Պարտոկրատիայի դարաշրջանի ավարտը. ի՞նչ ժառանգություն են թողել Կենտկոմի առաջին քարտուղարները

Պարտոկրատիայի դարաշրջանի ավարտը. ի՞նչ ժառանգություն են թողել Կենտկոմի առաջին քարտուղարները

newmag-ը զրուցել է Սովետական տարիների հայ ղեկավարների  հարազատների հետ: Որտե՞ղ և ինչպե՞ս էին ապրում նրանք: Ի՞նչ կարողություն ունեին և ամսական որքա՞ն աշխատավարձ էին ստանում ՀԿԿ Կենտկոմի քարտուղարները:

okta

Տիկին Օկտա. «Սահակ Կարապետյանը ռեֆերենդ էր աշխատում Ֆինանսների Նախկին նախարար Սաֆարյանի մոտ: Նա հաճախակի նկատել է, որ Սահակ Կարապետյանը կաբինետից դուրս գալու ժամանակ`թղթապանակը միշտ ետևի մասում է պահում: Բանն այն էր, որ Սահակ Կարապետիչը կարկատած տաբատով է աշխատանքի գնում: Սաֆարյանը մի օր կանչում է Սահակ Կարապետիչին, գումար տալիս և ասում, որ գնա իր համար կոստյում գնի: Սաֆարյանն հետո տեսնում է, որ Սահակ Կարապետիչը նույն մաշված կոստյումով է աշխատանքի գալիս: Սաֆարյանի հարցին` ինչու նորը չի գնել, Սահակ Կարապետիչը պատասխանում է, որ թղթախաղի ժամանակ է տանուլ տվել գումարը: Սաֆարյանը Կարապետիչին նորից գումար է տալիս` կոստյում գնելու համար: Սահակը աշխատասեր, համեստ մարդ էր: Այդ հատկանիշները Սահակը  փոխանցեց նաև սերունդներին: Պայքարում էր արդարության համար: Նա ինձ իր սերն էր տվել, ուրիշ ոչինչ: Այնպես էր ինձ սիրում, որ երբ այսօր սերիալներ ու ֆիլմեր եմ դիտում,  անկեղծ եմ ասում , այդպիսի սեր չեմ տեսնում: Չափից դուրս նվիրված էր, հոգատար, խիստ էր, պահանջկոտ: Սահակ Կարապետիչը ընդամենը մի ժամացույց ուներ: Դա էլ թոռներին նվիրեց: Սեյկո մոդելի ժամացույցը պահպանվել է: Սեղանի ժամացույց է: Իսպանիայից էլ փոքրիկ սվիններ էր բերել , դրանք էլ տվեց թոռներին: Այն ժամանակ կենտկոմում Սուրեն Գրիգորիի Հարությունով կար: Պոնչիկանոցի դիմաց մի շենք կար, կանչեց մի օր Սահակ Կարապետիչին ու ասաց, որ այդ շենքում իրեն  բնակարան են տալու: Սահակը շատ մեծ դժվարությամբ ընդունեց նույնիսկ տուն ստանալու առաջարկը, որովհետև շատ համեստ մարդ էր: Այսօր նա միայն իր անունն է թողել ժառանգություն, ուրիշ ոչ մի բան»:

qochinyan

Գարեգին Քոչինյան. «Պապս` Անտոն Քոչինյանը, ինձ միշտ որսի էր տանում: Լոռվա անտառներում, Վահագնի գյուղի դիմաց Սիսի լեռ կար: Որսի հենց այդտեղ էինք գնում միասին: Անտոն Քոչինյանը նաև լավ որսորդ էր ու  որսորդմիության անդամ էր:  Այսօր պապիկիցս ինձ  հիշատակ` Տուլայում արտադրված  իր զենքն է մնացել: Գորբաչովն էր նրան սառը զենք  տվել: Մի Կիժա  տեսակի զենք նվիրել էր իր եղբոր տղային: Դա էլ որսի գնալու համար էր: Քոչինյանը զենք շատ էր սիրում: Ուներ նաև 67 թվի արտադրության ժամացույց: Մոսկվայում էին նվեր տվել նրան:  Ոսկեջրած ժամացույց է: Այդ ժամացույցը մինչև օրս աշխատում է:  Մի փայտ ջարդելու հարամարանք  էլ նվիրել էր իր եղբոր տղային, մինչև հիմա դա էլ պահպանվում է: Չարենց փողոցում առանձնատուն ունեինք, դժբախտ պատահար եղավ և այդ տունը վաճառեցինք: Հիմա այդտեղ Գերմանիայի դեսպանատունն է: Ջրվեժում Անտոն Քոչինյանը մի տուն ուներ, իր ձեռքով էր կառուցել, այն ևս վաճառվեց, գումար էր պետք: Ծառայողական ամառանոց ուներ Ծաղկաձորում, դա էլ պետությանը հանձնվեց: Այցելում էր մեկ-մեկ, ձմեռները: Նույնիսկ ծառայողական մեքենա չուներ, իրան կցված: Պապիս մասին շատ գրքեր են հրատարակվել: Այսօր ինձ նրանից այդ գրքերն են նաև ժառանգություն մնացել: Վերջին տարիներին էլ Քոչինյանը ապրում էր թոշակով միայն: Նույնիսկ բնակարան չուներ ապրելու, հետո  միայն մի տուն կար նորոգվեց ու այդտեղ 4 ընտանիք էր ապրում: Նրա եղբայրներից մեկն էլ 7 տարի , նկուղային հարկում է ապրել, հողի մակարդակին»:

