Made in Armenia. Հայկական T-shirt-ների համառոտ պատմություն

Made in Armenia. Հայկական T-shirt-ների համառոտ պատմություն

T-shirt շապիկն այսօր ամենատարածված, ամենաանհրաժեշտ, ամենաբազմազան և ունիվերսալ հագուստի տեսակն է: Այն հեշտությամբ համադրվում է հագուստի տարբեր տեսակների հետ և հաճախ կարող է հուշել հագուստի տիրոջ կամ պատրաստողի ճաշակի, սրամտության կամ, օրինակ, քաղաքական հայացքների մասին:

T-shirt-ները  պարզ, հեշտ և էժան կարվող հագուստ են: Այս գործոնների միաձուլումը նպաստել է վերջին տարիների ընթացքում հայկական շապիկների տարածմանը: Չնայած բազմազանությանը, դրանց մեծ մասը կրում է խիստ հայրենասիրական մեսիջ: Այս անդրադարձում` հայկական ամենահետաքրքիր, ամենագեղեցիկ, ամենաշատ վաճառված և նույնիսկ կրկնօրինակված շապիկների և դրանք ստեղծողների մասին:

«Պարույր Սևակ» և «Մոնթե» շապիկներ “Zyablik”-ից

Առաջին հայկական դիզայնով շապիկները, որոնք մասսայական տարածում գտան, անշուշտ Սևակի և Մոնթեի պատկերներով շապիկներն էին, որոնք թողարկվել էին “Zyablik”-ի դիզայներներ Դավիթ Մարգարյանը և Արա Ասլայնանը:

t-shirtphoto2 t-shirtphoto1

Շապիկները մեծ տարածում գտան, երբ այդ ժամանակ սուպերպոպուլյար «Հայ տղեք»-ը նկարահանվեցին այդ շապիկներով: Դրանից հետո այս  T-shirt-ները իսկական bestseller դարձան`  խորհրդանշելով մի ամբողջ ենթամշակույթ, որն այդ տարիներին տարածված էր մեր երկրում: Սա նաև առաջին դեպքն էր Հայաստանում, որ դրանց պահանջարկը մեծ էր: Շուկայում հայտնվեցին բազմաթիվ կրկնօրինակներ, որոնք վաճառվում էին գուցե ավելի մեծ քանակությամբ, քան “Zyablik”-ի արտադրած օրիգինալ մոդելները:

«Տիգրան Մեծ» by Faina

Հայկական նորաձևության պատմության երկրորդ սուպերհիթային շապիկը Ֆայինայի «Տիգրան Մեծն» է: Տիգրան Մեծի պատկերով մետաղադրամը Ֆաինան 2013-ին տպագրեց մոխրագույն T-shirt-ների և sweatshirt-ների վրա` որոշ մոդելներ նաև զարդարելով բյուրեղներով: Կարճ ժամանակում այս շապիկները մեծ տարածում գտան՝ դառնալով շատերի, նաև հայտնիների զգեստապահարանի սիրելի իրը:t-shirtphoto4

Շատերը Տիգրան Մեծ» շապիկները նաև գնում են «որպես լավագույն նվեր Հայաստանից: Ինչպես և՛ Սևակով, և՛ Մոնթեով շապիկների դեպքում, շուկայում հայտնվեցին նաև բազմաթիվ կրկնօրինակներ, որոնք հաջող վաճառվում են գնային տարբեր սեգմենտներում:

Shabeeg

Shabeeg ապրանքանիշը հայկական պատմամշակութային արժեքները ներկայացնում է բոլորի համար ընկալելի տարբերակով: Գրաֆիկական լուծումների շնորհիվ շապիկը օգտագործվում է որպես վիզուալացման կրիչ: Shabeeg-ն առաջարկում է շապիկների մոտ 30 մոդել: Շապիկների դիզայնով զբաղվում է ապրանքանիշի իլյուստրատորների թիմը: Shabeeg-ի ամենահայտնի մոդելը Վանա կատվի պատկերով շապիկն է:

t-shirtphoto5

Sinoian

Գերմանա-հայկական Sinoian ապրանքանիշը հիմնել են Բոլբոլյան եղբայրներ Էմինը և Էմանուելը: Նրանք ներկայացնում են հայկական թեմատիկայով streetwear, որն ինտերնետով վաճառում են ամբողջ աշխարհում: Ապրանքանիշի ամենահայտնի շապիկները YRVN պատկերովն են: Առանձնահատուկ ուշադրության են արժանի Սևադա Գրիգորյանի նկարազարդումներով մոդելները: Sinoian ապրանքանիշն առաջարկում է նաև գլխարկներ:t-shirtphoto10

 

Հիփստերական Ara the Rat

Ara the Rat հայկական շապիկներից ամենահիփստերականները Ara the Rat ապրանքանիշինն են: Այն գործում է 2010-ից և առաջարկում է հայկական թեմատիկայով և վինտաժային էսթետիկայով իսկապես շատ ոճային շապիկներ: Ուղղվածությունը խիստ հայրենասիրական է և, կարծում եմ, նախատեսված է սփյուռքահայերի համար: Երևան, Սևան, Արցախ և Կոմիտաս. կարծես ակնհայտ թեմաները ներկայացված են իսկապես լավ դիզայնով և շատ պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Ara the Rat-ի օնլայն խանութում կգտնեք նաև հայկական այբուբենով գուլպաներ և Գլենդելի կյանքն ի ցույց դնող կտորից կարված պայուսակներ:t-shirtphoto14

Bambak

Bambak ապրանքանիշի նկարազարդումների հեղինակը Դավիթ Մարգարյանն է: Նա ժամանակին հիմնել էր առաջին հայկական շապիկների դիզայնով զբաղվող “Zyablik”-ը: Շապիկների նկարազարդումները բարդ են, հումորով և բոլորիս հոգեհարազատ հայկական մշակութային կոդերով լի: Bambak-ի հավաքածուում կգտնեք շապիկներ, որոնք պատկերում են հայկական հեքիաթների հերոսներին, օրինակ՝ Անբան Հուռիին կամ Քաջ Նազարին: Գրավիչ են նաև ավանդական բաստուրման կամ «Երազ» ավտոմեքենան պատկերող շապիկները:

t-shirtphoto18

Գրել կարծիք