Ինչո՞վ «LinkedIn»-ը կարող է օգտակար լինել կարիերայի համար

Ինչո՞վ «LinkedIn»-ը կարող է օգտակար լինել կարիերայի համար

Ի՞նչ քայլեր ձեռնարկել և ինչպե՞ս «LinkedIn»-ում գրագետ լրացնել սեփական պրոֆիլը, որպեսզի ձեր նախասիրությունը դառնա նոր և լավ վարձատրվող աշխատանք:

Ծրագրում ե՞ք փոխել մասանգիտությունը: Սկսլ ե՞ք զբաղվել բոլորովին նոր գործով, ինչն առավոտյան կկտրի ձեզ անկողնուց և յուրաքանչյուր աշխատանքային օրը կլցնի ուրախությամբ: Անել այնպես, որպեսզի ձեր նախասիրությունը դառնա Ձեր մասնագիտությունը:

Մենք ամեն ինչ գիտենք. LinkedIn-ը օգտակար կապերի հաստատման փնտրտուքի ժամանակ հզոր զենք է: Բայց ինչպե՞ս օգտագործել այս ցանցը կարիերայի տրասնֆորմացիայի համար, ինչպես հասնել նրան, որ մեզ գտնեն հենց այն գործատուներն ու կոլեգաները, որոնք մեզ պետք են:

Ամենամեծ փորձությունը  все что в печи- на стол мечи ոճով պրոֆիլ ստեղծելն է, որն ունի այնպիսի տեսք, կարծես դուք պիտանի եք ձեր ներկայիս մասնագիտության մեջ, ինչպես նաև ձեր երազանքների մասնագիտությունում, և ընդհանրապես, ցանկացած մասանգիտության մեջ և պաշտոնում: Սակայն դա կվախեցնի ձեր էջի հետևողներին, և նրանք կփախչեն` նոր թեկնածուներ փնտրելու:

Կոնկրետացրեք Ձեր պրոֆիլը նոր կարիերայի ուղղությամբ, ինչպես կգրեք Ձեր ռեզյումեն` յուրաքանչյուր նոր աշխատանքի համար:

Եվ այս, և թե մյուս դեպքերում դուք շեշտը դնում եք այն փորձառության վրա, որն ամենաշատը կհամապատասխանի ցանկալի արդյունքին, մնացածը կամ հանում եք, կամ հասցնում եք նվազագույնի:

Պաշտոն և հետաքրքրություններ 

Սկզբում կենտրոնացեք վերնագրի վրա: Սովորաբար ծրագիրն ինքն է լրացնում այս դաշտը` անվանելով ընթացիկ պաշտոնը, սակայն դա Ձեզ ընդհանրապես պետք չէ:  Դրա փոխարեն օգտագործեք Ձեզ հատկացված 120 նիշերը, որպեսզի գրեք սեփական և վառ վերնագիրը:

Ինչո՞ւ է դա կարևոր: Եթե ես LinkedIn-ով փնտրում եմ ձեր պես ինչ որ մեկին, ապա փնտրելու արդյունքները ինձ ցույց են տալիս միայն Ձեր անունն ու վերնագիրը  և շատ հնարավոր է, որ ես Ձեզ չնկատեմ, սակայն եթե դուք դնեք գայթակղիչ վերնագիր, ապա ես իմ ժամանակը չեմ ափսոսա, որպեսզի մտնեմ Ձեր էջ:

Քրիստի Սալիվանն արդեն 15 տարի մարքեթինգի հաջողակ մենեջեր է: Չհրաժարվելով փոխնախագահի պաշտոնից` միևնույն ժամանակ,  նա ցանկանում է իր մասնագիտական կյանքում նոր էջ բացել` զբաղվել առողջապահության ոլորտում փոքր բիզնեսի մարքեթինգով և ավելի կոնկրետ մարմնի խնամքի ձևով:  Միաժամանակ նա ակտիվորեն զբաղվում և դասավանդում է յոգայի արվեստ: Ահա թե երկու ինչպիսի մասերից է կազմված նրա էջի վերնագիրը. «Յոգայի և առողջության մոտեցման մասնագետ, խոհրդատու: Փորք բիզնեսի և ոչ առևտրային կազմակերպությունների մարքեթինգի մենեջեր»:

