Ջազի 10-ը ամենակարող վիրտուոզները

Ջազի 10-ը ամենակարող վիրտուոզները

Ազատության երաժշտության վիրտուոզներին մեկ տասնյակում ամփոփելն անհանր է: newmag-ը ներկայացնում է սուբյեկտիվ տասնյակ, որը կազմված է լեգենդների կյանքի մասին հետաքրքիր տեղեկություններով ու որոշների քիչ թե շատ անհայտ լինելու տրամաբանությամբ:

Ջազն ունակ է ամեն ինչի: Զգացե՞լ եք տխրության պահերին ինչպես է նստում կողքիդ, մեղմ շշնջում, հետո խրոխտանում ու  ստիպում պարել: Ջազը պարզապես երաժշտական ուղղություն չէ: Տրամադրություն է, որը մեզ տեղափոխում է սվինգի և իմպրովիզի հիանալի աշխարհ:

Լուի Արմսթրոնգ (1901-1971 )

Լուի Արմսթրոնգը ծնվել է Նոր Օռլեանի աղքատ սևամորթների թաղամասում: Առաջին երաժշտական դասերը ստացել է ուղղիչ գաղութում, որտեղ նա հայտնվել էր Նոր տարվա գիշերը ատրճանակով կրակելու համար: Ատրճանակը փոքրիկ Լուին գողացել էր այն ոստիկանից, որը նրա մոր հաճախորդն էր (կարծում եմ կռահեցիք, թե Արմսթրոնգի մայրն ինչով էր փող վաստակում): Ուղղիչ գաղությում Լուին դարձավ տեղական հոգևոր նվագախմբի անդամ: Այնտեղ էլ սովորեց նվագել ծնծղա, ալտ ու կլարնետ: Երաժշտության հանդեպ նրա սերն ու անկոտրում համռությունը հանգեցրին նրան, որ մենք հիմա պարտավոր ենք իմանալ ջազի լեգենդի մասին ամեն ինչ:

Բիլի Հոլիդեյ (1915-1953 )

Նա ուղղակիրորեն ստեղծեց ջազային վոկալի նոր ոճ: Այսօր հենց բիլիհոլիդեյյան կատարումն է համարվում դասական ջազային վոկալ: Նրա իրական անունը Էլեոնորա Ֆեյգան է: Ծնվել է Ֆիլադելֆիայում. մայրն այդ ժամանակ 18 տարեկան էր, հայրը`16: էլեոնորան 1928-ին տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ էլ մոր հետ ձերբակալվեց մարմնավաճառության մեղադրանքով: 30-ականներից սկսեց ելույթ ունենալ գիշերային ակումբներում, հետո նաև կաբարեներում: 50-ականներին Էլեոնորան դարձավ Բիլի ու ճանաչում ձեռք բերեց: 30 տարեկանում երգչուհին սկսեց տրվեց ալկոհոլին ու թմրադեղերին: Խմիչքի կործանարար հետևանքը զգացվեց Հոլիդեյի ձայնի վրա, բայց նույնիսկ  կարճատև ստեղծագործական կյանքը Բիլի Հոլիդեյին չխանգարեց դառնալ ջազի լեգենդ:

Էլլա Ֆիցջերալդ (1917-1996 )

3 օկտավա դիապազոնով ձայնի տիրուհին ծնունդով Վիրջինյա նահանգից է: Էլլան մեծացել է ծայրահեղ աղքատ, աստվածավախ և օրինակելի ընտանիքում: 14 տարեկանում` մոր մահից հետո, աղջիկը թողեց դպրոցը և խորթ հոր հետ տարաձայնությունների պատճառով տեղափովեց մորաքրոջ մոտ: Սկսեց նրա հետ պահակություն անել հասարակաց տանը ու կապվեց մաֆիայի հետ: Անչափահաս աղջնակով շուտով հետաքրքվեց ոստիկանությունը: Ֆիցջերալդին ուղարկեցին Հուդզոնի ինտերնատ, որտեղից Էլլան փախավ` որոշ ժամանակով դառնալով անտուն թափռական: Առաջին անգամ Էլլա Ֆիցջերալդի ձայնը բեմից հնչեց 1934-ին, երբ նա Amateur Night մրցույթում երկու երգ կատարեց: Դա էլ բավական էր, որ սկսվեր երկարամյա ու գլխապտույտ ստեղծագործական ուղին:

http://soundcloud.com/kiyaaa/ella-fitzgerald-hey-jude

Ռեյ Չարլզ (1930-2004 )

Ջազ-բլյուզի հանճարը ծնվել է Ջորջիայում, աղքատ ընտանիքում: Ռեյը հիշում էր. «Բոլոր սևամորթներից էլ ամենացածր աստիճանում էինք, մեզնից ներքև միայն հողն էր»: Ռեյը 5 տարեկան էր, երբ եղբայրը խեղդվեց փողոցում դրված լոգարանում: Գուցե այդ հոգեբանական ցնցումն էր պատճառը, որ մինչև յոթ տարեկան Ռեյը աստիճանաբար կուրացավ: Ռեյ Չարլզն արժանցել է 17 Գրեմմիի, հայտնվել է ռոքընռոլի, ջազի, քաունթրիի ու բլյուզի փառքի սրահներում:

Սառա Վոն  (1924-1990 )

