Ինչպես թռիչքից ուշացումը փրկեց ԱՄՆ նախագահի կյանքը

Ինչպես թռիչքից ուշացումը փրկեց ԱՄՆ նախագահի կյանքը

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրեցին երկրի 45-րդ նախագահին: Դոնալդ Թրամփը լիազորությունները կստանձնի հունվարի 20-ին: Մինչև այդ newmag-ը շարունակում է պատմել ԱՄՆ նախագահների մասին` ներկայացնելով գրեթե անհայտ փաստեր:

ԱՄՆ 36-րդ նախագահ (1963-1969) Լինդոն Ջոնսոնը ԱՄՆ միակ նախագահն է, ում երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել օդանավում: Նա միակ նախագահն էր, ում երդմնակալությունն ընդունել է կին դատավոր՝ Սառա Հյուզը: Ջոնսոնը Քենեդդիի նախագահության ժամանակ ԱՄՆ փոխնախագահն էր:

Ջոնսոնի համար օդանավերը ճակատագրական նշանակություն են ունեցել: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հատուկ առաքելությամբ նրան ուղարկում են խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Ջոնսոնը ուշանում է թռիչքից, քանի որ մնում է զուգարանում: Բայց դա փրկում է նրա կյանքը, քանի որ օդանավը ենթարկվում է հարձակման ու կործանվում:

Լինդոն Ջոնսոնը մոլի ծխող էր, նա ծխում էր օրական 60 ծխախոտ /3 տուփ/: Ու նույնիսկ սրտի կաթվածը նրան ծխելուց այդպես էլ հետ չպահեց:

Գրել կարծիք