Զինված հարձակում Երևանում. Liveblog (UPDATED 19:00)

Զինված հարձակում Երևանում. Liveblog (UPDATED 19:00)

newmag-ը մեկ լրաշարով ներկայացնում է այն ամենն, ինչ հայտնի է զինված հարձակման մասին:

srbazan.thumb19:00 Պարգև Սրբազան. Հայը հայի հանդեպ պետք է լինի սիրով, մեծագույն հարգանքով

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը գտնում է, որ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի  25 զինյալները՝ Պավլիկ Մանուկյանի գլխավորությամբ պետք է վերջնական որոշում՝ կայացնեն հանդարտ խաղաղ կերպով արագ այս հարցը լուծեն:Պարգև Սրբազանը նշել է, որ այլ բարդ գերխնդիրներ կան՝ մասնավորապես Արցախի խնդիրը:  «Երեկ Ալիևը ստորագրեց, որ Թուրքիային է տրամադրում ռազմական մի բազա և օդանավակայան: Մենք պետք է խոհեմություն դրսևորենք ազգովի և հանդարտ կերպով դուրս գանք այս իրավիճակից»,-ասել է նա և Խորենացի փողոցում հայտնվածներին կոչ արել դադարեցնել ներքին ցնցումները և իրար վրա ձեռք չբարձրացնել:


18:45 ԱՆ. Ոստիկանության և ցուցարարների միջև բախման հետևանքով 11 տուժածները շարունակում են բուժօգնություն ստանալ

Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններում այս պահին շարունակում են բուժում ստանալ 11 տուժածներ. այս մասին Tert.am-ին տեղեկացրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:  Նա տեղեկացրեց, որ 11 տուժածներից 4-ը ոստիկաններ են, 7-ը քաղաքացիական անձինք:


14:45 «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել 16-ը ոստիկան, 4- քաղաքացիական անձ

Երեկ երեկոյան ժամը 23:00-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել  բախումներից տուժած 20 անձ, որոնցից 16-ը ոստիկանը, 4-ը`քաղաքացիական անձ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է « էրեբունի» ԲԿ-ի ավագ վիրաբույժ, դոցենտ Արտակ Վարդանյանը: Ըստ նրա`հիվանդները  տեղափոխվել են  տարբեր բաժանմունքներ, նրանք ունեցել են միջին և թեթև աստիճանի վնասվածքներ և ստացել ու ստանում են համապատասխան բուժում:  Մինչև առավոտ 3  հոգի  բավարար վիճակում դուրս է գրվել, մնացածները շարունակում են բուժում ստանալ: Արտակ Վարդանյանի խոսքով` ոչ  մի հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում:


14:30 Հարուցվել է քրեական գործ Խորենացի փողոցի վրա զանգվածային անկարգությունների վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են քննիչներ տարածքային ստորաբաժանումներից։  Հուլիսի 21-ին` ժամը 08-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը ձերբակալվել է:


11:10 Խորենացի փողոցից բերման է ենթարկվել 136 անձ

Գիշերվա ընթացքում Խորենացի փողոցից եւ հարակից տարածքներից ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել 136 անձ:Մինչև այդ ոստիկանները երկու անգամ հայտարարել էին, որ քաղաքացիների հավքն անօրինական է, սակայն քաղաքացիները չեն ցրվել: Ոստիկանության ներկայացուցիչները զգուշացրել են, որ նրանք խանգարում են բնակիչների անդորրն ու հասարակական կարգը։


11:00 Խորենացի փողոցի վրա բախում է տեղի ունեցել կուտակված ցուցարարների և Ներքին զորքերի միջեվ

