[ The Presidnet ] Ջեյմս Փոլք. Ցամաքային Ամերիկան նվաճող նախագահը

[ The Presidnet ] Ջեյմս Փոլք. Ցամաքային Ամերիկան նվաճող նախագահը

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն ամեն շաբաթ անդրադառնում է ԱՄՆ բոլոր նախագահներին` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր, որոնք պատմական իրադարձությունների ֆոնին սովորաբար անտեսվում են:

Ջեյմս Փոլքը եղել է հենց այն նախագահը, ում ղեկավարման ժամանակահատվածում ԱՄՆ-ը դուրս է եկել Խաղաղ օվկիանոս: Փոլքը հաղթել է ամերիկա-մեքսիկական պատերազմում, հենց նա է ամերիկյան դարձրել Կալիֆոռնիան, գրավել հսկայական տարածքներ, որոնց վրա հետագայում կազմավորվել է ևս 8 նահանգ, ինչի շնորհիվ Ատլանտյան օվկիանոսի ափին ստեղծված երկիրը 70 տարի անց դարձավ նաև խաղաղօվկիանոսյան գերտերություն:

Փոլքի նվաճումները դարձել են այն հիմքը, որի վրա ձևավորվել են ԱՄՆ այսօրվա ցամաքային սահմանները Մեքսիկայի և Կանադայի հետ:

polk_portra.a95f2

Փոլքի բոլոր ճառերը, ուղերձները, նույնիսկ հրամանները պատրաստել է կինը, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ ճակատագրական դերակատարում է ունեցել՝ իր տունը տրամադրելով հակամարտող կողմերին բանակցությունների համար:


[ The President ]


Նախագահ դառնալու օրը Փոլքը հանդիսավոր երդում է տվել՝ չառաջադրվել երկրորդ անգամ: Խոստումը պահել է: Փոլքը ամենաաշխատասեր նախագահներից էր: Անհավանական աշխատասիրության հետևանքով էլ նրա առողջությունը 4 տարվա ընթացքում քայքայվել էր: Պաշտոնը լքելուց հետո նա ապրեց 103 օր:

Ամերիկացի պատմաբանները Ջեյմս Փոլքին համարում են 10 ամենաազդեցիկ նախագահներից մեկը:

Գրել կարծիք