկողությամբ, թեև գրեթե բոլոր աշակերտներն էլ սմարթֆոն ունեն: Իրանից եկած աշակերտների համար այս դպրոցը իսկական եվրոպական կրթօջախ է: Այն տարբերվում է նաև արտասահմանում գործող հայկական դպրոցներից. կրթության և գիտության նախարարության հրամանով այստեղ դասավանդող մանկավարժները 2 տարին մեկ փոխվում են:

70-for-print-526

Իրանական կրթահամալիրի տարրական դասարաններում նաև հայերեն էր դասավանդվում, սակայն մասնագետ չլինելու պատճառով, այժմ դասաժամեր չկան: Այդ պատճառով դպրոցում սովորող երեխաների մեծ մասը չգիտի հայերեն: Դպրոցի կառավարիչները հույս ունեն առաջիկայում վերականգնել հայոց լեզվի դասավանդումը: Աշակերտները ըստ ցանկության կարևող են նամազ անել հատուկ սենյակում, որը նաև դասերին պատրաստվելու կատարյալ վայր է. այստեղ միշտ լուռ է:

Դպրոցը առանձնակի ուշադրություն է դարձնում իրանական գրականությանը: Դպրոցի գրադարանից գիրք վերցնելու համար գրանցվելը պարտադիր չէ: Ուսուցիչների հերթափոխին զուգահեռ թարմացվում է նաև գրադարանը:

70-for-print-527

150 աշակերտ ունեցող դպրոցում կրթությունը տարասեռ չէ, քանի որ պայմաններ չկան: Դասերն իրականացվում են ընդհանուր սկզբունքով` աղջիկները և տղաները նույն դասարանում են` կողք-կողքի:

Դպրոցականներին չի անհանգստացնում կրթահամալիրի հեռավորությունը: Նրանք դասի են գնում միկրոբասերով, դեսպանատան մեքենաներով: Դպրոցը վճարովի է, այնտեղ արգելված է ՀՀ քաղաքացիների երեխաների մուտքը ու կրթությունը:

newmag #70 հունիս / հուլիս

Լուսանկարները` Աղվան Ասոյանի

Գրել կարծիք