Ամենասկզբում նշելով առողջությունն ու յոգան` նա հստակ առանձնացնում է իրեն մարքեթինգի մնացած մասնագետներից:

Ստուգեք, թե ինչքանով է նկատելի Ձեր վերնագիրն այն մարդկանց շրջանում, ովքեր Ձեր նույն մասնագիտությունն ունեն:

Քրիստին գտել էր շատ մենեջերների, սակայն նրանցից ոչ մեկի վերնագիրը առաջնահերթությունը չէր տվել յոգային, ինչն արդեն լավ նշան է:

Կարճ նկարագիր

Այժմ, երբ ձեր վերնագիրը գրավել է որոշակի քանակությամբ մարդկանց, պետք է անել այնպես, որպեսզի նրանց հետաքրքրի նաև Ձեր պրոֆիլի բովանդակությունը: Ձեր պատմությունը պետք է լինի պարզ, հասկանալի և տրամաբանական` գրված առաջին դեմքից: Ի տարբերությամբ ռեզյումեի, պրոֆիլի նկարագրությունը կարող է լինել շատ ավելի երկար (մինչև 2000 նիշ): Դուք հնարավորություն ունեք նշել Ձեր ձեռքբերումները և կապել դրանք նրա հետ, ինչ ուզում եք անել ապագայում:

Դա հատկապես կարևոր է, եթե դուք ուզում եք Ձեր կարիերայում հեղաշրջում անել:

Ահա թե ինչպես է դրան հասել Քրիստին. Նա կապում է միմյանց իր անձնական և մասնագիտական երեք ոլորտները` փոքր բիզնեսի և ոչ առևտրային կազմակերպությունների մարքեթինգ, կանանց հետաքրքրությունը բիզնեսում և առողջապահության և յոգայի ոլորտում դասավանդումները, ինչպես նաև բիզնես խորհրդատվություն. «Ես հասցնում եմ աշխատել երեք ոլորտներում էլ և նրանցից յուրաքանչյուրը օգնում է մյուս երկուսին. փոքր բիզնեսի և ոչ առևտրային կազմակերպությունների մարքեթինգ, կանանց հետաքրքրությունը բիզնեսում և առողջապահության ու յոգայի ոլորտում դասավանդումները: Թույլ տվեք ավելի մանրամասն ներկայացնել նրանցից յուրաքանչյուրը»:

Նա օգնում է կարդացողին արագ անցնել նախաբանի վրայով: Յուրաքանչյուր ոլորտի մասին պատմությունը նա սկսում է այն նախադասությամբ, որը կապում է նրան մյուս երկուսի հետ: Օրինակ` Բիզնեսում կանանց հաջողությունների մասին հատվածը նա կապում է մարքեթինգային ոլորտում իր ունեցած 15-ամյա փորձի հետ` տնտեսական զարգացվածության ռեսուրսների կենտրոնում.

«Քանի որ ես հետաքրքրված էի նրանով, որ կանանց հնարավորություն են տալիս իրենց դրական ներդրումն  ունենալ մասնագիտական ոլորտում և տնտեսության մեջ, որպես մի ամբողջություն, ես դարձա կանանց մարզային վարչության ցանցի հիմնադիրը»:

Առողջության բաժինը՝  յոգայի և տարբեր կոնսուլտացիաների միջոցով նրանց հնարավորություն տվեց իրենց աշխատանքային ոլորտը կապել տնտեսական զարգացմանը. «Ես խորապես համոզված եմ, որ ներդաշնակ մոտեցումը առողջությանը կարևոր բաղադրիչ է հաղորդում մարդու բարեկեցությանը և համայնքային կազմակերպություններին»:

