Պարտությունների առավելությունը. Ջոան Ռոուլինգի հաջողության պատմությունը

Պարտությունների առավելությունը. Ջոան Ռոուլինգի հաջողության պատմությունը

Այն մասին, թե ինչպես աշխարհի աﬔնահարուստ գրողներից ﬔկը կորցրեց աﬔն ինչ ավելի շատ բան ձեռք բերելու համար:

Երիտասարդ հրաշագործ Հարրի Փոթերի մասին առաջին գրքի հրատարակումից առաջ հրատարակիչները նրան առաջարկեցին թողնել անվան սկզբնատառերը, քանի որ կին հեղինակի աշխատանքը կարող էր վախեցնել տղամարդկանց լսարանին: Գրքի վրա հայտնվեց ﬕայն J.K.Rowling գրառումը: Սակայն, երբ գիրքը տարածվեց ամբողջ աշխարհում և ﬕլիոնավոր օրինակներով տպագրվեց, ոչ ոք արդեն սեռական պատկանելության մասին չէր էլ մտահոգվում: Մարդիկ ﬕայն սպասում էին պատմության շարունակությանը…

Ջոան Ռոուլինգը գրում է մանկուց: Առաջին հեքիաթը պարոն Ճագարի և տիկին Մեղվի մասին գրել է փոքրիկ քրոջ խնդրանքով՝ 5 տարեկանում: Վաղ տարիքում արդեն պարզ էին նրա հետաքրքրությունները՝ գրականություն և լեզուներ: Դպրոցում նրա աշխատանքները կարդում էին ամբողջ դասարանի առաջ, բայց, ﬕևնույն է, նա ﬔծանում էր ամաչկոտ ու ներամփոփ, և դասընկերները նրան հիշում էին որպես աղջիկ, որ ապրում է իր երևակայական աշխարհում և անընդհատ գրառուﬓեր է անում տետրերի ﬔջ:

113322302_rowling_340443c

Երբ Ջոանը 15 տարեկան էր, նրա մայրը հիվանդացավ ցրված սկլերոզով և 10 տարի պայքարելուց հետո մահացավ: Այս ողբերգությւոնը ծանր հետք թողեց գրողի հոգում. «Ամենից շատ ես ցավում եմ այն բանի համար, որ մայրս այդպես էլ չիմացավ, որ ես ի վերջո գրող դարձա: Ես նրան ոչինչ չեմ պատմել Հարրի Փոթերի մասին, սակայն, վստահ եմ, որ մայրս շատ կհավաներ նրան»,- պատմում է Ջոան Ռոուլինգը Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում:

Մոր մահից հետո Ջոանը որոշեց կյանքը սկսել մաքուր էջից և ﬔկնեց Պորտուգալիա՝ անգլերեն դասավանդելու: Այստեղ նա ծանոթացավ իր առաջին ամուսնու հետ: Ամուսնությունից ﬔկ տարի անց ծնվեց նրանց աղջիկը՝ Ջեսսիկան, իսկ ևս  մեկ տարի անց ամուսինը նորածին երեխայի հետ Ջոանին դուրս արեց տնից: Առանց գումարի, առանց աշխատանքի և ընտանիքի Ջոանը վերադարձավ Մեծ Բրիտանիա: Հոր հետ Ջոանը չէր շփվում մոր մահվանից հետո, հարազատներից նրա կողքին էր ﬕայն կրտսեր քույրը՝ Դին:

(Cambridge, MA - June 5, 2008) - Morning Commencement Exercises. Commencement speaker J.K. Rowling acknowledges applause while standing to receive her honorary degree. Staff photo Jon Chase/Harvard News Office

Ջոանն աղջկա հետ ապրում էր 70 ֆունտ նպաստով, որը հազիվ բավարարում էր փոքրիկ բնակարանի վարձը վճարելու և աﬔնաէժան սնունդը գնելու համար: «Ես ինձ համարում էի աշխարհի ամենամեծ անհաջողակը, որին առհասարակ հնարավոր էր գտնել ամբողջ աշխարհում»,– հիշում է Ջոանը: Ամուսնալուծությունը նրա հոգեկան աշխարհի վրա ծանր հետք էր թողել, Ջոանի մոտ խորը դեպրեսիա էր սկսվել:

Գրքի իրադարձությունները հորինված աշխարհում են տեղի ունենում, և այստեղ բարին ոչ ﬕշտ է հաղթում չարին, սակայն գրքերը անհետանում են գրախանութներից վայրկենական արագությամբ՝ 7000 օրինակ 1 րոպեում: 2011 թվականին Ջոան Ռոուլինգը դարձավ առաջին կին գրողը, ով աշխատեց 1 միլիարդ դոլար իր ստեղծագործությունների միջոցով:

Այդ ժամանակներից հետո նա էլ չի հայտնվել ﬕլիարդատերերի ցանկում, քանի որ իր եկամուտների ﬔծ մասը նա ուղղում է բարեգործությանը: Նա Volant Charitable Trust բարեգործական ընկերության հիմնադիրն է: Հիﬓադրամը պայքարում է աղքատության դեմ, օգնում երեխաներին և ոչ ամբողջական ընտանիքներին, ինչպես նաև մարդկանց, ովքեր տառապում են ցրված սկլերոզով:

**FILE** British author J.K. Rowling holds a copy of her latest book, "Harry Potter and the Half-Blood Prince", in Edinburgh, Scotland,in a Friday, July 15, 2005 file photo. Rowling expects to have a busy 2006, the year ,she says, that she will write the final book in the Harry Potter series. (AP Photo/Matt Dunham, File)

2015 թվականին Ջոանը դարձավ 50 տարեկան: Նա ներառված է աշխարհի աﬔնաազդեցին կանանց հարյուրյակում և 2015 թվականի աﬔնաբարձր վարձատրվող գրողների ցանկում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Հարրի Փոթերի առաջին գրքի հրատարակումից հետո անցել է 18 տարի: Գրքի առաջին տպաքանակից ﬓացած գրքերը այսօր վաճառվում են ավելի քան $30 000-ով: Ռոուլինգն արդեն հրատարակել է գրքի 9 սերիա, շարքը դարձել է աշխարհի աﬔնավաճառվող պատմությունը՝ իր տեղը զիրջելով ﬕայն Աստվածաշնչին, իսկ կինոտարբերակը՝ ճանաչվել է երկրորդը՝ բոլոր երկրներում հավաքված գումարի արդյունքով ($7,723 ﬕլիարդ 8 ֆիլﬕ համար): Հարրի Փոթերի բրենդը գնահատվում է 15 միլիարդ դոլար: Ջոանը շարունակում է գումար աշխատել նաև գրքի էլեկտրոնային տարբերակից. ի դեպ, նա ﬕակ գրողն է, ով կարողացել է հրատարակիչներից ստանալ իր ստեղծագործության էլեկտրոնային տարբերակի վաճառքի իրավունքը:

Գրել կարծիք