zarobyan

Նիկիտա Զարոբյան. «Նա բնակարանով ապահովեց տաղանդավոր ռեժիսոր , Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին: Սովետական տարիների բարձր ղեկավարությունը ապրում էր` մյուս բոլոր հասարակ քաղաքացիների նման , իրենց համեստ աշխատավարձով: Սովետական տարիների ղեկավարները հնարավորություն ունեին հանգստանանալու լավ հանգստյան տներում, կարող էին գրքեր և սնունդ պատվիրել տան համար: Սովետական Հայաստանի  բարձրաստիճան ղեկավարներն ապրում էին Կոնդի հանգստյան տներում: Կենտկոմի առաջին քարտուղարներն  ապրում էինք փոքր երկհարկանի տանը: Այն կառուցվել էր 30-ականներին՝ Աղասի Խանջյանի համար: Կենտկոմի առաջին քարտուղարի  աշխատավարձը 600 ռուբլի էր կազմում:  Դրանից պահում էին նաև եկամտահարկ ու  էլի հարկեր: Կարելի է ասել,  որ 70-ականներին Երևանի մեքենամաթեմատիկական ինստիտուտի ղեկավարը ավելի շատ էր վաստակում,  քան Կենտկոմի առաջին քարտուղարը: Վստահ կարող եմ ասել, որ այն ժամանակ այդ ղեկավարները և նրանց շրջապատը կաշառք չէին վերցնում: Հայրս լավ անուն և ժառանգություն է թողել իր երկրի, նաև` մեզ համար: Նրա օրոք նշվեց Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցը, սկսվեց Ցեղասպանության հուշահամալիրի շինարարությունը, Արփա-Սևան թունելի կառուցման աշխատանքները: Նա որոշում կայացրեց, որ հայկական ատոմակայնը պետք է կառուցվի: Նրա օրոք ընդլայնվեցին  կապերը Սփյուռքի հետ,  ստեղծվեց Հայրենիքի ձայնը պարբերականը: 66-ին, երբ նա տեղափոխվեց Մոսկվա աշխատանքի, իր բնակարանը պատրաստվում էր հանձնել պետությանը: Ես հազիվ նրան այդ քայլից հետ քաշեցի, հակառակ դեպքում ես և կինս փողոցում կմնայինք: Նրան ոչ մեկը  ամառանոց չի  նվիրել: Հայրս լավ անուն է թողել: Նա առաջին դասի շախմատ խաղացող էր, սակայն  նրա շախմատն էլ չի պահպանվել, մնացել է Մոսկվայում»:

badal

Լաուրա Մուրադյան. «Հորիցս ժառանգություն մնացած շատ բան ունեմ, գուցե արժեք  չեն ներկայացնում, բայց ինձ համար շատ կարևոր են: Օրինակ` գրքեր: Դրանք շատերի համար կարող է նշանակություն չունեն, բայց ինձ համար շատ կարևոր են: Գրքերն հիմնականում արտասահմանից էր բերում: Ավելի շատ պատմական գրքեր էին, և ավելի շատ քիմիային վերաբերող գրքեր էր բերում ու դժգոհ էր, որ մեզանից  ոչ մեկը քիմիկ չդարձավ: Ես բժիշկ եմ, մյուս քույրս` ֆիզիկոս է, երրորդը` անգլերենի մասնագետ: Հորս թողած ժառանգություններից մեկը կարելի է  Նաիրիտ գործարանը համարել: Նա  երկար ժամանակ տեխնիկական բաժնի վարիչի տեղակալ էր: Հայրս նաև իր անունն է թողել: Նա միշտ ասում էր` ես ձեզ միայն իմ անունն եմ  թողնում, ուրիշ ոչինչ: Որ գլուխներս բարձր պահած ապրենք, և մինչև այսօր էլ` այդպես ապրում ենք:  Հայրս կյանքում ոչ մի թանկարժեք իր չի ունեցել: Առանձնատուն ևս չի ունեցել: Հայրս Մաշտոցի պողոտայում էր ապրում: Հիմա այդ տունը մայրս վարձով է տվել, որ գումար ունենա ապրելու համար: Շատ խոսակցություններ ու ասեկոսեներ եղան իմ բնակարանի վերաբերյալ: Կոոպերատիվ բնակարանի մասին է խոսքը: Դրա  մասին տարբեր հրապարակումներ եղան` իբր թե Բադալ Մուրադյանը բնակարան է նվիրել աղջկան: Հայրս իրեն վատ էր զգում, որ այդպես էին մտածում, երեք անգամ դիմում գրեց պարտիական  կոմիտեից  դուրս գալու համար: Նա  շատ էր վիրավորված: Բայց դա գնել էինք, երբ ամուսնացա, ամուսինս էր գնել: Նորքում մեկ  տարի վարձով ապրեցինք, հետո Թբիլիսիի տունը վաճառեցինք, նոր տեղափոխվեցիքն այդ  կոոպերատիվ բնակարան: Հայրս անշուք կյանքով էր ապրում, անգամ չգիտեր հացն ինչ արժեր: Նրա համար իր գործն ավելի կարևոր էր: Եվ, երբ աղջիկներին պետք է ամուսնացներ, նույնիսկ օժիտ տալու հնարավորություն չուներ, մայրս էլ միշտ ասում էր, այսպես ես ճամփու դնելու աղջկադ: Նա երեխաներից ոչ մեկի համար  հարսանիք չի արել: Ոտքով էր գործի գնում , թիկնապահ էլ չուներ: Ով ցանկանում` մոտենում էր նրան»:

newmag #70

Գրել կարծիք