Խորենացի փողոցում, որն արդեն մի քանի օր է փակ է, ցուցարարները պահանջել են զինված խմբին փոխանցել իրենց գնած ուտելիքը։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ է արել սպասել մի քանի րոպե, մինչև նա կգնար Սարի թաղ։ Նա նշել է, որ վերադառնալուն պես կբանակցի ոստիկանների հետ։ Նրա գնալուն պես, ցուցարարները սկսել են պահանջել, որ այդ խնդիրը լուծվի անհապաղ։ Ոստիկաններին պատասխանի համար տրվել է 30 րոպե։ Ցուցարարները ոստիկանական ուժերի ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել: Քիչ անց ցուցարարներին մոտեցել է ոստիկանության ներկայացուցիչը և կոչ արել հանդուրժողական լինել, ոչ մի քայլ չանել։ Նա նշել է, որ քարեր են նետվել ոստիկանների ուղղությամբ, և եթե նորից կրկնվի, ձեռնարկելու են բոլոր միջոցները։ Այդ բանակցությունից քիչ անց ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատը, որից հետո էլ տեղի է ունեցել նրանց և ոստիկանների բախումը։


15:50  Մարինե Պապիկյանը պնդում է, որ իր որդին՝ Հովակիմյան Գարիկը, նույնպես գտնվում է ՊՊԾ շենքում

Նա նույնպես պահանջում է, որ իր որդուն ազատ արձակեն. «Գարիկը ապրում է Ռուսաստանում, եկել էր անձնագիրը փոխեր, եկավ  ու սենց կորավ: Ես իրան առավոտյան զանգեցի, ձայնը արձագանքում էր,  ասեցի որտե՞ղ ես, ասեց մի շենքում եմ, չգիտեմ ուր եմ»,- նշեց տիկին Պապիկյանը ու հավելեց՝ լուրերը կարդալուց հետո է  հասկացել է, որ իր տղան ՊՊԾ շենքում է, քանի որ Սպիտակում խոսում են՝ցույցի պիտի գնային:


15:45  Էդգար  Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, պահանջում է Պավլիկ Մանուկյանից հետ վերադարձնել  իր որդուն

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ  Էդգար  Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, պահանջում է Պավլիկ Մանուկյանից հետ վերադարձնել  իր որդուն . «Ինքնա ինձ խնամում, ես ծանր եմ, հաշմանդամ եմ, մենակ ինքնա  ինձ կարում պահի», -այսօր ոստիկանության հրավիրած ասուլիսում հայտարարել է նա: Մերուժան Սողոմոնյանը վստահեցնում է, որ իր տղան չէր կարող կապ ունենալ «Սասնա ծռեր» խմբավորման հետ. «Իմ տղան ոչ ծառայել ա, ոչ զենք ա բռնել, նրա աչքերը չի տեսնում, երեխուն չնեղեք, ինքը կորել էր, չկար, մեկ էլ իմացա էնտեղա, իմ երեխեն պալիտիկայից հեռու ա, ինքը ոչ մի հարցի չի կարա պատասխանի, ինքը  հեռու ա էդ ամեն ինչից»: Էդգարի հայրը համոզված է, որ իր տղային խաբեությամբ են տարել ՊՊԾ շենք. «Իրան ասել են Ղարաբաղի հողը տալիս են թուրքին, արի միտինգ գնանք  ու միտինգը դարձելա էդ»: Մերուժան Սողոմոնյանը ասում է, որ Էդգարը ապրում է ՌԴ-ում, հուլիսի 13-ին է եկել, մի քանի օր առաջ պետք է վերադառնար:

 


15:30 ՊՊԾ գնդում գտնվող Գառնիկ Հովակիմյանի մայրը ասել է, որ իր տղան կապ չունի Հիմնադիր խորհրդարանի հետ

Գառնիկը ապրում է Ռուսաստանում մեկ ամիս  առաջ է եկել Հայաստան՝ անձնագիրը փոխելու համար` ոստիկանության հրավիրած ասուլիսին պատմեց «Սասնա ծռեր» խմբի հետ ՊՊԾ գդնում գնտվող զինյալի մայրը: Երբ այդ օրը զանգել է տղային, վերջինս ասել  է, որ ինչ-որ շենքի մեջ է, իսկ դրանից առաջ ասել է, թե ցույցի է գնացել: «Նա ոչ մի կապ չի ունեցել Հիմնադիր խորհրդարանի հետ»,- պատմել է մայրը։