Ջազ վոկալի թագուհին ծնվել է Կալիֆոռնիայում: Սառան համարվում է 20-րդ դարի լավագույն ձայնը: Երգչուհին սակայն դժգոհում էր, երբ իրեն ջազային կատարող էին համարում: Նա համոզված էր՝ իր դիապազոնն ավելի մեծ է: Իրականում չէր սխալում, տարիների ընթացքում Սառա Վոնի ձայնը ավելի դիպուկ, խորը ու ազդեցիկ էր դառնում: Նրա սիրած ջազային հնարքը գլիսանդոն էր` արագ, բայց հարթ անցումը օկտավաներով:

Դիզի Գիլեսպի (1917-1993  )

Դիզին վիրտուոզ փողահար է, կոմպոզիտոր ու վոկալիստ, բիբոպ ոճի հիմանդիրներից մեկը: «Դիզի» անվանումը, որ անգլերենից թարգամանաբար նշանակում է գլխապտույտ, երաժիշտը ստացել է դեռ մանկուց՝ իր չարաճճիությունների համար: Դիզին տրամբոնի վարպետությունը սովորել է Լորինբուրգի ինստիտուտում: Բացի այդ, հրաշալի նվագում է դաշնամուր և հարվածային գործիքներ:

Չառլի Փարքեր (1920 -1955 )

Չառլի Փարքերը սաքսոֆոն նվագել գիտեր 11 տարեկանից և իր օրինակով ապացուցեց՝ գլխավորը փորձառությունն է. Չառլին սաքսոֆոն էր պարապում օրը 15 ժամ: Ու դարձավ բիբոպի հիմադիր հայրերից մեկը: Փարքերը առհասարակ մեծ ազդեցություն ունի ջազ-արվեստի վրա: Բայց հերոինից կախվածությունը նրա կարիերան ժամանակից շուտ ընդհատեց: Չնայած բուժման կուրս անցավ, բայց այդպես էլ չկարողացավ վերագտնելնախկին եռանդն ու ջազային կիրքը:

Մայլս Դևիս (1926 -1991 )

Մայլս Դևիսը ֆյուժընի կնքահայրն է: Որոշ ժամանակ Մայլսը աշխատել է Փարքերի քառյակում, որտեղ էլ կատարելագործել է իր անհատական հնչողությունը: Մայլս Դևիսի դիսկոգրաֆաիան լսելով կարելի է տեսնել ջազի զարգացման ամբողջ պատմությունը: Մայլսի յուրահատկությունն այն էր, որ չէր սահմանափակվում որևէ ոճով. սա նրան դարձրեց իրավամբ Մեծ ջազմեն:

Ջանգո Ռեյնհարդ (1912-1953)

Ֆրանսիական ջազի գնչու ասպետը ջազի պատմության լավագույն ջազ-կիթառահարներից է: Գեղեցիկ, խարիզմատիկ, անկեղծ ու անկրկնելի Ռեյնհարդը կարծես իսպանական վեպի հերոս լիներ: Ծնվել էր Բելգիայի գնչուական ճամբարում: 18 տարեկանում նրա ձախ ձեռքը հրդեհի ժամանակ այրվել էր ու հաշմվել: Ջանգոն կիթառը ձախով էր նվագում ու այնպես արագ էր անում դա, որ անհնար է լսելիս գլխապտույտ չզգալ: Ջանգոն մահացավ 43 տարեկանում`սրտի անբավարարվածությունից: Ջանգո Ռեյնհարդը եվրոպական ջազի խորհրդանիշն է:

Պաոլո Կոնտե (1937)

Սենյոր Կոնտեն երգում է, դաշնամուր նվագում, երաժշտություն գրում, պոեզիա ստեղծում,  կտավներ նկարում ու իրավաբանությամբ զբաղվում: Տաղանդաշատ իտալացին, որ ծնվել էր Աստա գյուղաքաղաքում, մինչև 40 տարեկանը ինքն էլ չգիտեր, որ դառնալու է համաեվրոպական ջազի կենդանի լեգենդը: Փաստաբանությունից մահու չափ հոգնած Կոնտեն իր գրած երգով 1967-ին հայտնվեց Ադրիանո Չելենտանոյի ձայնագրման ստուդիայում: La Coppia piu’ bella del mondo երգը էստրադային հնչեղություն ստացավ ու դարձավ հիթ: Մի քանի տարի իտալական բեմի կամակոր տղամարդու թիկունքում ստեղծագործելուց հետո, Պաոլոն սկսեց սոլո կարիերան: Նրա իտալական ջազը կրում է ազնավուրյան կիրքն ու ժակբրելյան կոշտությունը: Պաոլո Կոնտեի ամենահավատարիմ հանդիսատեսը ոչ թե հայրենի Իտալիայում, կամ հոգեհարազատ Ֆրանսիայում է ապրում, այլ Գերմանիայում:

http://soundcloud.com/calibove/paolo-conte-nina

Հյու Լորի (1959)

Բոլորի սիրելի բժիշկ Հաուսը դեռ հանրահայտ սերիալում է ցույց տվել իր երաժշտական հմտությունները: Նկարահանման հրապարակից դուրս` Հյու Լորին ջազով է ապրում: Ի դեպ, դերասությամբ ու ջազով Հյուն զբաղվում է սպորտային կյանքին զուգահեռ: Նա ակադեմիական թիավարության գծով Անգլիայի չեմպիոն է: Հյու Լորիի երգացանկում շատ են քավըրները, բայց դրանք բրիտանացին կատարում է յուրօրինակ ոճով` իր մեկնաբանությամբ նոր շունչ տալով  անցյալում մնացող, բայց դեռ հիասքանչ ջազին:

Գրել կարծիք