Ներդաշնակ հարաբերություններ կառուցելու 20 սկզբունք Ջոն Մաքսվելից

Ներդաշնակ հարաբերություններ կառուցելու 20 սկզբունք Ջոն Մաքսվելից

newmag-ն առաջարկում է կարդալ Նոբելյան մրցանակակիր գրող Ջոն Մաքսվելի 20 պարզ սկզբունքները, որոնք սովորեցնում են ներդաշնակ հարաբերություններ ստեղծել մարդկանց հետ ու շփումը դարձնել հաճելի ու արդյունավետ:

Ջոն Մաքսվել Քութզեն (J.M. Coetzee) հարավաֆրիկացի գրողէ, Նոբելյան մրցանակակիր: Մաքսվելը առաջինն է, որ 2 անագամ արժանացել է Բուքերյան մրցանակի` «Մայքլ Կ.-ի կյանքն ու ժամանակը» և «Անպատվություն» վեպերի համար:

Սովորելու սկզբունք. Մեզ հանդիպած ամեն մարդ կարող է մեզ ինչ-որ բան սովորեցնել:

Բումերանգի սկզբունք. Օգնելով ուրիշներին ինքներս մեզ ենք օգնում:

Բավարարվածությանսկզբունք. Իդեալական փոխհարաբերությունների դեպքում մարդկանց հաճույք ստանալու համար պետք է ուղղակի միասին լինել:

Վերելակի սկզբունք. Փոխհարաբերությունների ժամանակ մենք կարող ենք մարդուն բարձրացնել վեր կամ հասցնել հատակին:

Վերին ճանապարհի սկզբունք. Մենք հասնում ենք ավելի բարձր մակարդակի, երբ ուրիշներին վերաբերվում ենք ավելի լավ, քան նրանք մեզ:

Առերեսման սկզբունք. Սկզբում պետք է հոգալ մարդկանց մասին և միայն հետո նրանց հետ առերեսվել:

Ժայռի սկզբունք. Ցանկացած փոխհարաբերությունների հիմքը վստահությունն է:

Փոխանակման սկզբունք. Մարդկանց իրենց տեղը դնելու փոխարեն մենք պետք է մեզ դնենք նրանց տեղում:

10 միավորի սկզբունք. Հավատը մարդկանց լավագույն որակների հանդեպ ստիպում է նրանց դրսևորել իրենց լավագույն որակները:

Բոբիսկզբունք. Եթե Բոբը խնդիրներ ունի բոլորի հետ, ապա սովորաբար գլխավոր խնդիրը հենց Բոբն է:

Մուրճի սկզբունք. Երբեք մի օգտագործեք մուրճ զրուցակցի ճակատի մոծակին սպանելո ւհամար:

Ցավի սկզբունք. Վիրավորված մարդը ինքն է վիրավորանքներ հասցնում ուրիշներին:

Իրավիճակի սկզբունք. Երբեք թույլ մի´ տվեք, որ իրավիճակը ավելի մեծ նշանակություն ունենա ձեզ համար, քան փոխհարաբերությունները:

Խարիզմայիսկզբունք.Մ արդիկ հետաքրքրություն են ցուցաբերում այն մարդու հանդեպ, որն իրենցով հետաքրքրված է:

Ընկերության սկզբունք. Հավասար պայմանների դեպքում մարդիկ ձգտում են աշխատել նրանց հետ, ում հավանում են. անհավասար պայմանների դեպքում նրանք միևնույնն է դա կանեն:

Ընկերության սկզբունք, Հարաբերություններում թեթևությունը ինքդ քեզ հետ օգնում է ուրիշների ազատ զգալ քո կողքին:

Հայելու սկզբունք. Ուրիշին դատելուց առաջ պետք է ուշադրությունը դարձնենք մեզ վրա:

101 տոկոսի սկզբունք. Գտնել այն 1 տոկոսը, ինչին մենք հավատում ենք ու դրան ուղղել մեր ջանքերի 100 տոկոսը:

Խրամատի սկզբունք. Երբ պատրասվում ես ճակատամարտի, այնպիսի խրամատ փորիր, որ ընկերդ էլ տեղավորվի:

Համբերատարությանսկզբունք. Ինչ-որ մեկի հետ ճամփորդելը միշտ ավելի դանդաղ է ստացվում, քան միայնակ:

Պատրաստեց Աննա Ստեփանյանը

Գրել կարծիք