13:45 Սերժ Թանկյան. Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է ձերբազատվել միմյանց հանդեպ բռնությունից

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը facebook-յան գրառման մեջ անդրադաձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին: Երաժիշտը նշել է, որ դուրս է գալիս հսկողությունից ամբողջ մոլորակով մեկ: Պատճառներն են այլատյացությունը, ծայրահեղականությունն ու մոլեռանդ մտածելակերպն ու գործելաոճը: «Մի բան պարզ է` քաղաքակրթությունն այն տեսքով, որ գոյություն ունի, սպառել է իրեն: Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես կարելի է ձերբազատվել միմյանց հանդեպ բռնությունից»- գրել է Թանկյանը:


13:30 ԱԱԾ. Շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ

ՊՊԾ գնդի տարածքում գտնվող պատանդներից մինչև հիմա ազատվել է 5-ը: Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվող մյուս պատանդներին ազատ արձակելու, ինչպես նաև առկա իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու նպատակով իրականացվում են ակտիվ գործողություններ, ներառյալ՝ շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ:

 


 13:00 ՔԿ Հարուցվել է քրեական գործ ոստիկանության ծառայակիցների դեմ բռնության դեպքի առիթով
Հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից։ Երևանի քննչական վարչությունում դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։ Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ։

18:30 ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանըԱզգային անվտանգության ծառայությունը  հայտնում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ  բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով: «ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:


14:45 Ռուբեն Բաբայան. Մարդասպանությունը հարց չի լուծում

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով` մարդասպանությունը հարց չի լուծում, որևէ գաղափար՝ ամենապայծառ, հրաշալի, որևէ նշանակություն չունի, եթե այնտեղ մարդ պետք է զոհվի: «Գաղափարները չեն մարդկությունն առաջ տանում, այլ միջոցները, որոնցով իրականացվում են այդ գաղափարները: Եթե իրագործվում  են դաժան, արյան միջոցով, այդ գաղափարը սնանկանում է»,- նշել է արվեստագետը:


iskand.thumb14:00 Ալեքսանդր Իսկանդարյան. Գլխավոր խնդիրն է հարցն առանց արյան լուծել
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` այս պահին ամբողջ երկրի, այդ թվում՝ իշխանության, քաղաքական ուժերի, հասարակության ու լրագրողների խնդիրը մեկն է` անել ամեն հնարավորը հարցն առանց արյունահեղության լուծելու համար: «Այնտեղ կենդանի մարդիկ են, և վտանգ կա, որ նրանց կարող են սպանել, հիմա խնդիրն է առանց արյան հարցը լուծել, իսկ հարցը միայն  ոստիկանական գործողություններով չի լուծվում»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպմանը:

10:00 ՊՊԾ գրավված տարածքում միջադեպեր չեն եղել

Խորենացի փողոցում գիշերն առանց միջադեպերի է անցել: Երկրորդ օրն է, ինչ զինված խմբավորումը ՊՊԾ գնդի տարածքում պատանդ է պահում մի քանի ոստիկանների, այդ թվում` բարձրաստիճան:


19.07.2016


18: 15 Պատանդառությունից ազատված ոստիկաններից մեկը դուսր էգրվել հիվանդանոցից, մյուսի վիրահատությունը լավ է անցել

Վիրավորված ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիրահատությունը հաջող է անցել: Նա   որովայնի  շրջանում  բեկորային վնասվածք էր ստացել, բեկորը հեռացվել է, այժմ վերականգնողական բուժում է ստանում: Այս մասին  լրագրողներին հայտնել է Կենտրոնական  զինվորական հոսպիտալի  վիրաբուժական  բաժնի պետ Սևակ Շահբազյանը: Փոխգնդապետ Հրաչյա  Խոստեղյանը` քունքային վնասվածքով,  համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցը  դուրս է գրվել: Այս պահին  զինվորական հոսպիտալում   բուժվում է  միմիայն  Արամ Հովհաննիսյանը, ում  կյանքին վտանգ չի սպառնում:


