Ո՞վ է Ոսկե ծիրանի  հատուկ հյուրը և ինչո՞վ է նա հայտնի

Ո՞վ է Ոսկե ծիրանի հատուկ հյուրը և ինչո՞վ է նա հայտնի

newmag-ը պատմում է 13-րդ Ոսկե ծիրանի հատուկ հյուրի` Ժաքլին Բիսեթի մասին, ում Երևանում սպասում են դեռ 2013 թվականից:

70-80-ականների ամենանրբագեղ սեքս-խորհրադանիշը, ով իր «Անդունդը» ֆիլմի շնորհիվ ստեղծել է թաց շապիկների թրենդը. դերասանուհի, որը խաղացել է Օդրի Հեփբերնի, Ֆրենկ Սինատրայի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Շոն Քոներիի հետ, նկարահանվել Տրյուֆոյի, Պոլանսկու, Կյուկորի և Հյուսթոնի մոտ։ 71 ամյա Ժաքլին Բիսեթը Երևանի հատուկ հյուրն է։

 

jacqueline-bisset

Նախկինում բալետի պարուհի և մոդել Բիսեթը հաճախ ներկայանում էր ֆիլմերում իբրև կենդանի մանեկեն՝ իր կառուցվածքի շնորհիվ ցուցադրելով 60-70-ականների ֆեշն ատրիբուտիկան։ Նրա կիսամերկ, սակայն գրագետ, արիստոկրատ և միևնույն ժամանակ կրքոտ ոճը գտնվում էր ֆրանսիական զգայականության և անգլիական զսպվածության եզրին (դերասանուհու հայրը շոտլանդացի է, մայրը՝ կիսով չափ անգլուհի և ֆրանսուհի)։

Մոր հիվանդության և ծնողների ամուսնալուծության պատճատով ունենալով խնդիրներով լի և բարդ անձնական կյանք՝ Բիսեթը չի կապում իրեն ամուսնական պարտավորվածություններով և դրանով ամրապնդում է իր ուժեղ և ազատ կնոջ հանրային կերպարը։ Երիտասարդ տարիքում մարմնավորելով գրեթե միաշերտ հերոսուհիների, երեսունից հետո Բիսեթն ընտրում է ավելի բազմատեսակ և խորը դերեր. Աննա Կարենինա, Ժոզեֆին Բոհարնե, չի մերժում հեռուստաֆիլմերի և սերիալների առաջարկները։

Jacqueline Bisset...British model and actress Jacqueline Bisset posing in a fur and leather top with buckles, circa 1968. (Photo by Terry O'Neill/Getty Images)

Բիսեթն այսօր ակտիվ հետաքրքրվում է կինոփառատոնային առօրյայով, մասնակցում է տարբեր սոցիալ-մշակույթային միջոցառումներին, անցած տարի համալրում Մոսկվայի Միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը։ Պահպանելով իր գերպոպուլյար տարիների փորձն ու new retro կինեմատոգրաֆի դիվայի իմիջը՝ նա մինչ օրս պատրաստ է ընթերցել ցանկացած հետաքրքիր սցենար և անգամ նկարահանվել սկսնակ ռեժիսորի փոքրաբյուջե նախագծում։

Գրել կարծիք