Ի վերջո, այն իր նախաբանը ավարտում է՝ LinkedIn սոցիալական ցանց հրավիրելով իր ընկերներին:

«Ուրախ կլինի կապ հաստատել բիզնեսմեների հետ, որոնց  մասնագիտական ուղվածությունը ամբողջությամբ առողջական բնույթ է կրում, ինչպես նաև կին ձեռներեցների, նաև տնտեսական փորձագետների հետ զարգացման համար: Խնդրում եմ գրել Ձեր InMail-ը»:

Փորձառություն

Առանձին կետերով ներկայացրեք գիտական աշխատանքները, ձեր ներկայացրած յուրաքանչյուր կետը ձեր փորձառության առանձնահատկությունն է: Ահա թե ինչպես է պետք դա անել:

Շարունակեք գրել առաջին դեմքով, որպեսզի կարողանաք ապահովել նույն գրելավոճը:

Ինչպես ցանկացած ռեզյումե կամ անձնական տեղեկատվություն, կենտրոնացեք ձեռքբերումների վրա, այլ ոչ թե պարտականությունների: Շեշտեք միայն այն ձեռքբերումները, որոնք առավել սերտ կապված է նոր աշխատանքի հետ, որը դուք փնտրում եք: Ձեռքբերումները ներկայացրեք առավել մանրամասն, նշելով, թե ինչ խնդիր է ձեզ հաջողվել լուծել, ինչպես և ինչ արդյունք է գրանցել:

Ահա մի օրինակ, թե ինչպես Կրիստին կենտրոնանալով իր հաջողված նախագծերից մեկի վրա, որը անմիջական ազդեցություն ունեցավ իր ցանկությունների հետ:

«Ինձ հաջողվեց կազմակերպություն բերել ավելի քան $75 միլիոն դոլլար ու մոտ 20 նոր հաճախորդ… Ես գրանցեցի կազմակերպությունը, որպես ոչ կոմերցիոն գործունեություն ծավալող ընկերություն Facebook-ում, Twitter-ում, LinkedIn-ում և YouTube-ում, իսկ բաժանորդագրությունները աճեց միանգամից, բացի այդ ես ստեղծեցի էլեկտրոնային նորությունների տեղեկագիր, դիվերսիֆիկացրեցի մեր ներկայությունը սոցիալական ցանցերում»:

Հանձնարարական

Ինչպես LinkedIn-ի ցանկացած անձնական էջում, ավելացրեք այն պաշտոնները, որոնք կցանկանաք զբաղեցնել և նշեք միայն նրանք, որոնք իրականում կցնականաք զբաղեցնել: Տեղեկացրեք գործատուներին այն աշխատանքի տեսակը, որը կարող եք կատարել լավագույնս, մի ամանչեք նրանց ներկայանալուց կամ հարցեր տալուց:

Լուսանկար և տեսագրություն

Կրկին ինչպեսց LinkedIn-ի ցանկացած անձնական էջ օգտագործող՝ լուսանկարների ու տեսանյութերի միջոցով ցանկանում է ուշադրություն գրավել:  Թող այդ լուսանկարները ու տեսանյութերը լինեն միայն այն բաժնում, որն առավել շատ եք ցանկանում որ կարդան:

Երբ որոշում եք նոր շունչ հաղորդել ձեր կարիերային, ձեզնից ընդամենը պահանջվում է ապացուցել, որ դուք ցանկանում եք առավել լայն հորիզոններ գրավել, չնայած նրան, որ դուք միշտ աշխատել եք: Անձնական էջի կարգուկանոնը և տեղեկատվությունը հնարավորություն կտան ձեզ առավել մոտ գտնվել այն բաղձալի աշխատանքին, որին ցանկանում եք անցնել:

 

 

 

Գրել կարծիք