16:40 ԱԱԾ. ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով

Հուլիսի 18-ի ընթացքում Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով: «ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ», -ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:


14:30 Ասորական համայնք. Ինչ նպատակներ էլ, որ ունենան կամ հռչակած լինեն, ճիշտ չէ մարդասպանությունը

Եթե անգամ կան խնդիրներ, նորմալ չէ, դրանք լուծել ոստիկանության բաժանմունք ներխուժելով ու սպանություն իրագործելով` Tert.am-ի հետ զրույցում ասել է ասորական համայնքի ղեկավար: Արսեն Միխայլովը նշել է ինչ նպատակներ էլ, որ ունենան կամ հռչակած լինեն զինված խմբի անդամները, մարդասպանությունը ճիշտ չ:


13:30 Արագած Ախոյան. Ոստիակնության կառույցի վրա հարձակվածները ոչինչ են  

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը  անընդունելի է համարում զինված խմբի պահանջներն ու գործողությունները: «Լուրջ չեմ համարում այդ պահանջները, այս կոչերը, որ ժողովրդին կոչ են անում վեր կենալ, միանալ. դա չի լինելու, որովհետև, նորից եմ կրկնում, իրենք ոչ միայն լիդեր չեն, այլև ոչինչ են, իրենց հայելու մեջ չնայած մարդիկ են»- ասել է նա Tert.am-ին:


13:26 ՄԻՊ.  Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր բերման ենթարկվածների մոտ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր Ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները:Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին ցանկացած հայտարարություն պետք է ստուգման համապատասխան ընթացակարգ սկսելու անհապաղ հիմք դառնա: Ոստիկանության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է նման ընթացակարգ:


12:00 Հունան Պողոսյան. Ոստիկանությունն  ու իրավապահ համակարգը ի վիճակի են ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումները

Հունան Պողոսյանը լրագրողներին հայտնել է, որ այս պահին կա հինգ պատանդ ոստիկան, իսկ ոստիկանության և զինված խմբի պահանջներում ոչինչ չի փոխվել: Հարցին՝ եթե փոխզիջումներ չլինեն, ի՞նչ է սպասվում, Հունան Պողոսյանն ասաց, որ եթե բանակցություններն արդյունավետ չլինեն, ոստիկանությունն  ու իրավապահ համակարգը ի վիճակի են ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումները:


11:25 ԱԱԾ. Հաջողվել է ազատել պատանդ պահվող մի ոստիկանի և  շտապօգնության վարորդին

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին: «Իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր և հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել», – ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում :


13781784_1338644146163813_1723030501935089157_n11:00 Տեղեկանք. Հուլիսի 17-ին ծառայության վայրում զոհված Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյան

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Ամուսնացած էր, ունի երեք երեխա: Արթուր Վանոյանի՝ հրաշալի մարդու, հոր, ընկերոջ, պատվախնդիր սպայի և բարձրակարգ մասնագետի հիշատակը կմնա բոլորիս սրտում:


8:15 Խորենացի փողոցում գիշերը որևէ միջադեպ չի գրանցվել

Հուլիսի 18-ի գիշերը որեւէ դեպք չի գրանցվել։ Թեեւ ոստիկանական ուժերը հսկում են տարածքը, իսկ զրահատեխնիկան գտնվում է տեղում, իրավապահները որեւէ ակտիվություն չեն ցուցաբերել։Ավելի քան 24 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, զինված խմբի անդամները շարունակում են պատանդ են պահել մի քանի ոստիկանների ոստիկանության ՊՊԾ գնդում։


