Ջոն Քեննեդի. Նախագահ դառնալու ճանապարհը

Ջոն Քեննեդի. Նախագահ դառնալու ճանապարհը

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրեցին երկրի 45-րդ նախագահին: Դոնալդ Թրամփը լիազորությունները կստանձնի հունվարի 20-ին: Մինչև այդ newmag-ը շարունակում է պատմել ԱՄՆ նախագահների մասին` ներկայացնելով գրեթե անհայտ փաստեր:

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քեննեդիի (1961-1963) սպանության մասին գիտեն բոլորը: Բայց քչերը գիտեն նրա նախագահ դառնալու ճանապարհի մասին:

Քենեդիի հայրը Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանն էր: Նա երազում էր դառնալ նախագահ ու հույս ուներ փոխարինել Ֆրանկլին Ռուզվելտին: Բայց երբ պատմության մեջ առաջին անգամ նախագահը վերընտրվեց 3-րդ անգամ, Ռուզվելտի ու Ջոզեֆ Քենեդդիի հարաբերությունները լարվեցին: Ապագա նախագահի հայրը, լինելով դեսպան, սկսեց սեփական քաղաքական շահերին համահունչ ելույթներ ունենալ, ինչի հետևանքով Ռուզվելտը նրան ազատեց պաշտոնից: Քեննեդի հայրը նախագահ այդպես էլ չդարձավ, բայց սկսեց պատրաստել իր որդիներին:


[ The President ]


Ավագ որդին զոհվեց Երկրորդ աշխարհամարտում: Պատերազմ գնաց մյուսը, վիրավորվեց, բայց ողջ մնաց, վերադարձավ ու սկսեց քաղաքական կարիերան: Ջոն Քենեդին էր: Օգտագործելով հոր կապերը` Ջոն Քենեդին շատ արագ դարձավ ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահներից մեկը, առաջին կաթոլիկ և 20-րդ դարում ծնված առաջին նախագահը: Քենեդին նաև նախագահական հեռուստաբանավեճին մասնակցած առաջին թեկնածուն էր:

Քենեդիի նախագահության 2 տարվա ընթացքում տեղի ունեցան ճակատագրական իրադարձություններ: Նրան հաջողվեց հաղթահարել Կարիբյան ճգնաժամը, խթանել ռասսայական հավասարության շարժումը: Ամերիկացիները Քենեդիին համարում են իրենց 10 ամենաազդեցիկ նախագահներից մեկը:

Գրել կարծիք