Սթիվ Ջոբսի 10 իմաստուն դասերը սերունդների համար

Սթիվ Ջոբսի 10 իմաստուն դասերը սերունդների համար

Սթիվ Ջոբսն այնպիսի մարդկանցից է, ում մահվանից հետո ոչ ﬕայն շարունակում են ապրել նրա գործերը, այլև մտքերը: Նրա յուրաքանչյուր ﬕտք կյանքի իմաստուն դաս է, որը նա փոխանցել է սերունդներին անկեղծ նվիրումով և աշխարհն ու մարդկանց ավելի լավը տեսնելու երազանքով:

 ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՍՐՏԻ ԿԱՆՉԻՆ

Ձեր աշխատանքը ձեզնից չափազանց շատ ժամանակ է տանելու, և ﬕակ ﬕջոցը կյանքից բավարարված լինելու՝ սիրած գործով զբաղվելն է: Դուք պետք է սիրեք ձեր աշխատանքը: Եթե այդպիսի աշխատանք դեռ չեք գտել, շարունակեք որոնուﬓերը: Մի հանձնվեք: Երբ գտնեք այն, անﬕջապես կհասկանաք, որ դա հենց այն է, ինչ փնտրում էիք: Եվ ինչպես դա լինում է ճիշտ հարաբերությունների պարագայում, ձեր սերն ու կիրքը ձեր գործի հանդեպ տարիների հետ ﬕայն կﬔծանա:

ՄՏԱԾԵՔ ԱՅԼ ԿԵՐՊ

Նոր մտքերը չեն գա, եթե նստեք ու սպասեք նրանց: Խոսեք մարդկանց հետ, հետևեք աշխարհին, դուրս եկեք տուն-աշխատանք փակ շղթայից, հարցեր տվեք ինքներդ ձեզ ու պատասխաններ փնտրեք: Փորձեք: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ եք փնտրում, ﬕնչև չգտնեք այն:

ՓՈԽԵՔ ՁԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ

Ինձ չի ուրախացնում այն փաստը, որ ես լինելու եմ աﬔնահարուստ մարդը գերեզմանատանը: Մինչդեռ մահանալ՝ մտածելով, որ ես ինչ-որ հրաշալի բան եմ արել, արդեն իսկ երջանկություն է: Մենք ծնվել ենք աշխարհում ﬔր ներդրուﬓ ունենալու համար: Հակառակ դեպքում, ինչո՞ւ ենք ﬔնք այստեղ: Միայն նա, ով կարծում է, որ ինքը կարող է փոխել աշխարհը, անում է դա:

ՎԱՃԱՌԵՔ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Ձեր սպառողները երազում են ավելի լավ ու ավելի երջանիկ կյանքի մասին: Ստեղծեք իրեր, որոնք կերջանկացնեն նրանց, կհարստացնեն նրանց կյանքը, և դա ձեզ աﬔնից շատ եկամուտը կբերի:

ՍՏԵՂԾԵՔ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՍԵՍ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Երբ ﬔնք ստեղծaմ էինք Mac-ը, ﬔնք այն չէինք ստեղծում ինչ-որ անորոշ ﬔկի համար: Մենք անում էինք դա ինքներս ﬔզ համար: Մենք ասես այն ընտրյալներն էինք, որ պետք է որոշեին, ինչն է լավ և ինչը՝ վատ: Մենք չէինք անում հետազոտություններ: Մենք ստեղծում էինք իդեալական արտադրանք ու փորձում էինք լինել որակի չափանիշ:

ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ԱՍԵԼ «ՈՉ»

Երբեﬓ հարկավոր է ասել «ոչ», որպեսզի կենտրոնանանք ավելի կարևոր գործերի վրա: Դուք չեք կարող անել շատ բան նույնքան հրաշալի: Կյանքը կարճ է, և որոշել՝ ինչ չանել, նույնքան կարևոր է, որքան որոշելը, թե ինչ անել:

ՄԻ ԲԱՐԴԱՑՐԵՔ

Կենտրոնացվածություն ու պարզություն: Դա իմ աﬔնակարևոր չափանիշներն են: Պարզությունը կարող է ավելի բարդ լինել, քան բարդ բաները: Որպեսզի ձեր ուղեղը հասնի այդ պարզությանը, պետք է շատ աշխատել: Բայց այդ ջանքերը ﬕ բան արժեն: Հասնելով այդ վերջին կետին՝ իդեալական պարզությանը՝ դուք կարող եք սարեր շարժել:

ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՑԵՔ

Միﬕայն նպատակի առկայությունն է ձեր կյանքին իմաստ ու բավարարվածություն բերելու: Հենց նպատակն է լավացնելու ձեր առողջությունը, ձեզ երկարակյաց դարձնելու, այն լավատեսության կաթիլ է լինելու ձեզ համար անգամ աﬔնադժվար պահերին:

ՄԻ ԱՊՐԵՔ ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔՈՎ ԵՎ ՈՒՐԻՇԻ ՄՏՔԵՐՈՎ

Ձեր կյանքը սահմանափակ է: Մի ընկեք ծուղակը, թույլ ﬕ տվեք այլ մարդկանց կարծիքներին խլացնել ձեր ներքին ձայնը: Համարձակություն ունեցեք հետևելու ձեր ներքին ձայնին ու ենթագիտակցությանը: Նրանք գիտեն, թե դուք իրականում ինչ եք ցանկանում դառնալ: Եվ իհարկե, աﬔն օր հարցրեք ձեզ. «Եթե սա իմ վերջին օրը լիներ, արդյոք ես կանեի այն, ինչ անում եմ այսօր»: Եթե երեք օր շարունակ ձեր պատասխանը բացասական է, ապա շտապ պետք է ինչ-որ բան փոխել:

ՀԻՇԵՔ, ՈՐ ՄԻ ՕՐ ՄԱՀԱՆԱԼՈՒ ԵՔ

Այն ﬕտքը, որ դու շուտով մահանալու ես, հզոր զենք է, որն օգնում է կյանքում ճիշտ որոշուﬓեր կայացնել: Այդ մտքի առջև բոլոր մյուս պատճառները, խոչընդոտները, կասկածները, հպարտությունն ու վախերը նահանջում են՝ թողնելով ﬕայն այն, ինչ իսկապես կարևոր է: Մահվան մասին հիշելն աﬔնալավ ﬕջոցն է խուսափելու այն մտքից, որ դուք կորցնելու բան ունեք: Դուք արդեն իսկ ﬔրկ եք մահվան առաջ: Եվ դա նշանակում է, որ դուք ոչ ﬕ պատճառ չունեք ձեր սրտի ձայնին չհետևելու:

Աղբյուրն` այստեղ

Գրել կարծիք