2:15 ՄԻՊ. Ազատ են արձակվել շուրջ 50 քաղաքացիներ

ւ իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ոստիկանության հետ տարված համապատասխան աշխատանքների արդյունքում այս պահի դրությամբ շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ ազատ են արձակվել: «ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից աշխատանքները շարունակվում են»,-ասվում է հաղորդագրությունում:


1:42 Մայր Աթոռը կոչ է արել ողջախոհ լինել և խուսափել մարդկային նոր կորուստներից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը մտահոգություն են հայտնել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման դեպքի առիթով: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջախոհության է կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով, խուսափելու համար մարդկային նոր կորուստներից» – ասվում է Մայր Աթոռի մամլո դիվանի հաղորդագրությունում:


1340420:03 Հրանտ Բագրատյան. «Զինված խմբավորման գործողություններն անընդունելի են»

Զինված խմբավորման գործողությունը ծայրահեղ քայլ է համարել Հրանտ Բագրատյանը` նշելով, որ դեմ է բոլոր տեսակի ծայրահեղություններին: «Չգիտեմ ով ինչ է արել, բայց ես նման ծայրահեղ քայլերին, բոլոր տեսակի ծայրահեղություններին կողմ չեմ»- ասել է նա Tert.am-ին:

 

 


YXdntYE8fxB2umMTc3dvONYY1119:22 Դավիթ Շահնազարյան. «Դուք ապացուցեցիք, որ Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումը հիմնավոր է»

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով զինված խմբավորման զինված անդամների կողմից վաղ առավոտից ձեռնարկած գործողություններին, կոչ է արել հանձնվել իրավապահ մարմիններին: «Ձեր գործողությունները հարված են ոչ թե ՀՀ ներկայիս իշխանություններին, այլ մեր պետականությանը և մեր ժողովրդին։ Դուք ապացուցեցիք, որ Ժիրայր Սէֆիլյանի կալանավորումը հիմնավոր է», – ասել է նա:


tevan19:14 ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեսբուքում հանդես է եկել հայտարարությամբ

Թևան Պողոսյանը ճգնաժամի պահին բանակցությունները համարում է միակ ելքը: «Այն ինչ եղել է, օրենքից դուրս է և պետք է լինեն օրենքի ուժով պատիժներ, բայց բանակցված լուծումները կարող են շատ ավելի կարևոր հարցերի լուծումներ բերել։ Հայաստանի ապագա զարգացման համար»-ասվում է պատմավորի հայտարարության մեջ:

 

 


18:47 Հունան Պողոսյան. Բոլորիս գործողություններում թերություններ տեսնում ենք

Մեր վաղուցվա աշխատակիցներից էր, մարտական ընկերը` սպանված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի մասին ասել է Հունան Պողոսյանը: Խոսելով Ազատության հրապարակից բերման ենթարկվածների մասին` փոխոստիկանապետը հայտնել է, որ  նրանք ձերբակալվել են օրինական հիմքերով և սահմանված ժամկետում բաց կթողվեն: Հունան Պողոսյանը նաև կոչ է արել հետևել միայն պաշտոնական լրահոսին:


18:43 Հունան Պողոսյան .Վիրավորները և զոհված ոստիկանի մարմինը տեղափոխվել են

Հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ: Առայժմ ընթանում են բանակցությւոններ, այս մասին ասել է փոխոստիկանապետը լրագորղների հետ հանդիպման ժամանակ: Վիրավորները և զոհված ոստիկանի մարմինը տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոցներ:


18:26 Լարիսա Ալավերդյան.  Բռնությունը որևէ դրական փոփոխության չի հանգեցնում

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն արդարացված չի համարում մի խումբ զինված անձանց կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու միջադեպը, բռնության սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահելը: Tert.am-ին նա ասել է` ինքը ևս դեմ էր Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալմանը, սակայն գտնում է, որ ինչ նպատակ էլ դրված լինի, անգամ եթե ինքն էլ կիսի այդ նպատակները, կիրառվող մեթոդներն իր համար մերժելի են:


18:20 ՌԱԿ. Այդ գործողությունը դավաճանություն է

ՌԱԿ Հանրապետական վարչության հայտարարության մեջ ասվում է. «Այդ գործողությունը ոչ մի կերպ չի կարելի ապստամբություն կոչել, քանզի չի վայելում եւ չէր կարող վայելել հասարակության մեծամասնության հավանությունը, առավել եւս՝ քաջալերանքն ու աջակցությունը։ Ընդհակառակը, մեր ողջախոհ ժողովուրդը այդ եւ նման արարքները դիտարկում է որպես դավաճանություն»:

VAR_3509


18:05 Վաղը պետք է կայանար զոհված ոստիկանի որդու հարսանիքը

Henaran.am-ի տվյալներով`  վաղը` հուլիսի 18-ին պետք է կայանար ոստիկանության պարեկապարեկային գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանի տղայի հարսանիքը: Արթուր Վանոյանը զոհվել է այսօր ծառայողակա պարտքը կատարելիս`  Էրեբունի համայնքի ոստիկանության բազայի վրա զինված հարձակման հետեւանքով:


18:00 ԱԱԾ. Գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ

«Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագագործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:  Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ» – ասվում է ԱԱԾ հայտարարությունում:


MP Anahit Bakhshyan (Heritage Party) speaks about the school graduation exams, in Hayatsq press club

17:45 Անահիտ Բախշյան. Այս վիճակը հոկտեմբերի 27 է հիշեցնում

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անագիտ Բախշյանը  Aravot.am-֊ի հետ զրույցում նշել է. «Ապստամբության կազմակերպիչներին խնդրում եմ ուշքի գան, իրենց արածն այն չի ստացվելու՝ ինչ ուզում էին։ Սա պետության, երկրի դեմ է, սա նշանակում է գլխատել, ցեղասպանություն պետության նկատմամբ :Հիմնադիր խորհրդարանի»՝ ապստամբությանը միանալու կոչերը ներկա իրավիճակում չափազանց վտանգավոր են, քանի որ պատերազմը մեր քթի տակ է, ներսում նման պառակտումներ եւ ապակայունացում չպետք է թույլ տալ»:


17:30 Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել պարեկապահակային ծառայության գնդի տարածքից

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ պատանդի կարգավիճակում այնտեղ են պահվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։


17:07 Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ

 Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության Նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

16:55 Մհեր Շահգելդյան. Ծայրահեղ միջոցներով չէ, որ պետք է հասնել նպատակներին և փոփոխությունների

«Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում  Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշել է. «Մենք խնդիրների լուծման խաղաղ մեթոդների կողմնակիցն ենք և հույս ունենք, որ խնդիրն այդպես էլ կհանգուցալուծվի: Շատ կարևոր է հասկանալ, որ երկու կողմերում էլ հայեր են»


16:15 «Սասնա ծռեր» զինված խմբավորումը որևէ կապ չունի Արցախյան պատերազմի մասնակից «Սասնա Ծռեր» կամավորական ջոկատի հետ

Այս մասին Tert.am-ին ասել է Արցախյան պատերազմի ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը. «Ջոկատը 1994թ-ից լուծարվել է, դա եղել է իմ ու իմ եղբոր ջոկատը, թե ինչ թազա «Սասնա ծռեր» են ի հայտ եկել, ինչ տեռորիստներ են, ծիծաղելի է. դա մեզ հետ կապ չունի»:  Ջոկատից մնացել է 8 ազատամարտիկ, որոնք արդեն երկու տարի է անդամագրված են «Երդվյալ ազատամարտիկների միությանը»:


hunanpoghosyan_asulis_01.thumb_16:05 Փոխոստիկանապետ. Սեֆիլյանին ազատելու պահանջը հնարավոր չէ կատարել

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված անձանց հետ բանակցություններն այժմն շարունակվում են: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողներին հայտնել է.  «Զինված խումբը ներկայացրել է մեկ պահանջ՝ Սեֆիլյանին ազատ արձակելը, ինչը կատարել հնարավոր չէ»:

 

 


16:00 Հունան Պողոսյան. Ոստիկանությունն ի վիճակի է վնասազերծել հարձակվողներին

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի խոսքով ներկայումս զինված խմբավորամն հետ բանակցություններ են ընթանում, իրավապահները նրանց կոչ են անում հրաժարվում հանցավոր մտադրություններից եւ հանձնվել։ «Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց։ Մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում» – նշել է Հունան Պողոսյանը:

http://www.youtube.com/watch?v=_KaT5HFbdr0


default15:47 ՄԻՊ-ը կոչ է անում չտարածել չճշտված տեղեկատվություն

«Կարեւորելով խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին, ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից, զերծ մնալ այսպիսի բարդ իրավիճակներում չստուգված տեղեկություններ տարածելուց» – ասվում է ՄԻՊ հայտարարությունում:

 


15:44 Հունան Պողոսյան. Հրազենային վնասվածքներ ստացել երեք ոստիկաններ

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հաստատել է` հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրաձգային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Եւս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել:

http://www.youtube.com/watch?v=-A1ViVAOYgY


aghvan_vardanyan_634x445.thumb15:10 Աղվան Վարդանյան. Ծայրահեղական մտածողությունը նվազեցնում է որակական փոփոխությունների հասնելու հնարավորությունը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանիի բնորոշմամբ այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Քաղաքական գործչի կարծիքով`վատ է նաեւ այն, որ այսօր արդեն միջազգային լրատվամիջոցներում թուրքական հեղաշրջման փորձը փոխարինվելու է հայաստանյան դեպքերով. «Ծայրահեղական մտածողությունը նվազեցնում է որակական փոփոխությունների հնարավորությունը: Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու»:


15:08 «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ավարտվել է վիրավոր ոստիկանի վիրահատությունը

Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի խոսքով վիրավոր ոստիկանի վիճակն այժմ բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանը ստացել էր որովայնի առաջնային պատի վնասվածք։ Ըստ հոսպիտալի պետի՝ այլ վիրավորների մասին տեղեկություն չունի, հոսպիտալ է տեղափոխվել միայն մեկ ոստիկան:

VAR_3536


12:50 Վաղարշակ Հարությունյան. Զինված խմբի գործողությունները տեռորիստական ակտ է՝ ուղղված հայության, պետության դեմ

Մի խումբ զինված անձանց մուտքը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահելը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է.  «Նման քայլերով թուլացվում են պետության հիմքերը և խրախուսվում է, որ Ադրբեջանը սկսի պատերազմը: Խնդիր կա, որպեսզի մեր հասարակությունը ճիշտ գնահատի այս ամենը և չփորձի որևէ քայլի դիմել, որը կվնասի մեզ: Պետք է հասկանալ, թե սրա հետևում ինչ է կանգնած, որն առաջին հերթին ուղղված է ժողովրդի և հասարակության դեմ»:


13:05 ԱԱԾ. Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են. 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:


10_04_still002_540x360.thumb11:24 Նաիրա Զոհրաբյան. «Ապստամբությունով» հարցեր չեն լուծվում

Քաղաքական հարցերը զենքով չեն լուծվում. Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անօրինական ու վտանգավոր է որակել զինված խմբավորման գործողությունները. «Նման անօրինական գործողություններով հարցեր լուծելն անընդունելի է, ես կողմնակից չեմ այսպիսի քայլերի: Դրանք միայն վնաս են հասցնում Հայաստանին: Հարցեր լուծելու համար կան այլ ճանապարհներ»:

 


11:33 ԱԱԾ. Զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում մի խումբ զինված անձինք բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվողներին. «Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար»,– ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

 

Գրել կարծիք